Հիմնական նյութ
10-րդ դասարան. քիմիա
Դասընթաց․ (10-րդ դասարան. քիմիա) > Բաժին 1
Դաս 2: Ատոմի էլեկտրոնային կառուցվածքըԷլեկտրոնի և միջուկի հայտնաբերումը
Թոմսոնի կաթոդային ճառագայթներով և Ռեզերֆորդի ոսկե փայլաթիթեղով փորձերը
Հիմնական դրույթներ
- Ջ. Ջ. Թոմսոնի կաթոդային ճառագայթների խողովակով իրականացված փորձերը ցույց տվեցին, որ բոլոր ատոմները պարունակում են փոքր, բացասականապես լիցքավորված ներատոմային մասնիկներ կամ այլ կերպ ասած էլեկտրոններ:
- Թոմսոնի առաջարկած՝ ատոմի կառուցվածքի չամիչով (սալորով) պուդինգի մոդելում բացասականապես լիցքավորված էլեկտրոնները ներառված էին դրականապես լիցքավորված «ապուրի» մեջ:
- Ոսկու փայլաթիթեղի օգնությամբ Ռեզերֆորդի կատարած փորձը ցույց է տվել, որ ատոմը հիմնականում դատարկ տարածություն է՝ փոքր, խիտ, դրական լիցքավորված միջուկով:
- Հիմնվելով այս արդյունքների վրա՝ Ռեզերֆորդն առաջարկեց ատոմի միջուկային մոդելը:
Ներածություն: Հիմնվելով Դալթոնի ատոմային տեսության վրա
Դալթոնի ատոմային տեսությունն ուսումնասիրելիս մենք քննարկել ենք հետևյալ դրույթները.
- Բոլոր նյութերը բաղկացած են անբաժանելի մասնիկներից՝ ատոմներից, որոնք չեն կարող առաջանալ կամ ոչնչանալ:
- Միևնույն տարրի բոլոր ատոմներն ունեն միևնույն զանգվածը և ֆիզիկական հատկությունները:
- Միացությունները
կամ ավել տարրերի ատոմների համակցությունն են: - Բոլոր քիմիական ռեակցիաներում տեղի է ունենում ատոմների վերադասավորում:
Դալթոնի գաղափարները հիմնարար են ժամանակակից ատոմային տեսության համար: Սակայն հետագայում պարզվեց, որ նրա հիմնական պնդումներից մեկը սխալ էր: Դալթոնը կարծում էր, որ ատոմները նյութի փոքրագույն մասնիկներն են՝ փոքր, ամուր գնդեր, որոնք այլևս չեն կարող տրոհվել: Այս ենթադրությունը պահպանվեց այնքան ժամանակ, մինչև ֆիզիկայի ոլորտում կատարված փորձերը ցույց տվեցին, որ ատոմները բաղկացած են ավելի փոքր մասնիկներից: Այս հոդվածում մենք կքննարկենք որոշ առանցքային փորձեր, որոնք թույլ տվեցին հայտնաբերել էլեկտրոնը և միջուկը:
Ջ. Ջ. Թոմսոնը և էլեկտրոնի հայտնագործումը
Ֆիզիկոս Ջ. Ջ. Թոմսոնը 19-րդ դարի վերջին սկսեց փորձարկումներ կատարել կաթոդային ճառագայթների խողովակներով: Կաթոդային ճառագայթների խողովակները հերմետիկ փակված ապակե խողովակներ են, որոնց միջից օդի մեծ մասը հեռացված է: Խողովակի մի ծայրում եղած երկու էլեկտրոդների միջև կիրառվում է բարձր լարում, ինչը հանգեցնում է մասնիկների փնջի հոսքի կաթոդից (բացասականապես լիցքավորված էլեկտրոդ) դեպի անոդը (դրականապես լիցքավորված էլեկտրոդ): Այդ խողովակները կոչվում են նաև կաթոդային ճառագայթների խողովակներ, քանի որ մասնիկների փունջը կամ «կաթոդային ճառագայթն» առաջանում է կաթոդի վրա: Այդ ճառագայթները կարող են հայտնաբերվել խողովակի մյուս ծայրում՝ անոդից այն կողմ տեղադրված հատուկ լուսարձակող (լյումինեսցենտ) նյութերով ներկված էկրանի միջոցով: Երբ այդ նյութերին բախվում են կաթոդային ճառագայթները, դրանք փայլատակում են կամ լույս են արձակում։
Մասնիկների հատկությունները ստուգելու համար Թոմսոնը կաթոդային ճառագայթների շուրջը տեղադրեց հակադիր լիցքավորված երկու էլեկտրական թիթեղ: Նա
նկատեց, որ կաթոդային ճառագայթները բացասական լիցքավորված թիթեղից շեղվեցին դեպի դրական լիցքավորված թիթեղը: Սա ցույց տվեց, որ կաթոդային ճառագայթները բաղկացած են բացասական լիցք ունեցող մասնիկներից:
Խողովակի երկու կողմերում Թոմսոնը նաև մագնիսներ տեղադրեց և նկատեց, որ մագնիսական դաշտը ևս շեղում է կաթոդային ճառագայթները: Այս փորձերի արդյունքներն օգնեցին Թոմսոնին կաթոդային ճառագայթները կազմող մասնիկների համար որոշել զանգված/լիցք հարաբերությունը, ինչը հանգեցրեց հետաքրքրաշարժ բացահայտման․ յուրաքանչյուր մասնիկի զանգվածը շատ ավելի փոքր է, քան որևէ հայտնի տարրի ատոմի զանգվածը: Թոմսոնը կրկնեց իր փորձերը՝ որպես էլեկտրոդներ օգտագործելով տարբեր մետաղներ, և հայտնաբերեց, որ կաթոդային ճառագայթների հատկությունները մնում են անփոփոխ, անկախ նրանից, թե ինչ նյութից է պատրաստված կաթոդը: Այս փաստերի հիման վրա Թոմսոնը կատարեց հետևյալ եզրակացությունները.
- Կաթոդային ճառագայթները բաղկացած են բացասականապես լիցքավորված մասնիկներից:
- Այդ մասնիկները պետք է գոյություն ունենան որպես ատոմի մաս, քանի որ յուրաքանչյուր մասնիկի զանգվածը կազմում է ջրածնի ատոմի զանգվածի
մասը: - Այս ներատոմային մասնիկները կարող են պարունակվել բոլոր տարրերի ատոմներում:
Թոմսոնի՝ առաջին հայացքից հակասական թվացող հայտնագործություններն աստիճանաբար սկսեցին ընդունվել գիտնականների կողմից: Նրա կողմից հայտնաբերված էլեկտրոնային փնջի մասնիկներին ի վերջո տրվեց ավելի ծանոթ՝ էլեկտրոններ անվանումը: Էլեկտրոնի հայտնագործումը մերժեց Դալթոնի ատոմային տեսության՝ ատոմների անբաժանելի լինելու պնդումը: Էլեկտրոնների գոյությունը բացատրելու համար անհրաժեշտ էր ատոմի կառուցվածքի բոլորովին նոր մոդել :
Յուրացված գիտելիքի ստուգում: Ինչո՞ւ Թոմսոնը հանգեց այն եզրակացության, որ էլեկտրոնները կարող են պարունակվել բոլոր տարրերի ատոմներում:
Չամիչով պուդինգի մոդելը
Թոմսոնը գիտեր, որ ատոմներն էլեկտրաչեզոք են: Հետևաբար նա ենթադրեց, որ էլեկտրոնների բացասական լիցքը չեզոքացնելու համար ատոմի ներսում պետք է լինի դրական լիցքի աղբյուր: Դա թույլ տվեց Թոմսոնին ատոմները նկարագրել որպես դրական լիցքավորված ապուրի մեջ լողացող բացասական մասնիկներ: Այս մոդելն ավելի հաճախ կոչվում է ատոմի չամիչով պուդինգի մոդել, քանի որ ատոմի կառուցվածքի նման նկարագրությունը շատ նման էր Անգլիայում տարածված աղանդերին (տե՛ս ստորև բերված նկարը):
Հաշվի առնելով ատոմի այժմ հայտնի իրական կառուցվածքը՝ այս մոդելը կարող է մի փոքր անբնական թվալ: Բարեբախտաբար, գիտնականները շարունակեցին ատոմի կառուցվածքի ուսումնասիրությունները՝ ստուգելով նաև Թոմսոնի առաջարկած՝ չամիչով պուդինգի մոդելի հիմնավորված լինելը:
Յուրացված գիտելիքի ստուգում: Թոմսոնն առաջարկեց ատոմի մի մոդել, որտեղ որոշակի բացասական լիցք ունեցող մասնիկները լողում էին դրական լիցքի ''ծովում'': Կարո՞ղ եք առաջարկել ատոմի կառուցվածքի մեկ այլ մոդել, որի օգնությամբ հնարավոր կլինի բացատրել Թոմսոնի կողմից իրագործված փորձի արդյունքները:
Էռնեստ Ռեզերֆորդը և ոսկու փայլաթիթեղով փորձը
Ատոմի պատմության մյուս շրջադարձային փորձը կատարել է նորզելանդացի ֆիզիկոս Էռնեստ Ռեզերֆորդը, որն իր հիմնական գործունեությունը ծավալել է Անգիայում և Կանադայում: Ոսկու փայլաթիթեղով իր հայտնի փորձի ժամանակ Ռեզերֆորդը բարակ -մասնիկների (արտասանվում է՝ ալֆա-մասնիկներ) փունջ արձակեց դեպի մաքուր ոսկուց պատրաստված շատ բարակ փայլաթիթեղը: Ալֆա-մասնիկները հելիումի միջուկներ են , որոնք անջատվում են ռադիոակտիվ տրոհման ժամանակ: Այս փորձի ընթացքում Ռեզերֆորդը փոքրիկ անցք ունեցող կապարե տուփի մեջ տեղադրեց ռադիումի մի կտոր (ռադիոակտիվ մետաղ): Ճառագայթման մեծ մասը կլանվեց կապարի կողմից, սակայն -մասնիկների մի բարակ փունջ անցավ նեղ անցքով դեպի ոսկու փայլաթիթեղը: Ոսկու փայլաթիթեղը շրջապատված էր հայտնաբերիչ էկրանով, որը պետք է առկայծեր, երբ -մասնիկը հարվածեր դրան:
Հիմնվելով Թոմսոնի չամիչով պուդինգի մոդելի վրա՝ Ռեզերֆորդը ենթադրեց, որ -մասնիկների մեծ մասն ուղիղ հետագծով անցնելու է ոսկե փայլաթիթեղի միջով: Քանի որ չամիչով պուդինգի մոդելում դրական լիցքը ենթադրաբար տարածված էր ատոմի ամբողջ ծավալով, հետևաբար դրականապես լիցքավորված «ապուրի» էլեկտրական դաշտը պետք է շատ թույլ լիներ՝ համեմատաբար ավելի ծանր և արագ շարժվող -մասնիկների վրա էական ազդեցություն ունենալու համար
Սակայն փորձի արդյունքները ցնցող էին: Մինչ գրեթե բոլոր -մասնիկներն ուղիղ հետագծով անցնում էին ոսկու փայլաթիթեղի միջով, որոշ -մասնիկներ (մոտավորապես յուրաքանչյուր -ից -ը) իրենց ճանապարհից շեղվում էին (բեկվում էին) ավելի քան -ով: Ստացված արդյունքները Ռեզերֆորդը հետևյալ կերպ նկարագրեց. «Դա իմ կյանքում երբևէ պատահած ամենաանհավանական իրադարձությունն էր: Դա նույնքան անհավանական էր, որքան որ այն, եթե դուք ծխախոտի թղթի վրա կրակոց արձակիեք տրամաչափի գնդով, այն հետ վանվի թղթից և գա հարվածի ձեզ:
Ատոմի միջուկային մոդելը
Հիմնվելով իր կողմից իրականացված փորձի արդյունքների վրա՝ Ռեզերֆորդն ատոմի կառուցվածքի վերաբերյալ հետևյալ եզրակացություններն արեց.
- Դրական լիցքը պետք է տեղակայված լինի ատոմի շատ փոքր ծավալում և պարունակի ատոմի զանգվածի մեծ մասը: Սրա միջոցով բացատրվեց, թե ինչպես
-մասնիկների շատ փոքր մասը կտրուկ շեղվեց ենթադրաբար ոսկու միջուկի հետ տեղի ունեցող հազվադեպ բախման պատճառով: - Ատոմը պետք է բաղկացած լիներ հիմնականում դատարկ տարածությունից, քանի որ
-մասնիկների հիմնական մասն ուղիղ հետագծով անցավ ոսկու փայլաթիթեղի միջով:
Դա Ռեզերֆորդին ստիպեց առաջարկել ատոմի կառուցվածքի միջուկային մոդելը, որում ատոմը բաղկացած է շատ փոքր, դրականապես լիցքավորված միջուկից, որն էլ շրջապատված է բացասականապես լիցքավորված էլեկտրոններով: Շեղված -մասնիկների քանակի վրա հիմնվելով՝ Ռեզերֆորդը հաշվարկեց, որ միջուկը զբաղեցնում է ատոմի ծավալի մի փոքր մասը:
Միջուկային մոդելը բացատրեց Ռեզերֆորդի կողմից իրականացված փորձի արդյունքները, սակայն հետագա հարցերի պատճառ դարձավ: Օրինակ՝ ի՞նչ են անում էլեկտրոններն ատոմում: Ինչո՞ւ չեն ընկնում միջուկի վրա, եթե հակադիր լիցքերը ձգում են միմյանց: Բարեբախտաբար, գիտությունը պատրաստ էր նման մարտահրավերի: Ֆիզիկոսները, որոնցից էր նաև Նիլս Բորը, շարունակում էին փորձեր իրականացնել ատոմի միջուկային մոդելը ստուգելու ուղղությամբ, որն ի վերջո վերածվեց ժամանակակից քվանտամեխանիկական մոդելի:
Ամփոփում
- Ջ. Ջ. Թոմսոնի փորձը կաթոդային ճառագայթների խողովակների միջոցով ցույց տվեց, որ բոլոր ատոմները պարունակում են փոքր, բացասականապես լիցքավորված ներատոմային մասնիկներ կամ էլեկտրոններ:
- Ատոմի համար Թոմսոնն առաջարկեց չամիչով պուդինգի մոդելը, որում բացասականապես լիցքավորված էլեկտրոնները ներկառուցված էին դրական լիցք ունեցող «ապուրի» մեջ:
- Ռեզերֆորդի՝ ոսկու փայլաթիթեղի փորձը ցույց տվեց, որ ատոմը հիմնականում դատարկ տարածություն է՝ փոքր, խիտ, դրական լիցքավորված միջուկով:
- Այս արդյունքների վրա հիմնվելով՝ Ռեզերֆորդն առաջարկեց ատոմի միջուկային մոդելը:
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։