Եթե տեսնում ես այս հաղորդագրությունը, նշանակում է՝ մեզ չի հաջողվում կայքում արտաքին ռեսուրսներ բեռնել։

If you're behind a web filter, please make sure that the domains *.kastatic.org and *.kasandbox.org are unblocked.

Հիմնական նյութ

Լրիվ իոնական և կրճատ իոնական հավասարումներ

Ինչպես օգտագործել մոլեկուլյար հավասարումը լրիվ և կրճատ իոնական հավասարումները գտնելու համար

Ներածություն

Որպես քիմիան ջանասեր ուսումնասիրող աշակերտ՝ դու կհանդիպես ջրում (ջրային լուծույթում) տեղի ունեցող բազմաթիվ ռեակցիաների: Հնարավոր է, դու այժմ այստեղ ես, քանի որ արդեն առնչվում ես նմանատիպ ռեակցիաների հետ։ Իոնների մասնակցությամբ տեղի ունեցող քիմիական ռեակցիաների հավասարումները կարելի է տարբեր աստիճանի մանրամասնությամբ ներկայացնել: Կախված այն բանից, թե ռեակցիայի որ մասն է Ձեզ հետաքրքրում, կարող ես այն գրել մոլեկուլային, լրիվ իոնային կամ կրճատ իոնային հավասարման տեսքով։

Մոլեկուլային, լրիվ իոնային և կրճատ իոնային հավասարումներ

Երբեմն մոլեկուլային հավասարումը պարզապես անվանում են հավասարեցված հավասարում։ Մոլեկուլային հավասարումներում բոլոր իոնային միացություններն ու թթուները ներկայացվում են որպես չեզոք միացություններ, և օգտագործվում են դրանց մոլեկուլային բանաձևերը։ Յուրաքանչյուր նյութի վիճակը նշվում է փակագծերում՝ քիմիական բանաձևից հետո:
Եկեք քննարկենք ջրային լուծույթում NaCl-ի և AgNO3-ի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիան։ Ելանյութերը գրում ենք քիմիական հավասարման սլաքի ձախ կողմում. NaCl(լթ) և AgNO3(լթ)։ Այս ռեակցիայի վերջանյութերն են NaNO3(լթ) և AgCl(պ): Այսպիսով՝ կարող ենք գրել այս ռեակցիայի մոլեկուլային հավասարումը և ստուգել, որ այն լինի հավասարեցված։

NaCl(լթ)+AgNO3(լթ)NaNO3(լթ)+AgCl(պ)
Եթե պատկերացնենք, որ ավելացնում ենք քիմիական բաժակում պարունակվող փոխազդող խառնուրդի բաղադրիչները, ապա այնտեղ չենք տեսնի NaCl, AgNO3 կամ NaNO3 միացությունները: Քանի որ NaCl-ը, AgNO3-ը և NaNO3-ը լուծելի իոնային միացություններ են, ապա ջրում դիսոցվում են համապատասխան իոնների։ Օրինակ՝ NaCl-ի յուրաքանչյուր մոլեկուլ կդիսոցվի Na+-ի և Cl-ի մեկական իոնի։ Այս իոնները կայունանում են իրենց շրջապատող ջրի մոլեկուլների հետ իոն-դիպոլային փոխազդեցությունների միջոցով։
Պատկեր 1․ Նատրիումի քլորիդի բյուրեղի և ջրում դիսոցված նատրիումի և քլորիդ իոնների նկարը: Յուրաքանչյուր իոն շրջապատված է ջրի բևեռային մոլեկուլներով։ Աղեր նկարի աղբյուրը՝ "OpenStax Anatomy and Physiology", CC-BY-NC-SA 4,0։
Լուծելի իոնային միացությունները կարող ենք գրել դիսոցված իոնների տեսքով լրիվ իոնային հավասարումը ստանալու համար, որը երբեմն պարզապես անվանում են իոնային հավասարում։
Na+(լթ)+Cl(լթ)+Ag+(լթ)+NO3(լթ)Na+(լթ)+NO3(լթ)+AgCl(պ)
Ուշադրություն դարձրեք, մենք չենք փոխել վերջանյութ AgCl(պ)-ի ներկայացման ձևը՝ չենք դիսոցել, քանի որ AgCl-ը չի լուծվում ջրում: Որպես կանոն՝ լուծելի իոնային միացությունները, ուժեղ թթուներն ու ուժեղ հիմքերը, լրիվ իոնային հավասարման մեջ գրվում են իոնների դիսոցված տեսքով։ Անլուծելի աղերի ու թույլ թթուների պարագայում գրվում է վերջիններիս չեզոք մոլեկուլային բանաձևերը, քանի որ դրանք շատ քիչ քանակությամբ են դիսոցվում ջրում։
Եթե ավելի ուշադիր նայենք այս լրիվ իոնային հավասարմանը, կտեսնենք, որ Na+(լթ) և NO3(լթ) իոնները սլաքի երկու կողմերում էլ առկա են։ Իոնները, ինչպիսիք են Na+-ը և NO3-ը, կոչվում են «դիտորդ» իոններ, քանի որ ռեակցիայի ընթացքում փոփոխության չեն ենթարկվում։ Մենք կարող ենք դիտորդ իոնները լրիվ իոնային հավասարման մեջ կրճատել, ինչպես որ նման անդամները կրճատվում են մաթեմատիկական հավասարումներում:
Na+(լթ)+Cl(լթ)+Ag+(լթ)+NO3(լթ)Na+(լթ)+NO3(լթ)+AgCl(պ)
Արդյունքում կստանանք կրճատ իոնային հավասարում, որում ներկայացված են միայն քիմիական ռեակցիային մասնակցող իոնները.
Cl(լթ)+Ag+(լթ)AgCl(պ)
Կրճատ իոնային հավասարումը ցույց է տալիս, որ պինդ վիճակում արծաթի քլորիդը կարող է առաջանալ լուծված Cl և Ag+ իոններից՝ անկախ նրանից, թե որտեղից են այդ իոններն առաջացել։ Լրիվ իոնային հավասարումը ցույց է տալիս ռեակցիայի ընթացքում լուծույթում առկա բոլոր իոնները: Մոլեկուլային հավասարումը ցույց է տալիս այն իոնային միացությունները, որոնցից ստացվել են Cl-ի և Ag+ իոնները։
Խորհուրդ խնդիրների լուծման համար։ Որպես կանոն՝ կրճատ իոնային հավասարման մեջ ստեխիոմետրիկ գործակիցները նշվում են հնարավոր ամենափոքր ամբողջ թվերով։ Դա նշանակում է, որ երբեմն կրճատ իոնային հավասարման վերջնական տեսքը ստանալու համար, հնարավոր է բոլոր ստեխիոմետրիկ գործակիցները բաժանել ընդհանուր բաժանարարի վրա։

Ամփոփում

Կրճատ իոնային հավասարման մեջ բերված են միայն այն իոնները, որոնք մասնակցում են քիմիական ռեակցիային, իսկ լրիվ իոնային հավասարման մեջ՝ նաև «դիտորդ» իոնները։ Կրճատ իոնային հավասարում կարող ենք կազմել՝ ըստ հետևյալ քայլերի.
  1. Գրիր հավասարեցված մոլեկուլային հավասարումը՝ նշելով յուրաքանչյուր նյութի վիճակը։
  2. Օգտագործիր ուժեղ թթուների և ուժեղ հիմքերի լուծելիության կանոնների վերաբերյալ քո գիտելիքները լրիվ իոնային հավասարումը գրելու համար՝ ցույց տալով, թե որ միացություններն են դիսոցվել իոնների։
  3. Կրճատիր քիմիական հավասարման երկու կողմերում եղած «դիտորդ» իոնները՝ կրճատ իոնային հավասարումը ստանալու համար։

Փորձիր ինքդ

Ծծմբական թթուն՝ H2SO4(լթ), ուժեղ թթու է, որը ջրում լուծվելիս ամբողջությամբ դիսոցվում է H+-ի և SO42-ի իոնների։ Նատրիումի հիդրօքսիդը՝ NaOH(լթ), ուժեղ հիմք է, որը ջրում լուծվելիս ամբողջությամբ դիսոցվում է Na+-ի և OH-ի իոնների։ Երբ H2SO4(լթ)-ը և NaOH(լթ)-ը փոխազդում են, առաջացող վերջանյութերն են ջուրը և նատրիումի սուլֆատը՝ Na2SO4(լթ)։
H2SO4(լթ)+2NaOH(լթ)2H2O(հ)+Na2SO4(լթ)
Գրեք H2SO4(լթ)-ի և NaOH(լթ)-ի միջև փոխազդեցությանը համապատասխան կրճատ իոնային հավասարումը։
Ընտրիր ճիշտ պատասխանը։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: