If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Պարզ և բաղադրյալ թվեր․ ներածություն

Ծանոթացիր պարզ և բաղադրյալ թվերին և պարապիր տարբերել դրանք:

Արի ամփոփենք բաժանարարների մասին մեր սովորածը

Բաժանարարը որևէ բնական թիվ է, որի վրա որևէ այլ թիվ բաժանվում է առանց մնացորդի:
1;3;5 և 15 թվերը 15-ի բաժանարարներ են, քանի որ 15-ը դրանց վրա բաժանվում է առանց մնացորդի:
15:1=15
15:3=5
15:5=3
15:15=1
15-ն ունի չորս բաժանարար՝ 1;3;5 և 15:
Խնդիր 1ա
Հետևյալ թվերից որո՞նք են 17-ի բաժանարարներ:
Ընտրիր բոլոր ճիշտ պատասխանները։

1-ը և թիվն ինքը բոլոր թվերի համար բաժանարար են:
3:1=3
3:3=1

Թվերի դասակարգում

Գրեթե բոլոր թվերը կարելի է բաժանել երկու խմբի՝ պարզ թվեր և բաղադրյալ թվեր:

Պարզ թվեր

Պարզ թիվն ունի միայն 2 բաժանարար:
Պարզ թվի միակ բաժանարարներն են 1-ը և հենց թիվն ինքը:
7պարզ թիվ է: 1-ը և 7-ը դրա միակ բաժանարարներն են: Այն ոչ մի այլ բնական թվի առանց մնացորդի չի բաժանվում:
Արի պատկերների միջոցով փորձենք հասկանալ պարզ թվերը:
Ագարակատեր Միհրանը ամենաշատ հավկիթներն ածող հավերի համար վանդակ է պատրաստում: Նա ունի 7 հավ և փորձում է հասկանալ, թե ինչպես պետք է դրանց դասավորել վանդակներում: Նա հավերին ուզում է հավասարաչափ խմբերի բաժանել:
Միակ տարբերակը 7 հավ պարունակող 1 շարք կազմելն է:
Ցանկացած այլ դասավորության դեպքում յուրաքանչյուր շարքում միևնույն քանակով հավ չի լինի:
Եթե թիվը միայն մեկ եղանակով է հնարավոր բաժանել հավասարաչափ խմբերի, ապա այդ թիվը պարզ է:
Խնդիր 2ա
13-ը պա՞րզ թիվ է:
Ընտրիր ճիշտ պատասխանը։

Բաղադրյալ թվեր

Բաղադրյալ թվերը 2-ից ավելի բաժանարարներ ունեն:
16բաղադրյալ թիվ է: 16-ի բաժանարարներն են 1;2;4;8 և 16 թվերը: 16-ը բոլոր այս թվերին բաժանվում է առանց մնացորդի:
Արի պատկերների միջոցով փորձենք հասկանալ բաղադրյալ թվերը:
Ագարակատեր Միհրանն ուզում է հավերի ածած հավկիթների համար նոր արկղեր պատրաստել: Նա ուզում է, որ ամեն արկղում 16 հավկիթ տեղավորվի:
Նա կարող է 16 հավկիթ պարունակող 1 շարք կազմել:
Նա կարող է նաև 8 հավկիթ պարունակող 2 շարք կազմել:
4 հավկիթ պարունակող 4 շարք նույնպես կարող է կազմել:
Բաղադրյալ թվերը հավասարաչափ խմբերի կարելի է բաժանել մեկից ավելի եղանակներով:
Խնդիր 3ա
15-ը բաղադրյա՞լ թիվ է:
Ընտրիր ճիշտ պատասխանը։

1 թիվը

1 թիվը ոչ մի դասակարգման մեջ չի մտնում: Այն ոչ պարզ է, ոչ բաղադրյալ:

Պարապիր պարզ և բաղադրյալ թվերի հետ աշխատել

Խնդիր 4ա
11;17 և 23 թվերը բոլորը
են:

Պարզ և բարդ թվերի վերաբերյալ մարտահրավեր

Ստորև բերված խնդիրները լուծելու համար օգտվիր տրված հուշումներից:
Խնդիր 5ա
Գտիր մի պարզ թիվ, որի միավորների կարգում 5 թվանշանն է:
Ընտրիր ճիշտ պատասխանը։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: