If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ալիքների ինտերֆերենցիայի ամփոփում

Ալիքային ինտերֆերենցիային վերաբերող հիմնական պայմանների և հմտությունների ամփոփում, ներառյալ ալիքային ինտերֆերենցիային պատկերների կանխատեսումը։

Հիմնական հասկացություններ

ԵզրույթՆշանակություն
ԻմպուլսՄիջավայրող տարածվող կարճ խոտորում։
ԻնտերֆերենցԱյն, ինչ տեղի է ունենում, երբ երկու ալիքներ անցնում են իրար միջով։ Նաև կոչվում է վերադրում։
Կոնստրուկտիվ վերադրումԵրբ վերադրվող ալիքներն առաջացնում են ալիք, որի լայնույթը հավասար է այդ ալիքների լայնույթների գումարին։
Դեստրուկտիվ վերադրումԵրբ վերադրվող ալիքներն առաջացնում են ալիք, որի լայնույթը փոքր է վերադրվող ալիքների լայնույթներից։

Ինչպե՞ս կանխատեսել երկու իմպուլսների վերադրման արդյունքում առաջացած ալիքի տեսքը

Երբ երկու իմպուլսներ վերադրվում են, արդյունարար իմպուլսի տեսքը որոշելու համար պետք է գումարել երկու իմպուլսների լայնույթները։

Կոնստրուկտիվ վերադրում

Կոնստրուկտիվ վերադրում ստացվում է այն դեպքում, երբ իմպուլսների շեղումները հավասարակշռության դիրքից միևնույն ուղղությամբ և միևնույն չափով են։ Եթե երկու իմպուլսներն ամբողջապես հատվում են, ապա արդյունարար իմպուլսի լայնույթը հավասար է սկզբնական իմպուլսների լայնույթների գումարին։
Նկար 1․ Երկու իմպուլսների կոնստրուկտիվ վերադրումը

Դեստրուկտիվ վերադրում

Դեստրուկտիվ վերադրում ստացվում է այն դեպքում, երբ իմպուլսների շեղումները հավասարակշռության դիրքից հակադիր ուղղությամբ են։ Եթե երկու իմպուլսներն ամբողջապես հատվում են, ապա արդյունարար իմպուլսի լայնույթը փոքր է սկզբնական իմպուլսների լայնույթներից։ Եթե իմպուլսների լայնույթները հավասար են, սակայն շեղումները հավասարակշռության դիրքից հակառակ ուղղություններով են, ապա արդյունարար իմպուլսի լայնույթը զրո է։
Նկար 2․ Երկու իմպուլսների դեստրուկտիվ վերադրումը

Հաճախ հանդիպող սխալներ

1.Հաճախ մոռանում են, որ լայնույթները գումարվում են ցանկացած կետում։ Երբ իմպուլսները վերադրվում են, կախված հավասարակշռության դիրքից շեղումից, իմպուլսների տարբեր կետերը կարող են վերադրվել կոնստրուկտիվ կամ դեստրուկտիվ ձևով։
2. Հաճախ մոռանում են, որ կոնստրուկտիվ վերադրվող իմպուլսները միմյանցից չեն անդրադառնում։ Եթե ալիքի իմպուլսները շեղված են հակառակ ուղղություններով, ապա կարող ենք ասել, որ վերադրումից հետո դրանք շարունակում են շարժվել միևնույն ուղղությամբ։ Նույն երևույթը տեղի ունի նաև կոնստրուկտիվ վերադրման դեպքում։

Իմանալ ավելին

Վերադրման ավելի մանրամասն բացատրության համար տես մեր տեսանյութը ալիքների վերադրման վերաբերյալ։
Որպեսզի ստուգես, թե որքանով ես յուրացրել թեման, և աշխատես թեմայի հասկացություններն ավելի լավ յուրացնելու ուղղությամբ, տես ինտերֆերենցիոն պատկերի կանխատեսման վերաբերյալ վարժությունը։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: