If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ի՞նչ է ծանրության ուժը

«Ծանրության ուժը» ձգողականության ուժի մեկ այլ անվանում է

Ի՞նչ է ծանրության ուժը։

Ծանրության ուժը՝ Fծ, ձգողության ուժի դրսևորումներից է՝ Fg։ Ծանրության ուժն այն ուժն է, որով Երկիրը ազդում է իրեն մոտ բոլոր մարմինների վրա։ Երկիրը ձգողական ուժով ձգում է բոլոր մարմինները և ուղղված է ուղղաձիգ դեպի ներքև, այսինքն՝ դեպի Երկրի կենտրոնը։ Ծանրության ուժի արժեքը կարելի է գտնել՝ բազմապատկելով մարմնի զանգվածը՝ m, ազատ անկման արագացմամբ՝ g=+9,8մ վ2 ։
Ձգողութան ուժը՝ Fg=mg (կամ «ծանրության ուժ») ազդում է Երկրի կողմից բոլոր մարմինների վրա, անկախ նրանից՝ այդ մարմինները ինչ ձևով են շարժվում, և ինչ այլ ուժեր են ազդում մարմինների վրա։ Այլ կերպ ասած՝ Երկրին մոտ գտնվող բոլոր մարմինների վրա կազդի ուղղաձիգ դեպի ներքև ուղղված ծանրության ուժ ՝ mg մեծությամբ, անկախ նրանից՝ դրանք ընկնում են ներքև, թռչում են վեր անկյան տակ, դադարի վիճակում են, սեղանի վրա, թե արագացումով վեր են շարժվում վերելակով։ Այլ ուժեր նույնպես կարող են ազդել մարմնի վրա՝ հաղորդելով կամ փոխելով նրա արագացումը, բայց ծանրության ուժը միշտ ազդում է մարմինների վրա։

Ծանրության ուժը տարբերվո՞ւմ է արդյոք զանգվածից։

Այո՛, ծանրության ուժը զանգվածից տարբերվում է։ Ծանրության ուժը՝ Fծ, ձգողության ուժն է՝ Fձ, որն ազդում է մարմնի վրա Երկրի կողմից։ Զանգվածը՝ m, իներտության քանակական չափն է (թե որքան է այն դիմադրում արագության փոփոխությանը)։ Դրանք կապված են, քանի որ մեծ զանգվածով մարմինների վրա ազդում է ավելի մեծ ծանրության ուժ՝ Fծ=mg բանաձևի համաձայն։ Օրինակ՝ 2կգ զանգվածով մարմնի վրա կազդի Fծ=(2 կգ)(9,8մ վ2)=19,6 Ն մեծությամբ ծանրության ուժ։
Մարմնի վրա ազդող ծանրության ուժը կփոխվի, եթե մարմինը հեռանա Երկրից կամ հայտնվի այլ մոլորակի վրա։ Այնուամենայնիվ, մարմնի զանգվածը կմնա նույնը, անկախ նրանից՝ մարմինը Երկրի վրա է, բաց Տիեզերքում, թե Լուսնի վրա։
Շատ մարդիկ շփոթում են զանգվածն ու ծանրության ուժը։ Հիշիր, որ զանգվածի միավորը կգ-ն է, մինչդեռ ծանրության ուժի միավորը Ն-ն է։

Ինչ տեսք ունեն կշռի (կամ ծանրության ուժի) հետ կապված վարժությունները։

Վարժություն 1․ Ինքնաթիռի ծանրության ուժը

4500 կգ զանգվածով ինքնաթիռը սկսում է շարժվել տեղից՝ արագանալով դեպի առաջ ու վեր։ Ինքնաթիռի վրա ազդում է 6700 Ն քարշի ուժ շարժման ուղղությամբ և 4300 Ն մեծությամբ օդի դիմադրության ուժ։
Ինչի՞ է հավասար ինքնաթիռի վրա ազդող ծանրության ուժը գետնից պոկվելու ընթացքում։
Ձգողության ուժը միշտ հավասար է mg՝ անկախ մարմնի վրա այլ ուժերի ազդեցությունից։ Հետևաբար մենք կարող ենք գտնել ինքնաթիռի վրա ազդող ծանրության ուժը՝ օգտագործելով.
Fձ=mg(օգտագործիր ծանրության ուժի բանաձևը)
Fձ=(4500 կգ)(9,8 մ վ2)=44100 Ն(հաշվիր և տոնիր)

Օրինակ 2․ Զանգվածի որոշումը

Աֆրիկական անտառներում ապրող փղի վրա ազդում է 25000 Ն ծանրության ուժ։
Ինչքա՞ն է աֆրիկական փղի զանգվածը։
Ինչպես արդեն գիտենք, ծանրության ուժը ձգողությանուժի դրսևորումներից է՝ mg։ Մենք կարող ենք գտնել զանգվածը՝ օգտագործելով Fծ=Fձ=mg բանաձևը։
Fծ=mg(օգտագործիր ծանրության ուժի բանաձևը)
25,000 Ն=m(9,8 մ վ2)(տեղադրիր ծանրության ուժի ու արագացման արժեքները)
m=25000 Ն(9,8 մ վ2)(լուծիր հավասարումը m զանգվածի համար )
m=25000 Ն(9,8 մ վ2)=2551 կգ(հաշվիր և տոնիր)

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: