If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Տեսակների դիմացկունության սահմանները

Աբիոտիկ (ոչ կենսածին) գործոններ, որոնք ազդում են տեսակների բնակության վայրերի վրա։
Երկիր մոլորակի վրա գրեթե ամենուր առկա է կյանք, բայց այն հավասարաչափ բաշխված չէ։ Տարբեր տեսակները բնակվում են տարբեր տարածքներում, որոշ տեսակներ բնակվում են համընկնող տարածքներում, մյուսները՝ ոչ։ Յուրաքանչյուր տեսակի համար կան դրա գոյատևման և վերարտադրման համար ամենահարմարավետ պայամններ։ Զարմանալի չէ, որ այս պայմանները տեսակները ամենալավը հարմարված են այս պայմաններին։ Տեսակների բնակության պայմանների վրա իրենց ազդեցությունն են թողնում մի շարք աբիոտիկ (անկենդան) գործոններ՝ ներառյալ խոնավությունը, հողի քիմիանա, pH-ը, աղիության և թթվածնի մակարդակները։
Բոլոր տեսակներն ունեն իրենց աշխարհագրական սահմանները։ Բացի դրանից դրանք ունեն նաև անկենդան միջավայրի պայմաններին դիմակայելու իրենց սահմանները։ Այլ կերպ ասած դրանք կարող են դիմակայել (կամ գոյատևել) հատուկ գործոնների հստակ սահմաններում, բայց եթե այդ գործոնները սահմանային արժեքից ավելի մեծ կամ փոքր լինեն, տեսակները այլևս չեն կարողանա գոյատևել։ Այդպիսի օրինակ է ջերմաստիճանը։ Բևեռային արջերը շատ լավ գոյատևում են ցածր ջերմաստիճանի պայմաններում, բայց եթե դրանց տեղափոխենք տրոպիկական անտառների սարսափելի տաք միջավայր, դրանք կմահանան։
Մյուս կողմից, օրինակ՝ ընձուղտները, հիանալի գոյատևում են Աֆրիկայն սավաննաների շոգին, բայց Արկտիկայում ցրտից կմահանար։ Այս օրինակները ցուցադրում են դիմակայելու սահմանների կարևոր մի կողմ՝ տարբեր տեսակները միևնույն գործոնի համար դիմակայելու տարբեր սահմաններ ունեն։ Եվ իրականում առանձին օրգանիզմի դիմակայելու սահմանները կարող են ժամանակի ընթացքում փոփոխվել։ Օրինակ՝ սաղմոնի տեսակից մեկի առանձնյակների կյանքը սկսվում է քաղցրահամ ջրերում բնակվող իրենց վտառում, որտեղից դրանք հեռանում են դեպի բաց օվկիանոս և վերադառնում այնուհետև վերարտադրվելու նպատակով վերադառնում իրենց քաղցրահամ ջրերի վտառ։ Սաղմոնի այս տեսակի առանձնյակները իրենց ճամփորդության ընթացքում դիմակայում են ջրի աղիության և ջերմաստիճանի մեծամասշտաբ փոփոխություններին։
Մյուս կարևոր կողմն այն է, որ բոլոր օրգանիզմները (մանրէները, սնկերը, բույսերը, կենդանիներն ու մարդիկ) ունեն դիմակայելու սահմաններ։ Չնայած որ այսօր տեխնոլոգիաները թույլ են տալիս մեզ ապրել ավելի ծայրահեղ միջավայրերում, մարդիկ միևնույն է ցրտից մահանում են, մահանում են նաև սրտամկանի ինֆարկտից, խեղդվում են, շնչահեղձ լինել և մահանալ թթուների ազդեցությունից կամ խմելու քաղցրահամ ջրի բացակայությունից։ Մեզ պաշտպանող տեխնոլոգիաները և այս գործոններին դիմակայելու մեր օրգանիզմի մակարդակը դեռևս մինչև այս սահմանն են համադրվում։ Դիմակայելու սահմաններից վեր կամ վար մենք չենք կարող գոյատևել։
Կենսաբանները վերջերս հետաքրքրվում և ուսումնասիրում են միջավայրի տարբեր տեսակների նկատմամբ տարբեր տեսակների դիմակայելու սահմանները։ Եթե պատկերենք մի գրաֆիկ, որում ցույց կտանք թե պոպուլյացիայի առաձնյակների որքան մասը տվյալ գործոնի որ սահմանում է գոյատրում , ապա գրեթե միշտ կստանանք զանգակաձև կոր։ Այժմ ուսումնասիրեք ստորև ցուցադրված երկու կորերը։ Հորիզաոնական առանձցքում կարող ենք գրել անկենդան գործոններից յուրաքանչյուրը (միջավայրի պայմաններ), բայց այս օրինակի համար արի դիտարկենք քաղցրահամ լճում թթվածնի մակարդակները։ Եթե ուսումնասիրենք ձկների հատուկ տեսակ, օրինակ՝ Fundulus notatus-ը, ապա կարող ենք դրանց բնակելի միջավայր հանդիսացող լճում հաշվել լուծված թթվածնի մակարդակը, ինչպես նաև թե այդ տեսակի որքան ձկներ են բնակվում տվյալ լճում։ Երբ այս տվյալներով գրաֆիկ կազմեք, այն կարող է 1-ին գրաֆիկի տեսքը ունենալ։ Այդ գրաֆիկը ներկայացնում է, որ այս ձկների հիմնական մասը բնակվում է թթվածնի քանակները ներկայացնող միջակայքի միջնամասում։ ԱՅդ հատվածում կորը ամենանարձրն է։ Միջին հատվածից թթվածնի ավելի ցածր մակարդակ (դեպի ձախ) կամ թթվածնի ավելի բարձր մակարդակ (աջ) անցնելիս կորը այդքան էլ բարձր չէ. ավելի փոքր կամ ավելի մեծ քանակությամբ թթվածին ունեցող լճերոըն ավելի քյ իչ առանձնյակներ են բնակվում: Եվ եթե թթվածնի մակարդակը չափազանց ցածր է կամ բարձր, ապա այն դուրս է տեսակի դիմակայման տիրույթից, և այդ լճերում այս տեսակի ձկները չեն կարող բնակվել։
Այժմ ուսումնասիրենք 2-րդ գրաֆիկը, որում ներկայացված է ձկների տարբեր տեսակների համար թթվածնի տոլերանտության միջակայքը ներկայացնող կորը։ Տվյալ օրինակում ներկայացված է Cyprinella venusta տեսակի ձուկը։
Ի՞նչ է 2-րդ գրաֆիկը պատմում մեզ առաջին և երկրորդ տեսակի ձկների համեմատության վերաբերյալ։Առաջին տեսակի ձկների թթվածնի նկատմամբ դիամակայման տիրույթը ավելի նեղ Է։ Դրանք կարող են գոյատևել և վերարտադրվել թթվածնի մակարդակների միայն խիստ որոշակի, նեղ տիրույթում, հետևաբար ակնկալում ենք, որ դրանց աշխարհագրական տիրույթը ավելի սահմանափակ կլինի։ Այսինքն՝ այն այնքան մեծ տարածվածություն չի ունենա, որքան երկրորդ տեսակը, քանի որ դրանք չեն կարողանա բնակվել օրինակ, թթվածնի ավելի ցածր մակարդակներ ունեցող լճակներում։ Եվ եթե ավելի խորությամբ ուսումնասիրեք, ապա կտեսնեք, որ առաջին տեսակի ձկներին ներկայացնող գրաֆիկի պիկը երկրորդ տեսակի համեմատ ավելի աջ է գտնվում։ Սա ցույց է տալիս, որ ի համեմատ երկրորդ տեսակի, առաջին տեսակի ձկները ավելի լավ են գոյատևում մի փոքր ավելի շատ թթվածի պարունակող ջրերում։
Եվ՛ առաջին, և՛ երկրորդ գրաֆիկները զանգակի տեսք ունեն։ Դիմակայման տիրույթները պատկերելիս դրանք ամենահաճախ հանդիպող և նորմալ կորերն են, և հետաքրքիր է, որ այս տեսքն ունեցող կորորը հենց ցուցադրում են նորմալ բաշխումը։ Այն ցույց է տալիս, թե միջավայր որ պայմաններն են ամենահարմարը տվյա; տեսակի գոյատևման համար։ Տարբեր պայմանների համար տեսակների այս նախապատվություններն ու կարիքները մեծապես ազդում են մոլորակի տարբեր տեսակների բաշխման վրա, և դա կարող է բավականին բարդ լինել, եթե հաշվի առնենք, որ բազմաթիվ անկենդան գործոններ միաժամանակ ազդում են ցանկացած առանձնյակի և տեսակների վրա:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: