If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Կենսաբանական մակրոմոլեկուլներ․ կրկնություն

Հիմնական հասկացություններ

ԵզրույթՆշանակություն
Կենսաբանական մակրոմոլեկուլՕրգանական մեծ մոլեկուլ, ինչպիսին են ածխաջրերը, լիպիդները, սպիտակուցները և նուկլեինաթթուները։
ՄոնոմերՄոլեկուլ, որն ավելի մեծ մոլեկուլների (պոլիմերների) կառուցվածքային միավորն է։ Օրինակ՝ ամինաթթուն սպիտակուցների կառուցվածքային միավորն է։
ՊոլիմերԿրկնվող ենթամիավորներից (մոնոմերներից) կազմված մեծ մոլեկուլ։ Օրինակ՝ ածխաջուրը պոլիմեր է, որը կազմված է կրկնվող միաշաքարներից։

Կենսաբանական մակրոմոլեկուլների տեսակները

Կենսաբանական մակրոմոլեկուլԿառուցվածքային ենթամիավորԳործառույթներըՕրինակներ
ԱծխաջրերՄիաշաքարներ (պարզ շաքարներ)Բջիջներին ապահովում են արագ/կարճաժամկետ էներգիայով՝ սննդային մանրաթելի աղբյուր ենԳլյուկոզ, սախարոզ, օսլա, թաղանթանյութ, խիտին
ԼիպիդներՃարպաթթուներ և գլիցերոլԲջիջներին ապահովում են երկարաժամկետ էներգիայով, կազմում են կենսաբանական թաղանթներՃարպեր, ֆոսֆոլիպիդներ, մոմեր, ձեթեր, յուղեր, ստերոիդներ
ՍպիտակուցներԱմինաթթուներԱպահովում են բջջի կառուցվածքը, ուղարկում եմ քիմիական ազդանշաններ, արագացնում են քիմիական ռեակցիաները և այլնԿերատին (գտնվում է մազերի ու եղունգների մեջ), հորմոններ, ֆերմենտներ, հակամարմիններ
ՆուկլեինաթթուներՆուկլեոտիդներՊահում և փոխանցում են գենետիկ տեղեկությունըԴՆԹ, ՌՆԹ

Հաճախ հանդիպող սխալներ

  • Մակրոմոլեկուլները որպես «մեծ» նկարագրելը հարաբերական է: Սակայն, դա չի նշանակում, որ դրանք բավականին մեծ են անզեն աչքով միլիոն անգամ փոքր է, քան բրնձի հատիկը:
  • Ոչ բոլոր ճարպերն ու ածխաջրերն են «վնասակար»: Դիետաների տարբեր տեսակների վերաբերյալ տեղեկությունները կարող են շփոթեցնող լինել, թե բոլոր ճարպերը կամ բոլոր ածխաջրերը վնասակար են: Դա այդպես չէ: Ճարպեր և ածխաջրեր իրականում անհրաժեշտ են բջջի գործառույթների համար:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: