If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Մեկ քայլով հավասարումներ. ամփոփում

Մեկ քայլով հավասարումը հանրահաշվական հավասարում է, որը կարող ես լուծել մեկ քայլով: Հավասարումը կարելի է համարել լուծված, եթե դու հավասարության նշանի որևէ կողմում գտել ես փոփոխականը, և դրա դիմաց ոչ մի թիվ չկա:

Որո՞նք են մեկ քայլով լուծվող հավասարումները

Մեկքայլանի հավասարումները հանրահաշվական հավասարություններ են, որոնք կարելի է լուծել միայն մեկ քայլով: Երբ լուծում ես այն, գտնում ես այն փոփոխականի արժեքը, որի դեպքում հավասարումը ճշմարիտ է:
Մեկքայլանի հավասարումները լուծելու համար մենք կատարում ենք այն գործողության հակադարձը/հակառակը, որ կատարվել է փոփոխականի հետ, և ստանում ենք առանձին փոփոխականը: Հակադարձ գործողություններն են՝
  • Գումարում և հանում
  • Բազմապատկում և բաժանում
Շատ կարևոր է հիշել, որ ինչ գործողություն անում ենք հավասարման մի կողմում, պետք է նույն գործողությունն անենք նաև մյուս կողմում՝
Ուզո՞ւմ ես ավելին իմանալ մեկ քայլով լուծվող հավասարումների մասին: Նայիր տեսանյութը:

Օրինակ: Մեկ քայլով լուծվող գումարման հավասարումներ

Գտիր k-ի արժեքը:
k, plus, 18, equals, 21
Մենք պետք է k-ն առանձնացնենք հավասարման ձախ կողմում: Հիմա k-ին գումարված է 18, և մենք պետք է հակադարձենք և հավասարման երկու կողմերից հանենք 18: Ահա, թե ինչ կստացվի՝
k+18=21k+1818=2118  Երկու կողմից հանենք 18k=3  Պարզեցնենք\begin{aligned} k + 18 &= 21 \\\\ k + 18 \blueD{- 18} &= 21 \blueD{- 18}~~\small\gray{\text{Երկու կողմից հանենք 18}} \\\\ k &= \greenD{3}~~\small\gray{\text{Պարզեցնենք}} \end{aligned}

Օրինակ: Մեկ քայլով լուծվող բաժանման հավասարումներ

Գտիր x-ի արժեքը:
start fraction, x, divided by, 4, end fraction, equals, 6
Մենք պետք է x-ն առանձնացնենք հավասարման ձախ կողմում: Հիմա x-ը բաժանված է 4-ի, և մենք պետք է հակադարձենք և հավասարման երկու կողմերը բազմապատկենք 4-ով: Ահա, թե ինչ կստացվի՝
x4=6x44=64  Երկու կողմը բազմապատկենք չորսովx=24  Պարզեցնենք\begin{aligned} \dfrac x4 &= 6 \\\\ \dfrac x4 \cdot \blueD{4} &= 6 \cdot \blueD{4}~~\small\gray{\text{Երկու կողմը բազմապատկենք չորսով}} \\\\ x &= \greenD{24}~~\small\gray{\text{Պարզեցնենք}} \end{aligned}

Պարապիր

Խնդիր 1
  • Ընթացիկ
Գտիր k-ի արժեքը:
k, minus, 7, equals, 16
k =
  • Քո պատասխանը պետք է լինի
  • ամբողջ թիվ, օրինակ՝ 6
  • պարզեցված կանոնավոր կոտորակ, օրինակ՝ 3, slash, 5
  • պարզեցված անկանոն կոտորակ, օրինակ՝ 7, slash, 4
  • խառը թիվ, օրինակ՝ 1, space, 3, slash, 4
  • վերջավոր տասնորդական կոտորակ, օրինակ 0, comma, 75
  • Պիի բազմապատիկ, օրինակ՝ 12, space, start text, պ, ի, end text կամ 2, slash, 3, space, start text, պ, ի, end text

Ուզո՞ւմ ես փորձել մեկ քայլով հավասարումեր լուծել: Կատարիր վարժությունը:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: