If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Էկոլոգիայի մակարդակները՝ առանձնյակներից մինչև էկոհամակարգեր

Առանձնյակներ, տեսակներ, պոպուլյացիաներ, համայնքներ և էկոհամակարգեր․ ո՞րն է տարբերությունը:
Երբևէ լսե՞լ ես <<չես կարող գնահատել խաղացողի հնարավորությունները, առանց ծրագրի>> արտահայտությունը և հասկացել, որ այն ճիշտ է։ Երբեմն քեզ անհրաժեշտ է լինում հավելյալ տեղեկություն՝ խաղացողների ցանկը, նրանց կոչումները կամ գործառույթները, սահմանումները, նրանց միջև փոխազդեցությունների բացատրությունները և կանոնները, որոնց օգնությամբ կհասկանանք սպորտային իրադարձություները, թատրոնը կամ որևէ խաղ։ Այս ամենն անհրաժեշտ է նաև էկոհամակարգը կազմող մի շարք տարբեր բաղադրիչնրի միջև առկա աննկատ բայց կարևոր տարբերությունները հասկանալու համար։ Այնպիսի տերմինները, ինչպիսիք են անհատ, պոպուլյացիա, տեսակներ, համայնքներ և էկոհամարագ, ներկայացնում են տարբեր էկոլոգիական մակարդակներ և համարվում են ոչ հոմանիշ, և անփոխարինելի տերմիններ։ Այստեղ կգտնես այս էկոլոգիական <<խաղացողներին>> հասկանալու համար քեզ օգնող ուղեցույց և ծրագիր։
Դու առանձնյակ ես, քո կատուն ևս առանձնյակ է, Կանադայում բնակվող եղջերուն ևս առանձնյակ է, Հնդկական Օվկիանոսի կղզիներից մեկւմ աճող կոկոսի ծառը ևս առանձնյակ է, Խաղաղ օվկիանոսում բնակվող մոխրագույն կետը ևս առանձնյակ է և առանձնյակ է նաև կովի աղիքներում բնակվող երիզորդը (բնականաբար ինքը՝ կովը ևս առանձնյակ է)։ Առանձնյակը մի տիպի պատկանող մեկ առանձնյակ է (օրինակ՝ վերոբերյալ օրինակների մարդը․ կատուն, եղջերուն, արմավենին, մոխրագույն կետը, երիզորդը և կատուն)։ Տվյալ օրգանիզմի տիպը անվանում ենք տեսակ։ Տեսակ բառի շատ տարբեր բացատրություններ կան, սակայն այս պահի համար կարող ենք բավարարվել նրանով, որ այն օրգանիզմի յուրօրինակ տիպ է։
Գիտնականների կողմից ուսումնասիրված և նկարագրված յուրաքանչոյւր տեսակի տրվել է երկու բաղադրիչ պարունակող անվանում։ Երկանվանակարգություն կոչվող այս համակարգը, շատ յուրահատուկ կերպով նկարագրում է յուրաքանչյուր տեսակ(օրինակ՝ մարդ = Homo sapiens; տնային կատուներ = Felis catus; եղջերու = Alces alces; կոկոսի ծառ = Cocos nucifera; մոխրագույն կետ = Eschrichtius robustus; կովի երիզորդ = Taenia saginata; և կով = Bos primigenius)։Գիտական անվանման ուժը կամ արժեքն այն է, որ այն պարզ է դարձնում, թե ինչ տեսակի օրգանիզմի մասին է գնում խոսքը։ Եվ քանի որ ողջ աշխարհում միայն մեկ տեսակին պատկանող օրգանիզմներին է բնորոշ այդ յուրահատուկ անվանումը, դրանց օգտագործումը շատ ավելի պարզ և հասկանալի է դարձնում խոսակցությունը, քան դրանց տարածված անվանումների կիրառությունը։Եթե օրինակ խոսում ես գոֆերի մասին և ճիշտ այսպես կիրառում ես դրա տարածված անվանումը, ապա կախված նրանից, թե ԱՄՆ-ի որ հատվածում ես գտնվում, կարող ես նկատի ունենալ հետևյալ առանձնյակներից յուրաքանչյուրին՝ կաթնասուն, որը բնակվում է գետնի տակ, օձի կամ նույնիսկ կրկիայի տեսակ։
Իսկ եթե գոֆերին անվանես Gopherus polyphemus, ապա կխոսես միայն կրիա գոֆերի մասին։
Այսպիսով՝ ի՞նչ է պոպուլյացիան։ Այն առանձնյակների խումբ է, որոնք պատկանում են միևնույն տեսակին։Պոպուլյացիաները ունեն աշխարհագրական հիմք․ դրանք բնակվում են հստակ տարածքում։ Բայց այդ տարածքի չափսերն ու մասշտաբը կարող են փոփոխական լինել (մենք կարող ենք խոսել քաղաքում, նահանգում, գյուղում կամ ամբողջ կիսագնդում բնակվող մարդակց պոպուլյացիաների մասին)։ Կամ կարող ենք խոսել Հնդկական օվկիանոսի միայն մեկ կղզու արմավենիների կամ Սեյշելների Հանրապետությունը կազմող բոլոր կղզիների, կամ էլ Հնդկանան օվկիանոսի բոլոր կղզիների մասին։ Պոպուլյացիան ուսումնասիրող կամ դրա մասին գրող մարդն է որոշում, թե ինչ մասշտաբով է ցանկանում ուսումնասիրել այն, և ո՞ր մասշտաբն է լավագույնս համապատասխանում այն ամենին, ինչը նա ցանկանում է ուսումնասիրել և բացատրել։ Սա գիտության լավագույն կողմերից մեկն է՝ դու ունես մեծ ազատություն քո նախագծի շրջանականերն ու մասշտաբը որոշելու համար, բայց դա նաև նշանակում է, որ շատ կարևոր է բացատրելը, թե ինչու ես ընտրել հենց այդ մասշտաբները։
Տեսակները կազմված են պոպուլյացիաներից։ Բայց քանի՞ պոպուլյացիաներից են դրանք կազմված։ Դա կախված է մի քանի գործոններից։ Կախված է նրանից, թե որքան տարածված է տվյալ տեսակը և որքան մեծ կամ փոքր է տվյալ աշխարհագրական տարածքը։ Որոշ տեսակներ ունեն շատ սահմանափակ տարածք և բաշխում, օրինակ՝ գտնվում են առանձին կղզում կամ բնակվում են մի սարի գագաթին։ Կղզում կամ սարի գագաթին բնակվող միակ պոպուլյացիան կազմում է ողջ տեսակը։ Պահպանողական տեսանկյունից այսպիսի պոպուլյացիաները չափազանց խոցելի են, այսինքն՝ եթե տվյալ պոպուլյացիայի հետ որևէ բան պատահի, ողջ տեսակը կարող է անհետանալ, այն կարող է բնաջնջվել։ Բայց տեսակները սովորաբար շատ ավելի տարածված են լինում։ Օրինակ՝ եղջերուների պոպուլյացիաներ կան Յելոուսթոն ազգային այգում, Մայնում, Մինեսոտայում, Ալբերտայում, Մանիտոբայում և ԱՄՆ-ի մի շարք այլ նահանգներում ու Կանադայի գավառներում։Եթե ցանկանում ես իմանալ, թե որքան եղջերուներ են բնակվում ողջ Երկիր մոլորակի վրա, ապա պետք է իմանաս բոլոր տարբեր պոպուլյացիաների չափսերը դրանց բոլոր տարբեր գտնվելու վայրերում։
Համայնքները կազմված են տվյալ տարածքի բոլոր տարբեր տեսակների բաղկացուցիչ պոպուլյացիաներից։ Իսկ ինչու՞ ենք նշում <<տվյալ տարածքում>> անորոշ տերմինը։ Որովհետև, ինչպես հիշում եք, մասշտաբները ճկուն են, դրանք որոշում է տվյալ համայնքը ուսումնասիրող կամ վերջինիս մասին գրող գիտնականը։ Մենք կարող ենք խոսել արևադարձային անտառի մեկ ծառի ամենավերևում կամ դրա հովանոցում բնակվող օրգանիզմների համայնքների մասին կամ էլ կարող ենք քննարկել տվյալ անտառի բոլոր ծառերում բնակվող բոլոր օրգանիզմներին։ <<Համայնք>> հասկացության վերաբերյալ ամենակարևորն այն է, որ այն ներառում է տվյալ տարածքում բնակվող բոլոր տարբեր տեսակների բաղկացուցիչ պոպուլյացիաները, ինչպես նաև դրանց միջև առկա փոխհարաբերությունները։ Պոպուլյացիաներից յուրաքանչյուրը կազմված է տվյալ տեսակի առանձյակներից, որոնք միմյանց, ինչպես նաև իրենց տեսակի մյուս ներկայացուցիչների հետ փոխներգործության մեջ են (օրինակ՝ մրցակցում են միմյանց միջև, հոգ տանում միմյանց մասին կամ խաչասերվում միմյանց հետ)։ Դրանք կարող են փոխներգործության մեջ գտնվել նաև այլ տեսակների առանձնյակների հետ (օրինակ՝ որևէ տեսակի առանձնյակները որպես սննդի աղբյուր որսում են այլ տեսակների օրգանիզմներին, կամ օգտագործում են մյուսներին որպես միջավայր բույն կառուցելու համար՝ աճելով նրանց վրա)։ Համայնքային բնապահպանները ուսումնասիրում են տվյալ տարածքի պոպուլյացիաները և նրանց միջև փոխազդեցությունները։ Այս ուսուցողական նյութում կա ևս մեկ հոդված, որը բացատրում է էկոլոգիական փոխազդեցությունների տարբեր տիպերը։
Մնաց միայն էկոհամակարգ մակարդակը։ Ի՞նչ տարբերություն կա համայնքները և էկոհամակարգերի միջև։ Էկոհամակարգերի մասին խոսելիս մենք ուսումնասիրում ենք ոչ միայն տվյալ տարածքի տեսակների բոլոր պոպուլյացիաների, այլ նաև ֆիզիկական միջավայրը, անկենդան կամ աբիոտիկ գործոնները (քերականական պահ․ <<ա>> նախածանցը լատիներենում ունի ժխտող բնույթ, իսկ <<բիո>> նշանակում է կյանք, հետևաբար աբիոտիկ բառացիորեն նշանակում է <<առանց կյանքի>>՝ անկենդան)։ Մենք ոչ միայն քննարկում ենք, թե ինչեր են դրանք, այլ նաև թե ինչ ներգործություն են դրանք ունենում իրենց ֆիզիկական միջավայրի վրա։ Օրինակ՝ ջերմաստիճանը և տեղումների օրինաչափությունը պայմանավորում են, թե որտեղ կաճեն բույսերը և որտեղ կբնակվեն կենդանիները։ Դրանցից որոշները կարող են գոյատևել չոր, անապատային պայմաններում, մյուսներին անհրաժեշտ են արևադարձային անտառների անձրևոտ պայմանները։ Ամառային օրերին նկատե՞լ ես, թե որքան ավելի հով և խոնավ է անտառի ծառերի ստվերների ներքո, քան բաց տարածքներում։ Իսկ որդերը, հողում բնակվելով, փոխում են դրա կազմն ու կառուցվածքը։
Ի՞նչ չափեր ունի էկոհամակարգը։ Ինչպես հավանաբար արդեն գուշակում ես, դա կախված է նրանից, թե գիտնականը կամ հեղինակը ինչ մասշտաբով (լայնածավալ թե փոքրածավալ) է ցանկանում սահմանել այն։ Այն կարող է լինել այնքան փոքր, որքան տան շրջակայքի այգին է կամ այնքան մեծ, որքան Ուոլդեն Փոնդն է կամ ավստրալական ողջ անբնակ շրջանը։ Տարբեր չափսերն ու մասշտաբները կհամապատասխանեն ուսումնասիրությունների, հաշվետվությունների և նշումների տեսակներին։ Գիտնականը կամ հեղինակը պարզապես պետք է բացատրի, թե որքան է դրա չափը և բացատրի իր ընտրությունը։
Հուսով եմ վերոբերյալ տրամագիրը կօգնի քեզ պատկերավոր պատկերացնել, թե ինչպես են էկոլոգիական տարբեր մակարդակները կապված միմյանց հետ։ Առանձնյակները կազմում են պոպուլյացիա, պոպուլյացիաները՝ տեսակ, մի քանի տեսակները և նրանց միջև փոխհարաբերությունները՝ համայնք, և եթե մի քանի տեսակներին և նրանց միջև փոխհարաբերություններին ավելացնենք նաև աբիոտիկ գործոններ, ապա կկազմվեն նաև էկոհամակարգեր։ Սա էկոլոգիայի հիերարխիան է։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: