Հիմնական նյութ
10-րդ դասարան. ֆիզիկա
Դասընթաց․ (10-րդ դասարան. ֆիզիկա) > Բաժին 4
Դաս 2: Արագությունը եւ արագացումը կորագիծ շարժման դեպքումԱրագացման վերանայում
Վերանայիր արագացման հետ կապված հիմնական հասկացությունները, հավասարումները և հաճախ հանդիպող սխալները։
Հիմնական հասկացություններ
Եզրույթ | Նշանակություն | |
---|---|---|
Միջին արագացում | Արագության փոփոխման արագությունը որոշակի ժամանակամիջոցում։ Վեկտորական մեծություն է, որի չափման միավորը ՄՀ-ում start fraction, start text, մ, end text, divided by, start text, վ, end text, squared, end fraction-ն է։ | |
Ակնթարթային արագացում | Արագության փոփոխման արագությունը ժամանակի տվյալ պահին։ Վեկտորական մեծություն է, որի չափման միավորը ՄՀ-ում start fraction, start text, մ, end text, divided by, start text, վ, end text, squared, end fraction-ն է։ |
Հավասարումներ
Հավասարում | Նշանակման բացատրությունը | Բացատրությունը բառերով |
---|---|---|
a, with, \bar, on top, equals, start fraction, v, minus, v, start subscript, 0, end subscript, divided by, t, end fraction, equals, start fraction, delta, v, divided by, delta, t, end fraction | a, with, \bar, on top-ն միջին արագացումն է, delta, v-ն՝ արագության փոփոխությունը, delta, t-ն՝ ժամանակամիջոցը, որի ընթացքում փոխվել է արագությունը։ | Միջին արագացումը արագության փոփոխման և արագության փոփոխման ժամանակամիջոցի հարաբերությունն է։ |
Հաճախ հանդիպող սխալներ
- Մարդիկ մոռանում են, որ արագացում կարող է լինել նաև, երբ մարմինը փոխում է միայն շարժման ուղղությունը։ Արագությունը և արագացումը վեկտորական մեծություններ են, հետևաբար ունեն և՛ մեծություն, և՛ ուղղություն։ Եթե մարմնի արագության մեծությունը մնում է անփոփոխ, իսկ արագության ուղղությունը փոփոխվում է, ապա մարմինն ունենում է արագացում։
- Հաճախ մոռանում են, որ պարտադիր չէ, որ արագացումը և արագությունն ունենան միևնույն ուղղությունը։ Երբ արագությունը և արագացումը հակուղղված են, շարժումը դանդաղող է։
Իմանալ ավելին
Ավելի մանրամասն բացատրության համար տե՛ս այս տեսանյութը՝ ծանոթացում արագացմանը։
Արագության ուրվագրերի մասին ավելին իմանալու համար տե՛ս մեր՝ ի՞նչ է արագության ուրվագիրը հոդվածը։
Որպեսզի ստուգես, թե որքանով ես յուրացրել թեման, և աշխատես թեմայի հասկացություններն ավելի լավ յուրացնելու ուղղությամբ, տե՛ս մեր վարժությունները հետևյալ թեմաների վերաբերյալ՝ միջին արագացման որոշումը ուրվագրերից և արագացման և արագության ուրվագրերի կապը։
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։