If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ֆոտոսինթեզ․ կրկնություն

Հիմնական եզրույթներ

ԵզրույթՆշանակությունը
ՖոտոսինթեզԳործընթացը, որով բույսերը, ջրիմուռները և որոշ բակտերիաներ լույսի էներգիան փոխակերպում են քիմիական էներգիայի՝ շաքարների տեսքով
ՖոտոավտոտրոֆՕրգանիզմ, որն արտադրում է իր սեփական սնունդը՝ օգտագործելով լույսի էներգիան (ինչպես բույսերը)
ԱԵՖԱդենոզին եռֆոսֆատ, կենդանի օրգանիզմների էներգիայի հիմնական կրիչը
ՔլորոպլաստԲուսական բջջի կառուցվածք, որտեղ տեղի է ունենում ֆոտոսինթեզ
ԹիլակոիդներՍկավառակի նման կառույցներ քլորոպլաստում, որոնք օգնում են կլանել լույսը
ԳրանԹիլակոիդների կույտերը քլորոպլաստում
ՔլորոֆիլԹիլակոիդում հայտնաբերված գունանյութ, որը կլանում է լույսի էներգիան և օգտագործում այն ածխաջրեր արտադրելու համար
ՍտրոմաԳրանները շրջապատող հեղուկով լցված տարածք

Ֆոտոսինթեզի ռեակցիա

Ֆոտոսինթեզի ժամանակ ֆոտոավոտրոֆներն օգտագործում են արևի էներգիան՝ ածխածնի երկօքսիդի և ջրի հետ միասին, գլյուկոզ և թթվածին արտադրելու համար:
Ֆոտոսինթեզի ընդհանուր ռեակցիան․
Ֆոտոսինթեզի ընթացքում լուսային էներգիան կլանվում և փոխակերպվում է քիմիական էներգիայի՝ գլյուկոզի տեսքով, որի ընթացքում օգտագործում է ջուր ու ածխածնի երկօքսիդ։ Թթվածինն ազատվում է որպես վերջնանյութ։

Ֆոտոսինթեզի փուլերը

Ֆոտոսինթեզն երկու հիմնական փուլերն են լուսային փուլի ռեակցիաները և Կալվինի ցիկլը:
ՓուլՎայրըԳործընթացըՊահանջո՞ւմ է արևի լույս
Լուսային փուլի ռեակցիաներԹիլակոիդի թաղանթԼույսի էներգիան կլանվում է քլորոպլաստների կողմից և պահեստավորվում որպես ԱԵՖԱյո
Կլավինի ցիկլՍտրոմաԱԵՖ-ն օգտագործվում է շաքարներ ստեղծելու համար, որոնք բույսն օգտագործում է աճելու և ապրելու համարՈչ
Լուսային փուլի ռեակցիաների և Կալվինի ցիկլի սխեմատիկ պատկերումը, որտեղ ցույց է տրված, թե ինչպես են դրանք կապված։
Լուսային փուլի ռեակցիաները տեղի են ունենում թիլակոիդի թաղանթում։ Այս ռեակցիաները պահանջում են լույս և դրանց գումարայաին ազդեցությունը ջրի մոլեկուլների փոխարկումն է թթվածնի՝ միևնույն ժամանակ արտադրելով ԱԵՖ-ի մոլեկուլներ՝ ԱԿՖ-ից և ֆոսֆատից, և ՆԱԴՖH՝ ՆԱԴՖ+-ի վերականգնման միջոցով։
ԱԵՖ-ը և ՆԱԴՖH-ն արտադրվում են թիլակոիդներիթաղանթում՝ դեպի ստրոմա ուղղված կողմում, որտեղ էլ օգտագործվում են Կալվինի ցիկլի ժամանակ։
Կալվինի ցիկլը տեղի է ունենում ստրոմայում և օգտագործում է լուսային փուլի ռեակցիաներում ստացված ԱԵՖ-ը և ՆԱԴՖH-ը՝ ածխածնի երկօքսիդը ֆիքսելու համար, որի ժամանակ արտադրվում են երեք ածխածին պարունակող շաքարներ՝ գլիցերալդեհիդ-3-ֆոսֆատի՝ Գ3Ֆ-ի մոլեկուլ։
Կալվինի ցիկլի ընթացքում ԱԵՖ-ը փոխակերպվում է ԱԿՖ-ի և ֆոսֆատի, իսկ ՆԱԴՖH-ը՝ ՆԱԴՖ+-ի։ ԱԿՖ-ն, ֆոսֆատը և ՆԱԴՖ+-ն այնուհետև կարող են վերաօգտագործվել որպես ելանյութ՝ լուսային փուլի ռեակցիաների համար։
Նկարի աղբյուրը՝ "Overview of photosynthesis: Figure 6", մշակումը ըստ՝ OpenStax College, Biology-ի CC BY 3,0

Հաճախ հանդիպող սխալներ

  • Ֆոտոսինթեզը և բջջային շնչառությունը գրեթե հակառակ գործընթացներ են: Դիտարկելով նրանց հավասարումները՝ դրանք տարբերվում են միայն կլանվող կամ անջատվող էներգիայով: Սակայն, դրանք պարզապես միմյանց չեն հակադարձում, քանի որ յուրաքանչյուրը տեղի է ունենում առանձին քայլերի հաջորդականությամբ։
Պարզ ասած՝ ֆոտոսինթեզը և բջջային շնչառությունը հակառակ ռեակցիաներ են։ Ֆոտոսինթեզի դեպքում լուսային էներգիան կլանվում և պահեստավորվում է քիմիական էներգիայի տեսքով մի գործընթացի շնորհիվ, որի ընթացքում ջրից և ածխածնի երկօքսիդից ստացվում է գլյուկոզի։ Այդ ընթացքում թթվածինն անջատվում է որպես վերջնանյութ։ Բջջային շնչառության ժամանակ թթվածինն օգտագործվում է գլյուկոզը քայքայելու համար, որի ընթացքում անջատվում է քիմիական էներգիա և ջերմություն: Ածխածնի երկօքսիդը և ջուրն այս ռեակցիայի վերջնանյութեր են:
  • Բույսերը կանաչ են, քանի որ քլորոֆիլն անդրադարձնում է կանաչ լույսը: Շատերը կարծում են, որ քլորոֆիլը կանաչ է, քանի որ այն ցանկանում է կլանել և օգտագործել կանաչ լույսը: Սակայն դա ճիշտ չէ: Գույնը, որը մենք տեսնում ենք, իրականում անդրադարձվող լույսի գույնն է: Հետևաբար, քլորոֆիլն անդրադարձնում է կանաչ լույսը՝ միաժամանակ կլանելով կարմիր և կապույտ լույսերը:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: