If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

10-րդ դասարան. կենսաբանություն

Ֆիթնես

Խնդիր

Ֆոսֆոլիպազ A2 (ՖԼԱ2) սպիտակուցները օձի թույնի հիմնական բաղադրիչներն են: Երբ թունավոր օձը կծում է որևէ կենդանու, այս ՖԼԱ2 ֆերմենտները կատալիզում են ֆոսֆոլիպիդների ճեղքավորումը և կարող են խախտել բջջաթաղանթները՝ հանգեցնելով մկանների վնասման և այլ հետևանքների: Օձի թույնը հաճախ պարունակում է ՖԼԱ2 սպիտակուցների մի քանի տեսակ, որոնք տարբերվում են ամինաթթուների հաջորդականության մի փոքր տարբերությամբ:
Protobothrops flavoviridis իժը պարունակում է բազմաթիվ ՖԼԱ2 ֆերմենտներ, ներառյալ BP-I և BP-II: BP-I-ի և BP-II-ի ամինաթթվային հաջորդականությունները տարբերվում են միայն մեկ ամինաթթվով: Մի խումբ գիտնականներ մի շարք կոնցենտրացիաներում փորձարկել են BP-I-ի և BP-II-ի ֆերմենտային ակտիվությունը: Նրանց արդյունքները ներկայացված են Նկար 1-ում:
Նկար 1. BP-I-ի և BP-II-ի ֆերմենտային ակտիվությունը ֆերմենտների մի շարք կոնցենտրացիաներում:
Ելնելով վերը բերված տեղեկությունից՝ հետևյալ պնդումներից ո՞րն է ամենայն հավանականությամբ ճիշտ:
Ընտրիր ճիշտ պատասխանը։
Չի՞ ստացվում։
Չի՞ ստացվում։