Հիմնական նյութ
Վիճակագրություն և հավանականությունների տեսություն
Դասընթաց․ (Վիճակագրություն և հավանականությունների տեսություն) > Բաժին 3
Դաս 1: Քանակական տվյալների բնութագրիչների հաշվումՄիջինի հաշվում
Սովորիր հաշվել միջինը մի քանի հիմնական օրինակների և նմուշ-խնդիրների միջոցով։
Միջինը կիրառվում է տվյալների բազմությունը բնութագրելու համար: Այն տվյալների բազմության կենտրոնի գնահատումն է: Դիտարկենք մի օրինակ։
Քլերն ունի 5 թխվածքաբլիթներ, Բրուկը՝ 3, Դինդրան՝ 6, իսկ Լյուսին՝ 2։ Գտեք թխվածքաբլիթների միջին քանակը:
Եկեք սկսենք նկարելուց՝ ցույց տալու համար յուրաքանչյուր մարդուն և նրա թխվածքաբլիթները.
Պատկերացրեք, որ աղջիկները միացրել են իրենց բոլոր թխվածքները
և հետո յուրաքանչյուրը վերցրել է նույն քանակությամբ թխվածքաբլիթներ։
Յուրաքանչյուր աղջիկ կունենար 4 թխվածքաբլիթներ: Այսպիսով, միջինը 4 թխվածքաբլիթն է:
Հիմնական գաղափար. Մենք կարող ենք միջինը պատկերացնել որպես թխվածքաբլիթների քանակ, որը յուրաքանչյուր աղջիկ կունենար, եթե դրանք հավասարապես բաշխվեին չորս աղջիկների միջև:
Միջինի հաշվում
Ամեն անգամ, երբ ուզում ենք միջինը հաշվել, պետք չէ նկարել: Փոխարենը, մենք կարող ենք կատարել հետևյալ քայլերը.
Քայլ 1. Գումարել բոլոր տվյալները (սա նման է բոլոր թխվածքաբլիթները համատեղելուն)
Քայլ 2. Ստացված գումարը բաժանել տվյալների քանակի վրա (սա նման է յուրաքանչյուր աղջկա՝ նույն քանակությամբ թխվածքներ ստանալլուն)
Եկեք դա անենք տվյալների հետևյալ բազմության համար. left brace, 7, comma, 2, comma, 8, comma, 6, comma, 7, right brace:
Այս տվյալների բազմության միջինը 6 է:
Հաշվարկելով միջին ցուցանիշը
Եկեք միասին գտնենք left brace, 2, comma, 1, comma, 2, comma, 4, comma, 5, comma, 4, right brace տվյալների հավաքածուի միջինը:
Հիանալի է: Այժմ ընդհանուրը բաժանեք տվյալների քանակի վրա:
Այժմ ժամանակն է ինքնուրույն կատարել և փորձ ձեռք բերել։
Պարապիր
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։