Հիմնական նյութ
Նախահանրահաշիվ
Դասընթաց․ (Նախահանրահաշիվ) > Բաժին 9
Դաս 14: Կախյալ և անկախ փոփոխականներ- Կախյալ և անկախ փոփոխականներ
- Անկախ և կախյալ փոփոխականների տարբերությունները
- Կախյալ և անկախ փոփոխականներ. գրաֆիկի կառուցում
- 2 փոփոխական պարունակող հավասարումների աղյուսակներ
- Համապատասխանեցնել հավասարումները գրաֆիկի կոորդինատներին
- Կախյալ և անկախ փոփոխականներ․ հավասարում
- Մեծությունների հարաբերությունները հավասարումներում և գրաֆիկներում
- Կախյալ և անկախ փոփոխականներ․ ամփոփում
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Կախյալ և անկախ փոփոխականներ․ ամփոփում
Զատորոշիր կախյալ և անկախ փոփոխականները և կիրառիր դրանք տրված համատեքստերում:
Անկախ փոփոխական
Անկախ փոփոխականը մի մեծություն է, որը փոփոխվում է փորձարկման ընթացքում:
x-ը սովորաբար այն փոփոխականն է, որը ներկայացնում է հավասարման անկախ փոփոխականը:
Օրինակ
Դու տնային գործեր ես անում և ամեն ավարտած գործի դիմաց ստանում ես dollar sign, 3:
Ո՞րն է անկախ փոփոխականը:
Անկախ փոփոխականը քո կատարած գործերի քանակն է, քանի որ սա այն փոփոխականն է, որը գտնվում է քո հսկողության տակ:
Կախյալ փոփոխականներ
Կախյալ փոփոխականը մի մեծություն է, որի արժեքը կախված է անկախ փոփոխականի փոփոխությունից:
y-ը սովորաբար այն փոփոխականն է, որը ներկայացնում է հավասարման կախյալ փոփոխականը:
Օրինակ
Արի դիտարկենք նույն իրավիճակը:
Դու տնային գործեր ես անում և ամեն ավարտած գործի դիմաց ստանում ես dollar sign, 3:
Ո՞րն է կախյալ փոփոխականը:
Կախյալ փոփոխականը քո վաստակած գումարի քանակն է, քանի որ քո վաստակած գումարի քանակը կախված է քո ավարտած գործերի քանակից:
Ուզո՞ւմ ես ավելին սովորել անկախ և կախյալ փոփոխականների մասին: Դիտիր այս տեսանյութը:
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։