If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ջրի շրջապտույտ

Իմացիր, թե ինչպես է ջուրը շարժվում Երկրի էկոհամակարգերով։

Հիմնական դրույթներ

  • Երկրի ջրի ճնշող մեծամասնությունը օվկիանոսներում հայտնաբերված աղաջուրն է: Խմելի, քաղցրահամ ջուրը, ինչը մարդկանց անհրաժեշտ է կազմում է ընդհանուր ջրի միայն մի փոքր մասը։
  • Երկրի մակերևույթին հայտնաբերված ջուրը կարող է արագ շրջանառվել, բայց Երկիր մոլորակի ջրի պաշարների մեծ մասը պահպանվում է սառույցի, օվկիանոսների և ստորգետնյա ջրամբարների տեսքով. դրանք համեմատաբար դանդաղ են շրջանառվում:
  • Ջրի շրջանառությունը բարդ գործընթաց է և այն ներառում է ջրի ագրեգառային վիճակի փոփոխություններ, ինչպես նաևէկոամակարգում և էկոհամակարգերի միջև դրա ֆիզիկական շարժ։
  • Ստորերկրյա ջրերը գտնվում են հողի մասնիկների միջև և ժայռերի ճեղքերում: Ջրատար հորիզոնները ստորերկրյա ջրամբարներ են, որոնք հաճախ հորատվում են հորերով:

Ջուրը․ ինչու՞ է այն այդքան կարևոր

Ջուրը շատ կարևոր է կենդանի օրգանիզմների համար։ Ջուրը կազմում է մեր մարմնի գրեթե կեսը, և եթե ուսումնասիրենք բջիջները, ապա կտեսնենք, որ դրանց կազմության 70%-ը ջուր է։ Այսպիսով մեզ (այլ ցամաքային կենդանիների նման) գոյատևելու համար անհրաժեշտ է մաքուր ջրի աղբյուր։
Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող ջրի պաշարների 97.5%-ը աղի է։ Մնացած ջրի ավելի քան 99%-ը հանդես է գալիս ստորգետնյա ջրերի կամ սառույցի տեսքով։ Ընդհանուր առմամբ, քաղցրահամ ջրի 1%-ից քիչ քանակները գտնվում է լճերում, գետերում և մոլորակի դյուրամատչելի այլ կետերում։
Շրջանաձև տրամագիրը ցույց է տալիս, որ Երկրի ջրային պաշարների 97.5%-ը կամ 1,365,000,000 խորանարդ մետրը կազմում են աղի ջրերը։ Մնացած 2.5%-ը կամ 35,000,000 կիլոմետր խորանարդը քաղցրահամ ջրերն են։ Քաղցրահամ ջրերի 68.9%-ը սառեցված է կամ մշտական ձյան տեղքով է հանդես գալիս։ Ստորերկրյա ջրերը, ինչպիսիք են հողի խոնավությունը, ճահճի ջուրը և մշտական սառնամանիքը, կազմում են քաղցրահամ ջրերի 30,8%-ը: Մնացած 0.3% -ը գտնվում է լճերում և գետերում:
Այս աղյուսակում նշված չեն ջրի փոքր պաշարները, ինչպիսիք են մթնոլորտը և կենդանի օրգանիզմների մարմինները: Ավելի մանրամասն ուսումնասիրության համար տես USGS Water Science School website.1 Նկարի աղբյուր՝ Biogeochemical cycles: Figure 1 by OpenStax College, Concepts of Biology, CC BY 4.0
Շատ կենդանի օրգանիզմների գոյատևումը պայմանավորված է մոլորակի մակերեսի վրա աղցրահամ ջրերի պաշարով, իսկ դրա պակասը կարող է մեծ ազդեցություն ունենալ էկոհամակարգի վրա։ Մարդիկ, իհարկե, որոշ եղանակներով կարողացել են տեխնոլոգիաների միջոցով մեծացնել ջրի պաշարների հասանելիություն։ Այդպիսի եղանակների օրինակներ են՝ ստորերկրյա ջրերի հասանելիության համար ջրհորներ փորելը, անձրևաջրերի հավաքումը և օվկիանոսից քաղցրահամ ջուր ստանալու համար դրա աղազերծումը: Այնուամենայնիվ, այսօր աշխարի շատ կետերում մաքուր, անվտանգ խմելու ջուրը հասանելի չէ։
Երկրի վրա գոյություն ունեցող ջրի հիմնական մասը մեծ արագությամբ չի շրջանառվում (փոխադրվում միտեղից մյուսը)։ Դա կարող ենք տեսնել ստորև նկարում, որում երևում է միջին ժամանակը, որի ժամանակը, որը ջրի մեկ առանձին մոլեկուլը ծախսում է Երկրի յուրաքանչյուր խոշոր ջրամբարում։ Այս չափումը կոչվում է կեցության ժամանակ: Օվկիանոսների, ստորգետնյա և սառույցի տեսքով ջուրը շատ դանդաղ է շրջանառվում: Արագորեն շրջանառվում են միայն մակերևութային ջրերը:
Գրաֆիկի գծերը ցույց են տալիս տարբեր ջրամբարներում ջրի մոլեկուլների կեցության միջին ժամանակը: Սառցադաշտերի և ջրի մշտական սառնամանիքի բնակության ժամանակը 1000 -ից 10.000 տարի է: Ստորերկրյա ջրերի կեցության ժամանակը երկու շաբաթից մինչև 10.000 տարի է: Օվկիանոսների և ծովերի բնակության ժամանակը 4000 տարի է: Լճերի և ջրամբարների բնակության ժամանակը 10 տարի է: Ճահիճների կեցության ժամկետը մեկից 10 տարի է: Հողի խոնավության համար կեցության ժամանակը երկու շաբաթից մեկ տարի է: Գետերում կեցության ժամանակը երկու շաբաթ է: Մթնոլորտում՝ 1,5 շաբաթ է: Կենսոլորտային կամ կենդանի օրգանիզմների կեցության ժամանակը մեկ շաբաթ է:
Նկարի աղբյուր՝ "Biogeochemical cycles: Figure 3" ըստ OpenStax College, Biology, CC BY 4.0

Ջրի ցիկլը

Ջրի ցիկլի վրա ազդում է արեգակի էներգիան: Արևը տաքացնում է օվկիանոսի մակերևույթը և մակերևութային այլ ջրերը՝ հեղուկ ջուրը գոլորշիացնելով, իսկ սառույցը՝ սուբլիմացնում՝ պինդ վիճակից ուղղակիորեն վերածվելով գազի: Արևի վրա ազդող այս գործընթացները ջուրը մթնոլորտ են փոխադրում ջրային գոլորշիների տեսքով:
Ժամանակի ընթացքում մթնոլորտում ջրի գոլորշիները խտանում են ամպերի մեջ և ի վերջո վերադառնում երկրի վրա տեղումների տեսքով՝ անձրևի կամ ձյան: Երբ տեղումները հասնում են Երկրի մակերեսին, դրանք պահպանվում են երկրի վրա մի քանի եղանակով. Դրանք կարող են նորից գոլորշիանալ, հոսել մակերևույթի վրայով, կամ թափանցել՝ ընկղմվել գետնի մեջ:
Ցամաքային կամ երկրային էկոհամակարգերում իր բնական ագրեգատային վիճակում անձրևը սովորաբար ընկնում է տերևների և բույսերի մակերևույթներին՝ նախքան հողին հասնելը: Որոշ քանակով ջուր արագորեն գոլորշիանում է բույսերի մակերեսներից: Ջրի մյուս մասը հասնում է հողին և, շատ դեպքերում, ներծծվում դրա մեջ:
Ընդհանուր առմամբ, ջուրը մակերևույթի երկայնքով շարժվում է որպես արտահոսք միայն այն ժամանակ, երբ հողը հագեցած է ջրով, այսինքն երբ անձրևը շատ ուժգին է հոսում, կամ երբ մակերեսը չի կարող շատ ջուր կլանել: Չներծծող մակերեսը կարող է լինել ժայռ բնական էկոհամակարգում կամ ասֆալտ, ցեմենտ քաղաքային կամ ծայրամասային էկոհամակարգերում:
Ջուրը գոլորշիանում է օվկիանոսի մակերևույթից և խտացման արդյունքում ձևավորվում են ամպեր: Ամպերից ջուրը կարող է տեղալ ինչպես դեպի ցամաք, այնպես էլ դեպի ծով: Ծովի վերևում ձևավորված ամպերը կարող են շարժվել դեպի ցամաք: Երբ անձրևը տեղում է դեպի ցամաք, այն կարող է հոսել մակերևույթի երկայնքով՝ ներթափանցելով հողի մեջ և թափանցել հողի միջով՝ դեպի ստորին շերտեր՝ վերածվելով ստորերկրյա ջրերի: Վերին մակարդակի ստորերկրյա ջրերը կարող են հոսել դեպի գետեր, լճեր կամ օվկիանոսներ: Հողի մակերևույթին գտնվող ջուրը կարող են կլանել բույսերը, որը այնուհետև կարող է արտահոսել դրանց օրգանիզմից՝ տերևներից գոլորլիանալու եղանակով: Ձյան հալոցքի արտահոսքը և ձյան և սառույցի սուբլիմացմումը այլ գործընթացներ են, որոնք նպաստում են ջրի շրջանառությանը:
Նկարի աղբյուր՝ The water cycle ըստ NOAA National Weather Service Jetstream, CC BY 2.0
Հողի վերին մակարդակներում ջուրը կարող են կլանել բույսերի արմատները: Բույսերը ջրի մի մասն օգտագործում են սեփական նյութափոխանակության համար, իսկ բույսերի հյուսվածքներում պահեստավորված ջուրը կարող է ներթափանցել կենդանիների օրգանիզմ, երբ դրանք սնվեն բույսերով: Այնուամենայնիվ, ջրի մեծ մասը, որը մտնում է բույսի մարմին, վերադառնում է մթնոլորտ՝ տրանսպիրացիա կոչվող գործընթացի արդյունքում: Տրանսպիրացիայի ժամանակ ջուրը ներթափանցում է բույսի օրգանիզմ արմատների միջով, շարժվում դեպի վեր՝ մահացած բջիջներից կազմված անոթային խողովակներով և գոլորշիանում տերևների վրա առկա ծակոտիներով:
Եթե բույսերի արմատները չեն կլանում ողջ ջուրը, ապա այն կարող է թափանցել դեպի ընդերք և հիմք՝ կազմելով ստորերկրյա ջրերը: Ստորերկրյա ջրերը գտնվում են ավազի և մանրախճի մասնիկների միջև ընկած ծակոտիներում կամ ժայռերի ճեղքերում, և հանդիսանում են քաղցրահամ ջրի կարևոր ջրամբար: Մակերեսային ստորերկրյա ջրերը դանդաղ են հոսում ծակոտիների և ճեղքերի միջով և, ի վերջո, կարող են հոսել դեպի առվակ կամ լիճ, որտեղ կարող են նորից դառնալ մակերևութային ջրերի մի մաս:
Որոշ ստորերկրյա ջրեր ընկած են հիմքի խորքում և կարող են այնտեղ մնալ հազարամյակներ շարունակ: Ստորերկրյա ջրամբարները, կամ ջրատար հորիզոնները, սովորաբար ջրհորների միջոցով կազմված խմելու կամ ոռոգման ջրի աղբյուր են: Սակայն այսօր շատ ջրատար հորիզոններ ավելի արագ են սպառվում, քան թարմացվում են վերևից վերին շերտերից հոսող ջրերով:

Ջրի ցիկլը հիմք է հանդիսանում այլ ցիկլերի համար

Ջրի ցիկլը իրենով շատ կարևոր է, դրա և տեղումների օրինաչափությունները մեծ ազդեցություն ունեն մոլորակի էկոհամակարգերի վրա։ Բայց տեղումների և մակերևութային արտահոսքերը նաև կարևոր դեր են խաղում տարբեր տարրերի ցիկլերում։ Այդպիսի տարրեր են հանդիսանում ածխածինը, ազոտը, ֆոսֆորն ու ծծումբը։ Մասնավորապես մակերևութային արտահոսքերը օգնում են տարրերին շարժվել ցամաքային, երկրային էկոհամակարգերից դեպի ջրային էկոհամակարգեր։
Այս գործընթացը ավելի խորությամբ կուսումնասիրենք հետագա հոդվածներում, երբ կուսումնասիրենք տարրերի կենսագեոքիմիական ցիկլերը։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: