If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Թվերի դասակարգումը․ ամփոփում

Կրկնիր բնական, ամբողջ, ռացիոնալ և իռացիոնալ թվերի վերաբերյալ քո գիտելիքները:  Հետո պարապիր զատորոշել այդ թվերից յուրաքանչյուրը:  

Բնական թվեր

Բնական թվերն այն թվերն են, որոնք կարիք չունեն ներկայացված լինելու սովորական կոտորակով կամ տասնորդական կոտորակով։ Բնական թվերը չեն կարող նաև բացասական լինել։ Այլ կերպ ասած, բնական թվերն այն թվերն են, որոնցով հաշվում ենք առարկաների քանակը կամ համարակալում։
Երբեմն 0-ն միացնում են բնական թվերի բազմությանը՝ ստեղծելով նոր բազմություն՝ բնական թվեր և զրո (whole numbers):
4,952,0,73

Ամբողջ թվեր

Ամբողջ թվերն են բնական թվերը, դրանց հակադիր թվերը և զրոն՝ միասին վերցրած։
Ամբողջ թվերի օրինակներ՝
12,0,9,810

Ռացիոնալ թվեր

Ռացիոնալ թվերն այն թվերն են, որոնք կարող են ներկայացվել սովորական կոտորակի տեսքով (երկու ամբողջ թվերի հարաբերության տեսքով)։
Ռացիոնալ թվերի օրինակներ՝
44;0,(12);185;36

Իռացիոնալ թվեր

Իռացիոնալ թվերը հնարավոր չէ ներկայացնել սովորական կոտորակի տեսքով (երկու ամբողջ թվերի հարաբերության տեսքով)։
Իռացիոնալ թվերի օրինակներ՝
4π;3

Ինչ առնչություն կա թվերի այս տեսակների միջև

Բերված դիագրամը ցույց է տալիս, որ բոլոր բնական թվերն ամբողջ են, և բոլոր ամբողջ թվերը ռացիոնալ են։ Թվերը, որոնք առնչություն չունեն ռացիոնալ թվերի հետ, կոչվում են իռացիոնալ թվեր։
Ուզո՞ւմ ես ավելին իմանալ թվերի դասակարգման մասին: Դիտիր այս տեսանյութը:

Պարապիր

Խնդիր 1
Ինչպիսի՞ թիվ է 5-ը:
Ընտրիր բոլոր ճիշտ պատասխանները։

Ուզո՞ւմ ես նմանատիպ այլ խնդիրներ լուծել: Փորձիր այս վարժությունները.
Թվերի դասակարգում. ռացիոնալ և իռացիոնալ
Թվերի դասակարգում

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: