If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Տեսական հետազոտություններ և փորձեր

Մենք ուսումնասիրություններ ենք անում՝ տեղեկատվություն հավաքելու և եզրակացություններ անելու համար։ Արված եզրակացության տեսակը կախված է կիրառված ուսումնասիրության մեթոդից։
  • Դիտողական ուսումնասիրության ժամանակ մենք հաշվարկներ ենք կատարում կամ հարցումներ ենք անցկացնում ընտրանքի անդամների հետ՝ փորձելով չազդել նրանց վրա։
  • Վերահսկվող էքսպերիմենտի ժամանակ մենք մասնակիցներին՝ մարդկանց կամ իրերին, բաժանում ենք խմբերի և կատարում որոշակի փորձ խմբերից մեկի հետ, մինչդեռ մյուս խմբերի հետ այդ փորձը չենք իրականացնում։

Խնդիր 1. թեյ խմելը քնելուց առաջ

Հետազոտությունը կատարելիս ընտրվել է մեծահասակների պատահական ընտրանք և հարցվել է նրանց քնելուց առաջ իրենց սովորությունների մասին: Տվյալները ցույց են տվել, որ մարդիկ, ովքեր քնելուց առաջ մեկ բաժակ թեյ են խմել, ավելի շուտ են քնել, քան նրանք, ովքեր թեյ չեն խմել քնելուց առաջ:
Հարց Ա
Սա ո՞ր տեսակի ուսումնասիրության մեթոդն է:
Ընտրիր ճիշտ պատասխանը։

Մեկ այլ ուսումնասիրության ժամանակ մեծահասակների մի խումբ պատահականության սկզբունքով բաժանվել է երկու խմբերի: Մի խմբին առաջարկվել է մեկ շաբաթվա ընթացքում ամեն երեկոյան թեյ խմել քնելուց առաջ, իսկ մյուս խմբին առաջարկվել է այդ շաբաթվա ընթացքում չխմել թեյ քնելուց առաջ: Հետազոտողները այնուհետև համեմատել են, թե երբ են խմբերից յուրաքանչյուրի անդամները քնել:
Հարց Բ
Սա ո՞ր տեսակի ուսումնասիրության մեթոդն է:
Ընտրիր ճիշտ պատասխանը։

Խնդիր 2. Սոցիալական ցանցերը և երջանկությունը

Հետազոտության ժամանակ կամավորները պատահականության սկզբունքով բաժանվել են երկու խմբերի և մի խմբին հանձնարարություն է տրվել։
  • Մի խմբին ուղղորդել են կիրառել սոցիալական ցանցեր, ինչպես նրանք սովորաբար արել են:
  • Մյուս խմբի անդամների համար սոցիալական ցանցերն արգելափակվել են։
Հետազոտողները ուսումնասիրել են, թե որ խումբն է ավելի հակված երջանիկ լինելու:
Հարց Ա
Սա ո՞ր տեսակի ուսումնասիրության մեթոդն է:
Ընտրիր ճիշտ պատասխանը։

Մեկ այլ հետազոտության ժամանակ վերցրել են մարդկանց պատահական ընտրանք և ուսումնասիրել նրանց՝ սոցիալական ցանցերի հետ կապված սովորությունները: Յուրաքանչյուր մարդ դասակարգվել է որպես սոցիալական ցանցերի քիչ, չափավոր կամ շատ օգտագործող: Հետազոտողները ուսումնասիրել են, թե որ խումբն ավելի հակված երջանիկ լինելու:
Հարց Բ
Սա ո՞ր տեսակի ուսումնասիրության մեթոդն է:
Ընտրիր ճիշտ պատասխանը։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: