If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Դասընթաց․ (10-րդ դասարան. կենսաբանություն)  > Բաժին 4

Դաս 6: Բջջաղաթանթ և նյութերի տրանսպորտ

Բջջաթաղանթ․ կրկնություն

Հիմնական եզրույթներ

ԵզրույթՆշանակություն
ԲջջաթաղանթՄասնագիտացված կառույց, որը շրջապատում է բջիջը և դրա ներքին միջավայրը. վերահսկում է նյութերի շարժումը բջջից ներս և դուրս
ՀիդրոֆոբՋուրը վանող մոլեկուլ («ջրից վախեցող»)
ՀիդրոֆիլՋուրը ձգող մոլեկուլ («ջուր սիրող»)
ԱմֆիպաթիկՄոլեկուլ, որը պարունակում է ինչպես հիդրոֆոբ, այնպես էլ հիդրոֆիլ մասեր
ՖոսֆոլիպիդԳլիցերինից, ճարպաթթվային երկու պոչերից և ֆոսֆատային խմբից կազմված ամֆիպաթիկ լիպիդ
Ֆոսֆոլիպիդային երկշերտԿենսաբանական թաղանթ, որում կան ֆոսֆոլիպիդային երկշերտեր, որոնց պոչերն ուղղված են դեպի ներս
Կիսաթափանց թաղանթԹաղանթ, որը թույլ է տալիս որոշակի նյութերի անցումը

Բջջաթաղանթի կառուցվածքը և գործառույթը

Բջջաթաղանթը կիսաթափանց է (կամ ունի ընտրովի թափանցելիություն): Այն կազմված է ֆոսֆոլիպիդային երկշերտից, ինչպես նաև տարբեր լիպիդներից, սպիտակուցներից և ածխաջրերից։
Պլազմային թաղանթի նկար, որը ցույց է տալիս ֆոսֆոլիպիդային երկշերտը՝ ծայրամասային և ինտեգրալ թաղանթային սիտակուցներով, գլիկոպրոտեիններով (սպիտակուցներ, որոնց ածխաջուր է կցված), գլիկոլիպիդներով (լիպիդներ, որոնց ածխաջուր է կցված) և խոլեստերինի մոլեկուլներով:
Նկարի աղբյուրը՝ OpenStax Biology
Յուրաքանչյուր ֆոսֆոլիպիդ ամֆիպաթիկ է՝ ունի երկու հիդրոֆոբ պոչեր և հիդրոֆիլ գլխիկ: Հիդրոֆոբ պոչերը դեպի ներս են նայում միմյանց, իսկ հիդրոֆիլ գլուխները՝ դեպի դուրս:
Ֆոսֆոլիպիդի քիմիական կառուցվածքը, որտեղ երևում են հիդրոֆիլ գլիկը և հիդրոֆոբ պոչիկը:
Նկարի աղբյուրը՝ OpenStax Biology
Բջջաթաղանթի եզակի կառուցվածքը թույլ է տալիս փոքր նյութերին (ինչպես թթվածինը կամ ածխաթթու գազը) հեշտությամբ անցնել այնտեղով:

Հաճախ հանդիպող սխալներ

  • Հիդրոֆոբ պոչերը դեպի ներս են ուղղված, իսկ հիդրոֆիլ գլուխները՝ դեպի դուրս: Եթե այս երկու ծայրերը խառնվեն իրար, մտածիր «ֆոբիա» արմատի մասին, որը նշանակում է «վախ»: Հիդրոֆոբ պոչերը վախենում են ջրից, ուստի նրանք միշտ կփորձեն հնարավորինս հեռու գտնվել բջջում գտնվող և դուրս գտնվող ջրային լուծույթներից:
  • Բջջաթաղանթը պարունակում է ֆոսֆոլիպիդային երկաշերտ, բայց եզրույթները համարժեք չեն: Սակայն, բջջաթաղանթը պարունակում է նաև այլ մակրոմոլեկուլներ, ինչպիսիք են թաղանթային սպիտակուցները և ածխաջրերը: Հետևաբար, կարելի է ասել, որ բջջաթաղանթը կազմված է ֆոսֆոլիպիդային երկշերտից, բայց այն միայն դա չէ։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: