If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Kթ-ի և Kհ-ի միջև կապը

Թույլ թթվի Kթ-ի և իր զուգորդված հիմքի Kհ-ի միջև եղած կապը։ Հավասարումներ ինչպես Kթ-ի և Kհ-ի միջև, այնպես էլ pKթ-ի ու pKհ-ի միջև փոխակերպումների համար։ 

Հիմնական դրույթներ

Զուգորդված թթու-հիմք զույգերի համար՝ թթվի դիսոցման հաստատունը ՝ Kթ-ն, և հիմքի իոնացման հաստատունը ՝ Kհ-ը, իրար հետ կապված են հետևյալ հավասարումներով․
  • KթKհ=Kջ
    որտեղ Kջ-ն ջրի իոնային արտադրյալի հաստատունն է
  • pKթ+pKհ=14  25C-ում

Ներածություն․ թույլ թթուների և հիմքերի իոնացումը դարձելի է

Թույլ թթուները (որպես նշանակման ընդհանուր ձև՝ գրվում են HA) ջրին տրամադրում են H+ (կամ պրոտոն), ինչի հետևանքով առաջանում են զուգորդված հիմք՝ A, և H3O+
HA(լթ)+H2O(հ)H3O+(լթ)+A(լթ)
  թթու          հիմք            թթու              հիմք
Նմանապես՝ հիմքը (որպես նշանակման ընդհանուր ձև՝ գրվում է B) ջրից կընդունի պրոտոն, ինչի հետևանքով առաջանում են զուգորդված թթու՝ HB+, և OH
B(լթ)+H2O(հ)HB+(լթ)+OH(լթ)
  հիմք         թթու          թթու          հիմք
Թույլ թթվի կամ հիմքի իոնացման ռեակցիայի հավասարակշռության հաստատունը քանակապես գնահատում է յուրաքանչյուր նյութի հարաբերական քանակը։ Այս հոդվածում կքննարկենք հավասարակշռության հաստատուններ՝ Kթ-ի և Kհ-ի միջև կապը զուգորդված թթու-հիմք զույգի համար:
Հետևյալ նկարում պատկերված է բաժակ, որը պարունակում է ֆտորաջրածնական թթվի ջրային լուծույթը։ Լուծույթում ցուցադրված են ջրի իոնները, HF-ի չեզոք մոլեկուլները և ֆտորիդ ու ջրածնի իոնները։
Ֆտորաջրածնական թթվի ջրային լուծույթը (թույլ թթու) պարունակում է չդիսոցված HF մոլեկուլներ, որոնք հավասարակշռության մեջ են պրոտոնների և ֆտորիդ իոնների հետ։
Նշում։ Այս հոդվածում ընդունում ենք, որ բոլոր լուծույթները ջրային լուծույթներ են։

Kթ-ի որոշումը HA-ի համար, որը փոխազդում է որպես թթու

Արի ավելի խորությամբ դիտարկենք միահիմն թույլ թթվի՝ HA-ի դիսոցման ռեակցիան․
HA(լթ)+H2O(հ)H3O+(լթ)+A(լթ)
Այս դարձելի ռեակցիայի վերջանյութերն են A-ը, որը HA-ի զուգորդված հիմքն է, և H3O+-ը։ Կարող ենք հավասարակշռության հաստատուն Kթ-ի համար գրել հետևյալ արտահայտությունը․
Kթ=[H3O+][A][HA]

Kh-ի որոշումը A-ի համար, որը փոխազդում է որպես հիմք

Քանի որ A-ը հիմք է, ապա կարող ենք գրել դարձելի ռեակցիան, որտեղ A-ը դրսևորում է իրեն որպես հիմք՝ ջրից ընդունելով պրոտոն․
A(լթ)+H2O(հ)HA(լթ)+OH(լթ)
Այս ռեակցիայի վերջանյութերն են HA-ն և OH-ը։ Հավասարակշռության հաստատուն Kհ-ը կարող ենք գրել այն ռեակցիայի համար, որում A-ը հանդես է գալիս որպես հիմք․
Kհ=[HA][OH][A]
Սա կարծես լինի այն ռեակցիայի հակառակ պատկերը, որում HA-ն հանդես է գալիս որպես թթու։ Սակայն այս ռեակցիաները շատ տարբեր են։ Երբ HA-ն հանդես է գալիս որպես թթու, առաջանում է H3O+։ Երբ զուգորդված հիմքը՝ A-ը, հանդես է գալիս որպես հիմք, առաջանում է OH։

Kթ-ի և Kհ-ի միջև կապը զուգորդված թթու-հիմք զույգի համար

Եթե HAKթ-ն բազմապատկենք իր զուգորդված հիմքի՝ AKհ-ով, ապա կստանանք․
KթKհ=([H3O+][A][HA])([HA][OH][A])=[H3O+][OH]=Kջ
որտեղ Kջ-ն ջրի իոնային արտադրյալի հաստատունն է։ Այն շատ օգտակար է զուգորդված թթու-հիմք զույգի Kթ-ն և Kհ-ը կապելու համար։ Kջ-ի արժեքը 25C-ում կարող ենք նաև օգտագործել՝ այլ օգտակար հավասարումներ ստանալու համար․
KթKհ=Kջ=1.01014 25C(Հ. 1)
Եթե Հ․ 1-ի երկու կողմերն արտահայտենք բացասական log10-ով, ապա կստանանք․
pKթ+pKհ=14  25C(Հ. 2)
Այս հավասարումները կարող ենք օգտագործել՝ թույլ հիմքի Kհ-ը (կամ pKհ-ը) որոշելու համար, եթե տրված է զուգորդված թթվի Kթ-ն։ Նաև կարող ենք հաշվել թույլ թթվի Kթ-ն (կամ pKթ-ն), եթե տրված է զուգորդված հիմքի Kհ-ը։
Կարևոր է հիշել, որ այդ հավասարումները գործում են միայն զուգորդված թթու-հիմք զույգերի համար։ Զուգորդված թթու-հիմք զույգերի մասին համառոտ նկարագրությունը տե՛ս զուգորդված թթու-հիմք զույգի վերաբերյալ այս տեսանյութը։
Յուրացված գիտելիքի ստուգում։ Հետևյալ արժեքներից ո՞րը կարող ենք հաշվել, եթե մեզ հայտնի է KհNH3-ի համար 25C-ում։
Ընտրիր ճիշտ պատասխանը։

Օրինակ։ Թույլ հիմքի համար Kհ-ի որոշումը

Ֆտորաջրածնական թթվի (HF) pKթ3,36 է 25C-ում։
Որքա՞ն կլինի ֆտորիդի՝ F(լթ)-ի համար Kհ-ի արժեքը։
Արի քայլ առ քայլ լուծենք այս խնդիրը։

Քայլ 1. համոզվենք, որ ունենք զուգորդված թթու-հիմք զույգ

Զուգորդված թթու-հիմք զույգի առկայությունը կարող ենք ստուգել՝ դուրս գրելով HF-ի դիսոցման ռեակցիան․
HF(լթ)+H2O(հ)F(լթ)+H3O+(լթ)
Ինչպես տեսնում ես, HF-ը ջրին տրամադրում է պրոտոն, ինչի հետևանքով առաջանում են H3O+ և F։ Այսպիսով՝ FHF-ի զուգորդված հիմքն է։ Սա նշանակում է, որ կարող ենք HFpKթ-ի միջոցով գտնել FpKհ-ը։ Ուրա՜։

Քայլ 2. Օգտվելով Հ․ 2-ում հաշվարկված pKթ-ի արժեքից՝ գտնենք pKհ

Վերադասավորելով Հ․ 2-ը ըստ pKհ-ի՝ կստանանք․
pKb=14,00pKa
Տեղադրելով մեզ հայտնի HFpKթ-ն՝ կստանանք․
pKհ=14,00(3,36)=10,64
Հետևաբար FpKհ-ը կլինի 10,64։

Քայլ 3. pKհ-ի միջոցով հաշվենք Kհ

Վերջապես կարող ենք pKհ-ը փոխակերպել Kհ-ի՝ օգտագործելով հետևյալ հավասարումը․
pKհ=log(Kհ)
Լուծելով այս հավասարումը Kհ-ի համար՝ կստանանք․
Kհ=10pKհ
Տեղադրելով մեզ հայտնի pKհ-ի արժեքը և լուծելով հավասարումը՝ կստանանք․
Kհ=10(10,64)=2,3×1011
Այսպիսով՝ FKհ-ը կլինի 2,3×1011։

Ամփոփում

Զուգորդված թթու-հիմք զույգերի համար թթվի դիսոցման հաստատունը՝ Kթ-ն, և հիմքի իոնացման հաստատունը՝ Kհ-ը, իրար հետ կապված են հետևյալ հավասարումներով․
  • Kջ=KթKհ
  • pKթ+pKհ=14  25C-ում

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: