Հիմնական նյութ
10-րդ դասարան. կենսաբանություն
Դասընթաց․ (10-րդ դասարան. կենսաբանություն) > Բաժին 2
Դաս 4: Ջուր, թթուներ և հիմքեր- Ջրածնային կապերը ջրում
- Ջրի լուծիչ հատկությունները
- Ջրի կարևորությունը կյանքի համար
- Ջուր և ջրածնային կապ
- Ջրի և ջրածնական կապերի կառուցվածքը
- Ածխաջրեր․ ներածություն
- Մակերևութային լարվածություն
- Ջրի կոհեզիան և ադհեզիան
- Կոհեզիա, ադհեզիա և մակերևութային լարվածություն
- Ջրի հատուկ ջերմությունը, գոլորշացման ջերմությունն ու խտությունը
- Ջերմաստիճանի և վիճակի փոփոխությունները ջրում
- Ջրի ինքնաիոնացում
- Արենիուսի թթուներ և հիմքեր
- Թթուների և հիմքերի Բրյոնսթեդ-Լոուրիի սահմանումը
- pH-ի սահմանումը
- Բուֆերներ․ ներածություն
- Թթուներ, հիմքեր, pH և բուֆերներ
- Թթուներ, հիմքեր և pH
- Դասի ամփոփում․ ջուրը և կյանքը
- Կյանքի տարրերը
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Դասի ամփոփում․ ջուրը և կյանքը
Հիմնական հասկացություններ
Եզրույթ | Նշանակություն | |
---|---|---|
Բևեռային մոլեկուլ | Չեզոք կամ չլիցքավորված մոլեկուլ, որն ունի լիցքի ասիմետրիկ ներքին բաշխում՝ առաջացնելով մասնակի դրական և մասնակի բացասական հատվածների | |
Կոհեզիա | Մոլեկուլների ձգումը նույն տեսակի այլ մոլեկուլների կողմից | |
Ադհեզիա | Մոլեկուլներների ձգումը այլ տեսակի մոլեկուլների կողմից | |
Խտություն | նյութի զանգվածը ըստ միավոր ծավալի | |
Ջերմունակություն | Նյութի մեկ գրամի ջերմաստիճանը մեկ աստիճանով բարձրացնելու համար անհրաժեշտ ջերմության քանակը | |
Գոլորշիացման ջերմություն | Հեղուկի մեկ գրամը գազի վերածելու համար անհրաժեշտ էներգիայի քանակը |
Ջրի յուրահատուկ հատկությունները
- Ջուրը բևեռային է: Ջրի մոլեկուլները բևեռային են, որտեղ ջրածինն ունի մասնակի դրական լիցք, իսկ թթվածինը՝ մասնակի բացասական լիցքով, և մոլեկուլի ընդհանուր կառուցվածքը թեքված է Դա պայմանավորված է նրանով, որ թթվածինն ավելի շատ էլեկտրաբացասական է, այսինքն՝ ջրածնից ավելի լավ է էլեկտրոններ ձգելու հարցում:
- Ջուրը հիանալի լուծիչ է: Ջուրը ուրահատուկ ունակություն ունի լուծելու բազմաթիվ բևեռային և իոնային նյութեր: Սա կարևոր է բոլոր կենդանի էակների համար, քանի որ ջրի շրջապտույտի ընթացքում այն իր հետ տանում է շատ արժեքավոր սննդանյութեր:
- Ջուրը բարձր ջերմունակություն ունի: Որոշակի ջրի ջերմաստիճանը մեկ աստիճանով բարձրացնելու համար շատ էներգիա է պահանջվում, ուստի ջուրն օգնում է շրջակա միջավայրի ջերմաստիճանը կարգավորելուն: Օրինակ, այս հատկությունը թույլ է տալիս ջրամբարի ջրի ջերմաստիճանը ցերեկից գիշեր համեմատաբար հաստատուն մնալ՝ անկախ մթնոլորտի ջերմաստիճանի փոփոխությունից:
- Ջուրը ունի գոլորշիացման բարձր ջերմություն: Մարդիկ (և քրտնող այլ կենդանիներ) զովանալու համար օգտագործում են ջրի գոլորշիացման բարձր ջերմությունը: Ջուրը հեղուկից վերածվում է գոլորշու, երբ հասնում է գոլորշիացման ջերմության: Քանի որ քրտինքը հիմնականում կազմված է ջրից, գոլորշիացող ջուրը կլանում է մարմնի ավելորդ ջերմությունը, որն արտանետվում է մթնոլորտ: Սա հայտնի է որպես գոլորշիացմամբ սառեցում:
- Ջուրն ունի կոհեզիվ և ադհեզիվ հատկություններ: Ջրի մոլեկուլներն ունեն ուժեղ կոհեզիվ ուժեր՝ միմյանց հետ ջրածնային կապեր առաջացնելու ունակության շնորհիվ: Կոհեզիվ ուժերը պատասխանատու են մակերեսային լարվածության համար՝ հեղուկի մակերևույթի հակումը պատռվելուն, երբ լարվածության կամ սթրեսի տակ են դրվում: Ջուրն ունի նաև ադհեզիվ հատկություններ, որոնք թույլ են տալիս այն կպչել իրենից բացի այլ նյութերի:
Այս կոհեզիվ և ադհեզիվ հատկությունները կենսական նշանակություն ունեն կյանքի բազմաթիվ ձևերում հեղուկի տեղափոխման համար: Օրինակ՝ դրանք թույլ են տալիս, որ սննդանյութերը ծանրության ուժին հակառակ ուղղությամբ տեղափոխվեն ծառի գագաթ:
- Ջուրը պինդ վիճակում ավելի նոսր է, քան հեղուկ վիճակում: Երբ ջուրը սառչում է, մոլեկուլները կազմում են բյուրեղային կառուցվածք, որը մոլեկուլներն ավելի է հեռացնում, քան հեղուկ ջրի մեջ: Սա նշանակում է, որ սառույցն ավելի նոսր է, քան հեղուկ ջուրը, այդ պատճառով էլ այն լողում է:
Այս հատկությունը կարևոր է, քանի որ այն պահում է լճակները, լճերը և օվկիանոսները ամուր սառչելուց և թույլ է տալիս կյանքը շարունակել սառցե մակերեսի տակ:
Հաճախ հանդիպող սխալներ
- Ջուրը լուծում է ամեն ինչ, քանի որ այն «համընդհանուր լուծիչ» է: Ջուրը ի վիճակի է լուծել այլ բևեռային մոլեկուլներ և իոններ, ինչպիսիք են շաքարերը և աղերը: Սակայն, յուղերի նման ոչ բևեռային մոլեկուլները չունեն մասնակի դրական կամ մասնակի բացասական լիցքեր, ուստի դրանք չեն հրապուրվում ջրի մոլեկուլներով: Ահա թե ինչու յուղի նման ոչ բևեռային նյութերը մնում են անջատ, երբ ջուր է ավելացվում:
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։