If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ
Այժմ0:00Ընդհանուր տևողությունը4:00

Տեսանյութի սղագրությունը

Հետևյալ թվերից որո՞նք են 154-ի բաժանարար: Մենք կարող ենք ասել, որ ինչ-որ մի թիվ 154-ի բաժանարարն է, եթե 154-ը այդ թվի բազմապատիկն է: Կամ, այլ կերպ ասած, 154-ը անմնացորդ բաժանվում է այդ թվին: Լավ: Հիմա եկ հերթով ստուգենք և տեսնենք, թե արդյոք այս 5 թվերը 154-ի բաժանարար են, թե ոչ: Առաջինը 3-ն է, և մենք գիտենք, որ պարզելու համար, թե արդյոք ինչ-որ մի թիվ բաժանվում է 3-ի, թե ոչ՝ մենք այդ թվի թվանշանները գումարում ենք իրար և եթե այդ գումարը բաժանվում է 3-ի, ուրեմն՝ հենց այդ թիվը նույնպես կբաժանվի 3-ի: Այստեղ 154-ի թվանշաններն են՝ 1-ը, 5-ը և 4-ը: 1 գումարած 5 հավասար է 6, 6 գումարած 4 հավասար է 10։ Եվ 10-ը 3-ի բազմապատիկ չէ: 10-ը 3-ի չի բաժանվում: Ուրեմն 154-ը նույնպես չի բաժանվում: Բայց եթե դու այս հնարքը չե՞ս հիշում, արի այստեղ գրենք: 154 բաժանած 3-ի Այստեղ 15-ի մեջ 3-ը կա 5 անգամ։ 5 անգամ 3 հավասար է 15, հանում ենք, ստանում ենք 0, իջեցնում ենք 4-ը, 4-ի մեջ 3-ը կա մեկ անգամ, 1 անգամ 3 հավասար է 3, 4-ից հանած 3 հավասար է 1: Մենք ստացանք մնացորդ։ Ուրեմն 154-ը 3-ի չի բաժանվում: Այստեղ այս 3-ը կարող ենք ջնջել: Լավ: Հաջորդ թիվը 5-ն է և պարզելու համար, թե արդյոք ինչ-որ մի թիվ բաժանվում է 5-ի թե ոչ, մենք պետք է նայենք այդ թվի միավորների կարգին: Եթե միավորների կարգում ունենանք 0 կամ 5, ուրեմն այդ թիվը կբաժանվի 5-ի, որովհետև տես՝ 5-ի բազմապատիկներից յուրաքանչյուրը վերջանում է կա՛մ 0-ով, կա՛մ էլ 5-ով: Այստեղ մենք ունենք 5, 10, 15, 20, 25 և այդպես շարունակ։ Եվ սրանցից յուրաքանչյուրի միավորների կարգում կամ 0 է և կամ էլ 5: Տես: Ահա: Ուրեմն 154-ը 5-ի էլ չի բաժանվի, որովհետև դրա միավորների կարգում 4 է: Լավ: Հաջորդ թիվը 6-ն է և դու կարող ես փորձել 154-ը բաժանել 6-ի, բայց տես, եթե 154-ը չի բաժանվում 3-ի, ուրեմն այն 6-ի էլ չի բաժանվի, որովհետև 3-ը 6-ի պարզ արտադրիչ է, որպեսզի ինչ-որ մի թիվ բաժանվի 6-ի, այն պետք է բաժանվի նաև 3-ի: Եվ քանի որ 154-ը 3-ի չի բաժանվում, ուրեմն այն 6-ի էլ չի բաժանվում: Եվ նույնը կարող ենք ասել 9-ի համար, որովհետև 3-ը 9-ի համար էլ է պարզ արտադրիչ: 9-ը հավասար է 3 անգամ 3: Եվ քանի որ 154-ը 3-ի չի բաժանվում, ուրեմն այն 9-ի էլ չի բաժանվի: Մեզ մնաց միայն 14-ը: Փորձենք 154-ը 14-ի բաժանել: 154 բաժանած 14: Այստեղ 1-ի մեջ 14 չկա, կամ կարող ենք ասել կա 0 անգամ, 15-ի մեջ 14-ը կա 1 անգամ։ 1 անգամ 14 հավասար է 14, 15-ից հանած 14 հավասար է 1, 4-ը իջնում է ներքև, 14-ի մեջ 14-ը կա մեկ անգամ, 1 անգամ 14 հավասար է 14, հանում ենք, ստանում ենք 0: Ուրեմն 154-ը բաժանվում է 14-ի, և ստանում ենք 11: Ուրեմն կարող ենք ասել, 14-ը 154-ի բաժանարար է: Լավ: Հիմա եկ մեկ ուրիշը լուծենք: Հետևյալ թվերից որո՞նք են 14-ի բազմապատիկ: 14-ի բազմապատիկ լինելու համար այդ թիվը պետք է բաժանվի 14-ի անմնացորդ: Այսինքն մենք մնացորդ չպետք է ունենանք: Հիմա դու կարող ես այս թվերից յուրաքանչյուրը հերթով նայել, բայց ավելի լավ է մենք գրենք 14-ի բազմապատիկները, և տեսնենք, թե արդյո՞ք մենք կհանդիպենք այս 5 թվերից ինչ-որ մեկին: Ուրեմն 14 անգամ 1 հավասար է 14, 14 անգամ 2 հավասար է 28, եթե մենք 28-ին գումարենք 14, կստանանք 42։ 42 42-ին գումարած 14 հավասար է 56: Մենք դեռ այս թվերից ոչ մեկին չենք հանդիպել: 56-ին գումարած 14 հավասար է 70, 70-ին գումարած 14 հավասար է 84, 84, և 84-ին էլ գումարած 14 հավասար է 98: Հիմա տես՝ այստեղ մեր ամենամեծ թիվը 85-ն է, իսկ մենք արդեն 98 ենք հասել։ Մենք կարող ենք էլ առաջ չգնալ և այս թվերից 14-ի բազմապատիկ է միայն 70-ը, որովհետև այստեղ միայն 70-ն է 14-ի բաժանվում: Եթե դու բաժանես, կստանաս 5: Ուրեմն այստեղից միայն 70-ն է ճիշտ պատասխանը: Այսքանը: