Հիմնական նյութ
10-րդ դասարան. ֆիզիկա
Դասընթաց․ (10-րդ դասարան. ֆիզիկա) > Բաժին 3
Դաս 3: Ուղղագիծ հավասարաչափ փոփոխական շարժման հիմնական հավասարումներըԻ՞նչ են շարժման հավասարումները
Այստեղ ներկայացված են հիմնական հավասարումները, որոնք կարող ես օգտագործել՝ հաստատուն արագացման պարագայում շարժումը վերլուծելու համար։
Ինչ են շարժման հավասարումները
Շարժման հավասարումներ ասելով՝ հասկանում ենք այն հավասարումները, որոնք ցույց են տալիս շարժման՝ ստորև ներկայացված 5 փոփոխականների միջև կապը։
Հաստատուն արագացմամբ շարժման դեպքում այս հինգ՝ փոփոխականներից որևէ երեքն իմանալով՝ կարող ենք գտնել մյուս՝ անհայտ փոփոխականները՝ օգտվելով շարժման հավասարումներից (տես ստորև)։
Շարժման հավասարումները հիմնականում գրվում են հետևյալ կերպ.
Շարժման հավասարումները ճիշտ են միայն այն դեպքում, երբ դիտարկվող ժամանակամիջոցում արագացումը հաստատուն է։ Ուստի պետք է ուշադիր լինել և այդ հավասարումները չօգտագործել փոփոխական արագացման դեպքում։ Բացի դրանից՝ շարժման հավասարումներում ենթադրվում է, որ բոլոր մեծություններն ունեն միևնույն ուղղությունը, օրինակ՝ ուղղված են հորիզոնական , ուղղաձիգ կամ որևէ այլ ուղղությամբ։
Ինչ է ազատ շարժվող մարմինը (օրինակ՝ հորիզոնի նկատմամբ անկյան տակ նետված մարմինը)
Այն փաստը, որ շարժման հավասարումները տեղի ունեն միայն հաստատուն արագացումների դեպքում, միգուցե ստիպում է մտածել, որ շարժման հավասարումների կիրառելիության դեպքերը խիստ սահմանափակ են։ Այնինչ շարժման ամենատարածված ձևերից մեկը՝ ազատ անկումը, տեղի է ունենում հաստատուն արագացմամբ։
Ազատ անկում կատարող մարմինները (անվանում ենք նաև հորիզոնի նկատմամբ անկյան տակ նետված մարմիններ), անկախ իրենց զանգվածից, Երկրի վրա ունեն ուղղաձիգ դեպի վար ուղղված հաստատուն՝ ազատ անկման արագացում։
Ազատ անկում կատարող մարմին կոչում ենք այն մարմիններին, որոնք արագացում ձեռք են բերում միայն ծանրության ուժի ազդեցությամբ։ Սովորաբար համարում ենք, որ օդի դիմադրությունն այնքան փոքր է, որ կարելի է անտեսել։ Դա նշանակում է, որ ցանկացած մարմին, որը պարզապես բաց են թողել, նետել են կամ օդում շարժվում է միայն ծանրության ուժի ազդեցությամբ, համարվում է ազատ շարժվող մարմին (ազատ անկում կատարող) և ունի դեպի վար ուղղված հաստատուն՝ արագացում։
Սա միաժամանակ և՛ տարօրինակ է, և՛ լավ։ Տարօրինակ է, քանի որ ստացվում է, որ հսկայական գլաքարը և փոքր մանրաքարը կունենան ուղղաձիգ դեպի վար ուղղված միևնույն արագացումը, և եթե բաց թողնվեն միևնույն բարձրությունից, ապա գետնին կհասնեն միևնույն պահին։
Լավ է, քանի շարժման հավասարումները լուծելիս անհրաժեշտ չէ իմանալ մարմնի զանգվածը․ քանի դեռ օդի դիմադրությունը կարելի է անտեսել, ազատ անկում կատարող բոլոր մարմինները, անկախ զանգվածից, կունենան միևնույն՝ արագացումը։
Նկատենք, որ -ն ընդամենը ազատ անկման արագացման մեծությունն է։ Եթե դեպի վեր ուղղությունը վերցնենք որպես դրական ուղղություն, ապա շարժման հավասարումների մեջ ազատ անկման արագացումը պետք է տեղադրենք բացասական նշանով՝ ։
Նախազգուշացում։ Շարժման հավասարումները օգտագործելիս ամենատարածված սխալներից մեկը բացասական նշանը մոռանալն է։
Ինչպես ընտրել և օգտագործել շարժման հավասարումները
Ընտրում ենք շարժման այն հավասարումը, որում ներառված են արդեն իսկ հայտնի բոլոր մեծությունները և որոնվող անհայտը։ Այսպես կարող ենք գտնել որոնվող անհայտը, որը լինելու է ընտրված հավասարման միակ անհայտը։
Օրինակ՝ պատկերացնենք, որ գետնին դրված գրքին ոտքով հարվածել են՝ այն նետելով դեպի առաջ սկզբնական արագությամբ։ գիրքը սահել է ։ Գրքի անհայտ արագացումը գտնելու համար կարող ենք օգտվել հավասարումից, քանի որ գիտենք հավասարման մեջ եղած բոլոր՝ մեծությունների արժեքները։ Այստեղ համարում ենք, որ -ն հաստատուն է։
Խորհուրդ խնդիրների լուծման համար։ Նկատենք, որ շարժման բոլոր հավասարումներից պակասում է շարժման հինգ՝ փոփոխականներից որևէ մեկը։
Որպեսզի ընտրենք խնդրի լուծման համար անհրաժեշտ շարժման հավասարումը, պետք է նախ հասկանանք, թե որ մեծությունն է, որ ո՛չ հայտնի է, ո՛չ էլ պահանջվում է որոշել։ Օրինակ՝ վերևում տրված խնդրում գրքի վերջնական արագությունը ո՛չ տրված է, ո՛չ էլ պահանջվում է որոշել։ Հետևաբար պետք է ընտրենք -ն ընդհանրապես չներառող հավասարումը։ հավասարումից -ն բացակայում է, հետևաբար արագացումը գտնելու համար ամենահարմար հավասարումը սա է։
Ինչպես արտածել շարժման առաջին՝ հավասարումը
Շարժման այս հավասարման արտածումը ամենապարզն է, քանի որ այս հավասարումը պարզապես արագացման սահմանման ձևափոխված տարբերակն է։ Նախ գրենք արագացման սահմանումը.
Այժմ -ի փոխարեն տեղադրենք արագության փոփոխությունը՝
Ի վերջո ստանում ենք -ն.
Եթե -ի փոխարեն ժամանակամիջոցը նշանակենք -ով, ապա կստանանք շարժման առաջին հավասարումը։
Ինչպես արտածել շարժման երկրորդ՝ հավասարումը
Այս հավասարումը գրաֆիկորեն արտածելու համար կարող ենք դիտարկել հաստատուն արագացմամբ և սկզբնական արագությամբ շարժվող մարմնի արագության գրաֆիկը (հաստատուն թեքությամբ գրաֆիկ)։ Տես ստորև տրված գրաֆիկը։
Արագության գրաֆիկով սահմանափակված պատկերի մակերեսը հավասար է տեղափոխությանը։ Հետևաբար արագության այս գրաֆիկով սահմանափակված պատկերի մակերեսը կլինի մարմնի տեղափոխությունը։
Այս պատկերը պայմանականորեն կարող ենք տրոհել կապույտ ուղղանկյան և կարմիր եռանկյան, ինչպես երևում է վերևում ներկայացված գրաֆիկում։
Կապույտ ուղղանկյան երկարությունը է, իսկ լայնությունը՝ , հետևաբար, ուղղանկյան մակերեսը է։
Կարմիր եռանկյան հիմքը է, իսկ բարձրությունը՝ , հետևաբար, եռանկյան մակերեսը է։
Կարմիր եռանկյան հիմքը
Ընդհանուր մակերեսը հավասար է կապույտ ուղղանկյան և կարմիր եռանկյան մակերեսների գումարին։
Հավասարումը պարզեցնում ենք՝ -ով անդամները գումարելով.
Վերջապես հավասարման աջ մասից ընդհանուր արտադրյալ ենք հանում և ստանում շարժման երկրորդ հավասարումը.
Այս հավասարումը հետաքրքիր է նրանով, որ հավասարման երկու կողմը -ի բաժանելով՝ ստացվում է՝ ։ Այստեղից երևում է, որ միջին արագությունը հավասար է սկզբնական և վերջնական արագությունների միջինին՝ -ին։ Սակայն սա տեղի ունի միայն հաստատուն արագացման դեպքում, քանի որ հավասարումն արտածել ենք հաստատուն թեքությամբ (արագացումը հաստատուն է) արագության գրաֆիկից։
Ինչպես արտածել շարժման երրորդ՝ հավասարումը
Դիցուք՝ ունենք մարմին, որն ունի սկզբնական արագություն և հաստատուն արագացմամբ ձեռք է բերում վերջնական արագություն, ինչպես երևում է ստորև ներկայացված գրաֆիկից։
Քանի որ արագության գրաֆիկով սահմանափակված պատկերի մակերեսը հավասար է տեղափոխությանը, ապա հավասարման աջ կողմում գրված յուրաքանչյուր անդամով ներկայացվում է վերևում պատկերված գրաֆիկով սահմանափակված պատկերի որոշակի մասի մակերեսը։
Այսքանը։ հավասարումը պետք է ճիշտ լինի, քանի որ տեղափոխությունը հավասար է բեկյալով սահմանափակված պատկերի ընդհանուր մակերեսին։ Այստեղ համարեցինք, որ արագության գրաֆիկն ուղիղ թեք գիծ է, և հետևաբար կարող ենք օգտագործել եռանկյան մակերեսի բանաձևը։ Հետևաբար, ինչպես շարժման մյուս բոլոր հավասարումները, այս հավասարումը նույնպես ճիշտ է միայն հաստատուն արագացման դեպքում։
Ահա արտածման մեկ այլ եղանակ, որը կատարվում է՝ մի հավասարումը մյուսի մեջ տեղադրելով։ Շարժման երրորդ հավասարումը կարելի է արտածել՝ առաջին՝ հավասարումը երկրորդ՝ հավասարման մեջ տեղադրելով։
Եթե գրենք շարժման երկրորդ հավասարումը՝
և -ի փոխարեն տեղադրենք ՝ կստանանք.
Աջ կողմի կոտորակը առանձին գումարելիների վերածելով՝ ստանում ենք.
Աջ կողմի՝ -ով անդամները գումարելով՝ ստանում ենք.
Եվ վերջապես երկու կողմերը բազմապատկելով -ով՝ կստանանք շարժման երրորդ հավասարումը.
Նորից, օգտագործեցինք շարժման այլ հավասարումներ, որոնք տեղի ունեն միայն հաստատուն արագացման դեպքում, հետևաբար շարժման երրորդ հավասարումը նույնպես ճիշտ է միայն հաստատուն արագացման դեպքում։
Ինչպես արտածել շարժման չորրորդ՝ հավասարումը
Շարժման չորրորդ հավասարումն ստանալու համար նախ գրենք երկրորդը.
Ուզում ենք այս հավասարման միջից «ազատվել» -ից։ Դրա համար շարժման առաջին՝ հավասարումից կարտահայտենք ժամանակը՝ ։ -ի այս արտահայտությունը շարժման երկրորդ հավասարման մեջ տեղադրելով՝ կստանանք.
Հավասարման աջ կողմի կոտորակները բազմապատկելով՝ ստանում ենք.
Այստեղից -ն որոշելով՝ ստանում ենք շարժման չորրորդ հավասարումը.
Ինչն է շփոթեցնում շարժման հավասարումներում
Մարդիկ հաճախ մոռանում են, որ շարժման հավասարումները ճիշտ են միայն այն դեպքում, երբ արագացումը հաստատուն է դիտարկվող ժամանակամիջոցում։
Երբեմն փոփոխականը ոչ թե ուղղակիորեն, այլ անուղղակիորեն է տրված լինում։ Օրինակ՝ «սկսում է շարժվել հանգստի վիճակից» նշանակում է, որ ։ «Բաց է թողնվել» նշանակում է, որ , իսկ «կանգ է առնում» նշանակում է, որ ։ Բացի այդ՝ ազատ անկում կատարող բոլոր մարմինների արագացումը՝ է։ Հետևաբար, եթե գործ ունենանք ազատ անկում կատարող մարմնի հետ, ապա նրա արագացումը բացահայտ կերպով նշված չի լինի, և կենթադրվի, որ այն հավասար է ազատ անկման արագացմանը։
Մարդիկ մոռանում են, որ բացի -ից՝ շարժման մյուս բոլոր՝ փոփոխականները կարող են ընդունել բացասական արժեքներ։ Բացասական նշանը բաց թողնելը տարածված սխալներից է։ Եթե դեպի վեր ուղությունը վերցվում է որպես դրական ուղղություն, ապա ազատ անկում կատարող մարմնի արագացումը բացասական է՝ ։
Շարժման երրորդ՝ հավասարումը լուծելու համար միգուցե պետք լինի լուծել քառակուսային հավասարում։ Տես ստորև ներկայացված օրինակ 3-ը։
Մարդիկ մոռանում են, որ չնայած կարելի է ընտրել ցանկացած ժամանակամիջոց, որի ընթացքում արագացումը հաստատուն է, այնուամենայնիվ, շարժման հավասարման մեջ տեղադրվող բոլոր մեծությունները պետք է համաձայնեցված լինեն ընտրված ժամանակամիջոցի հետ։ Այլ կերպ ասած՝ մարմնի սկզբնական արագությունը պետք է լինի արագությունը ժամանակամիջոցի սկզբնական պահին։ Հանգունորեն -ն պետք է լինի արագությունը վերջնական դիրքում և դիտարկվող ժամանակամիջոցի ավարտին։
Ինչ տեսք ունեն շարժման հավասարումները ներառող լուծված օրինակները
Օրինակ 1․ Շարժման առաջին հավասարումը՝
Ջրով լցված փուչիկը բաց են թողնում շատ բարձր շենքի տանիքից։
Որքա՞ն է փուչիկի արագությունը անց։
Համարենք, որ դեպի վեր ուղղությունը դրական ուղղությունն է։ Հայտնի են հետևյալ մեծությունները.
Քանի որ այս դեպքում շարժումն ուղղված է ուղղաձիգ, ապա դիրքը կնշանակենք ոչ թե -ով, այլ -ով։ Իրականում էական չէ, թե ինչ նշանակում ենք օգտագործում։ Կարևորը, որ այդ նշանակումը պահպանենք։ Սակայն ուղղաձիգ ուղղված շարժումը նկարագրելու համար ընդունված է օգտագործել նշանակումը։
Քանի որ -ն անհայտ է, և չի պահանջվում որոշել -ը, ապա կօգտագործենք շարժման առաջին հավասարումը՝ -ը, որում տեղափոխությունը ներառված չէ։
Նշում: Վերջնական արագությունը բացասական էր, քանի որ փուչիկը շարժվում էր դեպի վար։
Օրինակ 2․ Շարժման երկրորդ հավասարումը՝
Հովազը վազում է 6,20 մ/վ արագությամբ, ապա տեսնելով պաղպաղակի մեքենայի տեսք ունեցող պատկեր՝ 3,3 վայրկյանում ձեռք է բերում 23,1մ/վ արագություն։
Որքա՞ն ճանապարհ է անցնում հովազը արագությունը 6,20 մ/վ-ից մինչև 23,1 մ/վ մեծացնելիս։
Համարենք, որ շարժման սկզբնական ուղղությունը դրական ուղղությունն է։ Հայտնի են հետևյալ մեծություններրը.
Քանի որ արագացումը հայտնի չէ, և չի պահանջվում այն որոշել, ապա կօգտվենք հորիզոնական ուղղության համար գրված շարժման երկրորդ՝ հավասարումից, որում -ն ներառված չէ։
Օրինակ 3․ Շարժման երրորդ հավասարումը՝
Ուսանողը հոգնում է շարժման հավասարումների վերաբերյալ տնային աշխատանքը կատարելուց և մատիտը 18,3 մ/վ արագությամբ նետում է դեպի վեր։
Որքա՞ն ժամանակ անց մատիտն առաջին անգամ կանցնի նետման կետից 12,2 մ բարձրության վրա գտնվող կետով։
Համարենք, որ դեպի վեր ուղղությունը դրական ուղղությունն է։ Հայտնի են հետևյալ մեծությունները.
Քանի որ -ի վերջնական արագությունն անհայտ է, և չի պահանջվում այն որոշել, ապա կօգտվենք ուղղաձիգ ուղղության համար գրված շարժման երրորդ՝ հավասարումից, որում -ն ներառված չէ։
Պարզ դեպքում որոնվող անհայտը գտնելու համար այս հավասարումը կլուծեինք որպես գծային հավասարում, սակայն եթե հավասարման անդամներից ոչ մեկը զրո չէ, ապա այստեղից գծայնորեն չենք կարողանա գտնել ժամանակամիջոցը․ երբ անդամներից ոչ մեկը զրո չէ, իսկ որոնվող անհայտը -ն է, հավասարումը դառնում է քառակուսային։ Սա կարող ենք տեսնել՝ հայտնի արժեքները հավասարման մեջ տեղադրելով։
Քառակուսային հավասարումն ավելի պարզ տեսքի բերելու համար հավասարման բոլոր անդամները տեղափոխում ենք մի կողմ։ Երկու կողմերից 12,2 մ հանելով՝ ստանում ենք.
Այժմ կարող ենք քառակուսային հավասարումից գտնել -ն։ տեսքի քառակուսային հավասարման արմատները գտնելու համար օգտագործում ենք բանաձևը։ Մեր հավասարման դեպքում՝ , , իսկ ։
Այս արժեքները քառակուսային հավասարման մեջ տեղադրելով՝ ստանում ենք.
Քանի որ քառակուսային բանաձևում կան դրական և բացասական նշաններ, ապա ստանում ենք -ի երկու արժեք՝ մեկը -ի, իսկ մյուսը՝ -ի դեպքում։ Վերևում գրված քառակուսային բանաձևից ստանում ենք հետևյալ երկու արժեքները.
Հավասարումն ունի երկու դրական լուծում, քանի որ մատիտը 12,2 մ բարձրության վրա հայտնվում է երկու անգամ։ Փոքր արժեքը համապատասխանում է այն պահին, երբ մատիտը վեր թռչելով՝ առաջին անգամ հասնում է 12,2 մ բարձրության։ Մեծ արժեքը համապատասխանում է այն պահին, երբ մատիտը վեր թռչելուց, 12,2 մ բարձրությամբ անցնելուց, հետագծի ամենաբարձր կետին հասնելուց հետո շարժվում է դեպի վար և կրկին հասնում 12,2 մ բարձրությամբ կետին։
Այսպիսով՝ «նետումից որքա՞ն ժամանակ անց մատիտն առաջին անգամ կանցնի նետման կետից 12,2 մ բարձրության վրա գտնվող կետով» հարցի պատասխանը ստացված փոքր արժեքն է՝ ։
Օրինակ 4․ Շարժման չորրորդ հավասարումը՝
Եվրոպացի մոտոցիկլավարը սկսում է շարժվել 23,4 մ/վ արագությամբ և, խցանումը տեսնելով, որոշում է դանդաղեցնել ընթացքը։ Մոտոցիկլավարը հաստատուն արագացմամբ անցնում է 50,2 մ։ Համարենք, որ մոտոցիկլետն ամբողջ ընթացքում առաջ է շարժվում։
Որքա՞ն է մոտոցիկլետի արագությունը արագացմամբ 50,2 մ անցնելուց հետո։
Համարենք, որ շարժման սկզբնական ուղղությունը դրական ուղղությունն է։ Հայտնի են հետևյալ մեծություններրը.
Քանի որ ժամանակամիջոցն անհայտ է, և չի պահանջվում այն որոշել, ապա կօգտվենք հորիզոնական ուղղության համար գրված շարժման չորրորդ՝ հավասարումից, որում -ն ներառված չէ։
Նկատենք, որ քառակուսի արմատ հանելիս ստանում ես երկու պատասխան՝ դրական և բացասական։ Քանի որ մոտոցիկլետը շարժվելու է նույն ուղղությամբ, ինչ ուղղությամբ որ սկսել էր շարժումը (իսկ այդ ուղղությունը համարել ենք դրական), ապա կվերցնենք դրական արմատը՝ ։
Այժմ կարող ենք տեղադրել արժեքները։ Կստանանք՝
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։