Հիմնական նյութ
Նախահանրահաշիվ
Դասընթաց․ (Նախահանրահաշիվ) > Բաժին 9
Դաս 6: Հանրահաշվական արտահայտությունների գրառում. ներածություն- Գրառել փոփոխականներ պարունակող պարզ արտահայտություններ
- Գրառել փոփոխականներ պարունակող պարզ արտահայտություններ
- Գրառել փոփոխականներ պարունակող արտահայտություններ
- Գրառել փոփոխականներ պարունակող արտահայտություններ
- Փոփոխականներ և փակագծեր պարունակող արտահայտությունների գրառում
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Գրառել փոփոխականներ պարունակող պարզ արտահայտություններ
Սովորիր գրել «x-ից 3-ով ավելի»-ի նման արտահայտություններ:
Ինչու ունենք մաթեմատիկա, եթե կարող ենք ամեն ինչ բառերով նկարագրել
Հանրահաշվական արտահայտությունները օգտակար են, քանի որ ներկայացնում են արտահայտությունը բոլոր այն արժեքների համար, որոնք կարող է ընդունել փոփոխականը։
Մաթեմատիկայում երբեմն արտահայտությունը նկարագրում ենք բառերով: Օրինակ՝ այս արտահայտությունը.
«հինգից երկուսով ավել»
կարող է գրվել այս տեսքով՝
5, plus, 2.
Նույն եղանակով, երբ բառերով նկարագրում ենք մի արտահայտութուն, որը պարունակում է փոփոխական, մենք նկարագրում ենք փոփոխականով հանրահաշվական արտահայտություն:
Օրինակ՝
«x-ից երեքով ավել»
կարող ենք գրել որպես հանրահաշվական արտահայտություն․
x, plus, 3։
Բայց ինչո՞ւ: Ինչո՞ւ օգտագործել մաթեմատիկան, եթե կարող ենք առարկաները բառերով նկարագրել: Բազմաթիվ պատճառներից մեկն այն է, որ մաթեմատիկան ավելի ճշգրիտ է, և նրանով ավելի հեշտ է աշխատել, քան բառերով: Շարունակիր մտածել այս հարցի շուրջ, մինչ մենք կընկղմվենք հանրահաշվի խորքերը:
Տարբեր բառեր գումարի, տարբերության, բազմապատկման և բաժանման համար
Այս աղյուսակն ամփոփում է յուրաքանչյուր գործողության համար օգտագործվող բառերը.
Գործողություն | Բառեր | Հանրահաշվական արտահայտության օրինակ |
---|---|---|
Գումարում | Պլյուս, գումար, ավելի քան, ավելացրած | x, plus, 3 |
Հանում | Հանած, մինուս, տարբերություն, քիչ քան, նվազեցրած | p, minus, 6 |
Բազմապատկում | Անգամ, արտադրյալ | 8, k |
Բաժանում | Բաժանած, քանորդ | a, colon, 9g |
Օրինակ՝ «արտադրյալ» բառը հուշում է, որ պետք է կիրառել բազմապատկում: Այսպիսով՝ այս արտահայտությունը՝
«ութի և k-ի արտադրյալ»,
կարող է գրվել
8, k տեսքով։
Արի ավելի շփոթեցնող օրինակ ուսումնասիրենք
Գրիր արտահայտություն «m-ը յոթով նվազեցրած»-ի համար:
Ուշադրություն դարձրու, որ «նվազեցրած/փոքրացրած» արտահայտությունը մեզ հուշում է, որ հանում պիտի կիրառենք:
Այսպես՝ այդ արտահայտությունն է՝ m, minus, 7:
Արի փորձենք մի քանի վարժություն լուծել
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։