If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Բաժանարարներ և բազմապատիկներ․ ամփոփում

Կրկնիր բաժանարարների և բազմապատիկների մասին քո գիտելիքները և մի քանի գործնական խնդիր լուծիր:

Ինչ է բաժանարարը

Բաժանարարը բնական թիվ է, որին որևէ այլ թիվ բաժանվում է առանց մնացորդի:
8բաժանարարներն են 1;2;4 և 8 թվերը:
8:1=8
8:2=4
8:4=2
8:8=1
8-ը առանց մնացորդի բաժանվում է 1;2;4 և 8 թվերի վրա:

Բաժանարարների զույգեր

Բաժանարարների զույգը կազմված է 2 այնպիսի բնական թվերից, որոնց բազմապատկման արդյունքում որոշակի թիվ է ստացվում:
8բաժանարարների զույգերն են՝
1-ը և 8-ը, որովհետև 18=8,
2-ը և 4-ը, որովհետև 24=8:
Ուզո՞ւմ ես ավելին իմանալ բաժանարարներ գտնելու մասին: Դիտիր այս տեսանյութը:
Ուզո՞ւմ ես ավելին իմանալ բաժանարարների և բազմապատիկների մասին: Կարդա այս հոդվածը:

Գործնական առաջադրանք 1. Գտնել բաժանարարներ

Խնդիր 1ա
Հետևյալ թվերից ո՞րն է 78-ի բաժանարար:
Ընտրիր ճիշտ պատասխանը։

Ուզո՞ւմ ես նմանատիպ այլ խնդիրներ լուծել: Փորձիր այս վարժությունը:

Ինչ է բազմապատիկը

Բազմապատիկը մի թիվ է, որը ստանում ենք երկու բնական թվերի բազմապատկման արդյունքում: 3-ի առաջին չորս բազմապատիկներն են 3,6,9 և 12 թվերը, որովհետև՝
31=3
32=6
33=9
34=12
3-ի այլ բազմապատիկներից են 15,30 և 300 թվերը:
35=15
310=30
3100=300
Երբեք հնարավոր չէ թվել որևէ թվի բոլոր բազմապատիկները: Մեր օրինակում 3-ն անվերջ թվերով բազմապատկելու միջոցով կարող ենք նորանոր բազմապատիկներ գտնել:

Բազմապատիկների զատորոշումը

Եթե ուզում ենք պարզել՝ թիվը որևէ այլ թվի բազմապատիկ է, թե ոչ, պետք է համոզվենք, որ այն առանց մնացորդի բաժանվում է տրված թվի վրա:
153-ի բազմապատիկ է, որովհետև 15:3=5:
173-ի բազմապատիկ չէ, որովհետև 17:3=5, մն.2:
Ուզո՞ւմ ես ավելին իմանալ թվի բաժանարարներն ու բազմապատիկները գտնելու մասին: Դիտիր այս տեսանյութը:

Գործնական առաջադրանք 2. Բազմապատիկներ գտնելը

Խնդիր 2ա
Հետևյալ թվերից ո՞րն է 9-ի բազմապատիկ:
Ընտրիր ճիշտ պատասխանը։

Ուզո՞ւմ ես նմանատիպ այլ խնդիրներ լուծել: Փորձիր այս վարժությունը:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: