If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Բազմապատկման հատկությունները

Ուսումնասիրիր բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները և նույնության հատկությունը:
Այս հոդվածում մենք կսովորենք բազմապատկման երեք հիմնական օրենքները: Համառոտ ներկայացնենք դրանք.
Բազմապատկման տեղափոխական օրենք: Արտադրիչների տեղափոխությունից արտադրյալը չի փոխվում: Օրինակ՝ 4, dot, 3, equals, 3, dot, 4:
Բազմապատկման զուգորդական օրենք: Արտադրիչների խմբավորումը փոխելիս արտադրյալը չի փոխվում: Օրինակ՝ left parenthesis, 2, dot, 3, right parenthesis, dot, 4, equals, 2, dot, left parenthesis, 3, dot, 4, right parenthesis:
Բազմապատկման նույնության հատկություն: 1-ի և ցանկացած այլ թվի արտադրյալը հավասար է այդ թվին: Օրինակ՝ 7, dot, 1, equals, 7:

Բազմապատկման տեղափոխական օրենքը

Ըստ բազմապատկման տեղափոխական օրենքի՝ արտադրիչների տեղափոխությունից արտադրյալը չի փոխվում: Օրինակ՝
4, dot, 3, equals, 3, dot, 4
Նկատեցի՞ր, որ երկու դեպքում էլ արտադրյալը 12 է, չնայած արտադրիչների հերթականությունը փոխվել է:
Ահա ավելի շատ արտադրիչներ պարունակող մեկ այլ օրինակ՝
1, dot, 2, dot, 3, dot, 4, equals, 4, dot, 3, dot, 2, dot, 1
Ուշադրություն դարձրու, որ երկու դեպքում էլ արտադրյալը 24 է:
Տրվածներից ո՞րն է բազմապատկման տեղափոխական օրենքի օրինակ:
Ընտրիր ճիշտ պատասխանը։

Բազմապատկման զուգորդական օրենքը

Ըստ բազմապատկման զուգորդական օրենքի՝ արտադրիչների խմբավորումը փոխելիս արտադրյալը չի փոխվում: Օրինակ՝
start color #11accd, left parenthesis, 2, dot, 3, right parenthesis, dot, 4, end color #11accd, equals, start color #e07d10, 2, dot, left parenthesis, 3, dot, 4, right parenthesis, end color #e07d10
Հիշիր, փակագծերը հուշում են, թե սկզբում ինչ գործողություն պետք է անել: Ուրեմն ձախ կողմում գտնվող արտահայտությունը պետք է հաշվենք այսպես՝
empty space, start color #11accd, left parenthesis, 2, dot, 3, right parenthesis, dot, 4, end color #11accd
equals, 6, dot, 4
equals, 24
Իսկ աջ կողմում գտնվող արտահայտությունը՝ այսպես.
empty space, start color #e07d10, 2, dot, left parenthesis, 3, dot, 4, right parenthesis, end color #e07d10
equals, 2, dot, 12
equals, 24
Ուշադրություն դարձրու, որ երկու դեպքում էլ արտադրյալը 24 է, չնայած ձախ կողմում սկզբից բազմապատկեցինք 2-ը և 3-ը, իսկ աջ կողմում՝ 3-ը և 4-ը:
Տրվածներից ո՞րն է բազմապատկման զուգորդական օրենքի օրինակ:
Ընտրիր ճիշտ պատասխանը։

Բազմապատկման նույնության հատկությունը

Ըստ բազմապատկման նույնության հատկության՝ 1-ի և ցանկացած այլ թվի արտադրյալը այդ նույն թիվն է: Օրինակ՝
7, dot, 1, equals, 7
Ըստ բազմապատկման տեղափոխական օրենքի՝ կարևոր չէ, թե 1-ը որտեղ է գտնվում: Ահա բազմապատկման նույնության հատկության մի օրինակ, որտեղ 1-ը թվից առաջ է.
1, dot, 6, equals, 6
Տրվածներից ո՞րն է բազմապատկման նույնության հատկության օրինակ:
Ընտրիր ճիշտ պատասխանը։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: