Եթե տեսնում ես այս հաղորդագրությունը, նշանակում է՝ մեզ չի հաջողվում կայքում արտաքին ռեսուրսներ բեռնել։

If you're behind a web filter, please make sure that the domains *.kastatic.org and *.kasandbox.org are unblocked.

Հիմնական նյութ

Փոխազդեցությունները համակեցություններում

Մրցակցություն, գիշատչություն, բուսակերություն, մուտուալիզմ, կոմենսալիզմ և մակաբուծություն․ ակնարկ։

Հիմնական դրույթներ

  • Էկոլոգիական համայնքը կազմված է տվյալ տարածքում միասին բնակվող բոլոր տարբեր տեսակներից։
  • Համայնքում տարբեր տեսակների միջև փոխհարաբերությունները կոչվում են միջտեսակային (ինտերսպեցիալ) փոխհարաբերություններ՝ ինտեր նշանակում է <<միջև>>։
  • Տարբեր տիպի միջտեսակային փոխհարաբերությունները երկու տեսակների վրա տարբեր ազդեցություններ են թողնում։ Այդ ազդեցությունները կարող են լինել դրական (+), բացասական (-) կամ չեզոք (0)։
  • Միջտեսակային փոխհարաբերությունների հիմնական տեսակներն են՝ մրցակցությունը (-/-), գիշատչությունը (+/-), մուտուալիզմը (+/+), կոմենսալիզմը (+/0) և մակաբուծությունը (+/-)։

Ներածություն

Պոպուլյացիայի էկոլոգիան ուսումնասիրելիս, մենք հիմնականում քննարկել ենք առանձին տեսակների պոպուլյացիաները՝ միմյանցից մեկուսացված։ Սակայն իրականում միևնույն տեսակի պոպուլյացիաները շատ հազվադեպ են (նույնիսկ կարող ենք ասել երբեք) մեկուսացած այլ տեսակների պոպուլյացիաներից։
Հիմնականում շատ տեսակներ ունեն միևնույն բնակելի միջավայրը, իսկ նրանց միջև փոխհարաբերությունները պոպուլյացիաների աճը և բազմազանությունը կարգավորելու հարցում առանցքային դեր են խաղում։
Տվյալ տարածքում միասին բնակվող բոլոր տարբեր տեսակները միասին կազմում են էկոլոգիական մի համակարգ, որը կոչվում է համայնք։ Օրինակ՝ եթե ցանականում ենք նկարագրել կորալյան խութերի էկոլոգիական համայնքը, ապա պետք է ներառենք այդ տարածքում բնակվող բոլոր տեսակների օրգանիզմների պոպուլյացիաները՝ կորալյան խութերից մինչև ձկների տեսակներ և կորալներում բնակվող միաբջիջ, ֆոտոսինթեզ իրականացնող ջրիմուռներ։
Նկարի աղբյուր՝ Fish aquarium sea fish tank ըստ visavietnam, public domain
Համայնքային բնապահպանները փորձում են հասկանալ, թե ինչով են պայմանավորված բնության մեջ տեսակների համակեցության, բազմազանության և տարածվածության օրինաչափությունները։ Այս հարցերի պատասխանները նրանք հիմնականում գտնում են համայնքի կազմում առկա տարբեր տեսակների փոխհարաբերությունները ուսումնասիրելով։ Երկու կամ ավելի տեսակների միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունները կոչվում են միջտեսակային (ինտերսպեցիալ) փոխհարաբերություններ ինտեր- նշանակում է <<միջ->>։
Այս հոդվածի մյուս հատվածում կուսումնասիրենք էկոլոգիական համայքաներում միջտեսակային փոխհարաբերությունների հիմնական տեսակները։ Ստորև կգտնես դրանց վերաբերյալ կարճ ակնարկ․
ԱնվանումՆկարագրությունԱզդեցություն
ՄրցակցությունԵրկու տարբեր տեսակների օրգանիզմները օգտագործում են միևնույն սահմանափակ ռեսուրսները և միմյանց վրա ունեն բացասական ազդեցություն։- / -
ԳիշատչությունՄի տեսակի առանձնյակը (գիշատիչ) սնվում է մյուս տեսակի օրգանիզմով (զոհ)+ / -
ԲուսակերությունԳիշատչության յուրահատուկ տեսակ, որի ժամանակ որպես զոհ հանդես են գալիս բույսերը։+ / -
ՄուտուալիզմԵրկու տեսակների միջև երկարատև, սերտ փոխհարաբերություն, որի ժամանակ երկու տեսակներն էլ օգուտ են ստանում։+ / +
ԿոմենսալիզմԵրկու տեսակների միջև երկարատև, սերտ փոխհարաբերություն, որի ժամանակ օրգանիզմներից մեկը օգուտ է ստանում, իսկ մյուսի վրա ազդեցություն չկա։+ / 0
ՄակաբուծությունԵրկու տեսակների միջև երկարատև, սերտ փոխհարաբերություն, որի ժամանակ օրգանիզմներից մեկը օգուտ է ստանում, իսկ մյուսը վնաս է կրում։+ / -

Ակնարկ․ միջտեսակային փոխհարաբերություններ

Միջտեսակային փոխհարաբերությունները կարող ենք բաժանել 3 հիմնական կատեգորիաների․ մրցակցություն, գիշատչություն և սիմբիոզ։ Արի ավելի խորությամբ ուսումնասիրենք այս ամենը։

Մրցակցություն

Միջտեսակային մրցակցության ժամանակ երկու տարբեր տեսակների անդամները օգտագործում են միևնույն սահմանափակ ռեսուրսները և հետևաբար մրցակցում են դրանց համար։ Մրցակցությունը բացասաբար է ազդում երկու կողմերի վրա էլ (-/- փոխազդեցություն), քանի որ այդ տեսակներից յուրաանչյուրի գոյատևման և վերարտադրման հավանականությունը ավելի մեծ կլիներ, եթե մյուսը բացակայեր։
Տեսակները մրցակցում են երբ ունեն համընկնող համընկնող էկոլոգիական դեր և կարիքներ գոյատևման և վերարտադրման համար։ Մրցակցությունը կարող է կրճատվել, եթե համընկնող դերերով երկու տեսակները բնական ընտրության շնորհիվ զարգանան և միևնույն ռեսուրսներից ավելի քիչ օգտագործեն, ինչը կհանգեցնի ռեսուրսների բաշխման։

Գիշատչություն

Մակաբուծության ժամանակ մի տեսակի առանձնյակը (գիշատիչը) սնվում է մյուս օրգանիզմի զոհի կենդանի կամ արդեն մահացած մարմնի մասերը կամ ողջ օրգանիզմը։ Այս փոխազդեցությունը շահավետ է գիշատչի համար, բայց վնասակար է զոհի համար (+/- փոխազդեցություն)։ Գիշատչություն կարող է գործել ինչպես երկու կենդանական տեսակների միջև այդպես էլ գիշատիչ կարող են լինել այն կենդանիները և միջատները, որոնք բույսերով են սնվում։ Սա գիշատչության հատուկ ձև է, որը կոչվում է բուսակերություն։
Գիշատիչը գործունեության մեջ Image credit: Leopard—Panthera pardus—killing a young bushbuck—Tragelaphus sylvaticus ըստ NJR ZA, CC BY-SA 3.0
Գիշատիչներն ու զոհերը կարգավորում են միմյանց պոպուլյացիայի դինամիկան։ Ինչպես նաև գիշատիչ-որս փոխհարաբերության մեջ շատ տեսակներում զարգացել են հարմարվողականություններ, (շահավետ հատկանիշներ, որոնք զարգացել են բնական ընտրության արդյունքում) որոնք պայմանավորված են դրանց փոխհարաբերություններով։ Զոհի համար այդ պաշտպանական մեխանիզմները կարող են լինել մեխանիկական, քիմիական և վարքային բնույթի։ Որոշ տեսակներ ունեն նաև նախազգուշացնող գունավորում, որը զգուշացնում է հավանական գիշատչին իրենց պաշտպանական մեխանիզմների մասին։ Այս անվնաս տեսակներ հաճախ կրկնօրիակում են այդ գունավորումները, այս գործընթացը կոչվում է միմիկրիա։

Սիմբիոզ

Սիմբիոզը հիմնական հասկացություն է, երը բնութագրում է միմյանց հետ երկար ժամանակ բնակվող երկու տեսակների միջև միջտեսակային փոխհարաբերությունները։ Ամենօրյա կյանքում երկու կողմին շահավետ հարաբերությունները հաճախ անվանում ենք սիմբիոզ եզրույթով։ Բայց էկոլոգիական տեսանկյունից սիմբիոզը ավելի լայն հասկացություն է, որը կարող է ներառել ավելի սերտ, երկարատև հարաբերություններ՝ մասնակիցների վրա բազմազան դրական և բացասական ազդեցություններով։

Մուտուալիզմ

Մուտուալիզմի ժամանակ երկու տեսակների միջև գործում է երկարատև, երկու տեսակների համար փոխշահավետ փոխհարաբերություն (+/+ փոխհարաբերություն)։ Օրինակ որոշ տեսակների սնկեր մուտուալիստական փոխհարաբերությունների մեջ են բույսերի արմատների հետ։ Բույսերը կարող են ֆոտոսինթեզ իրականացնել և սնկին տրամադրել ֆիքսված ածխածին՝ շաքարների և այլ օրգանական մոլեկուլների տեսքով։ Սունկը կազմված է ստորգետնյա թելիկների ցանցից, որոնք կոչվում են հիֆեր։ Այդ հիֆերի միջոցով սունկը հողից կլանում է ջուր և օգտակար նյութեր, որոնք էլ փոխանցում է բույսին։
Շագանակագույն կառուցվածքները Picea glauca բույսի արմատներն են։ Իսկ խճճված սպիտակ թելիկները վերջինիս հետ մուտուալիստական հարաբերության մեջ գտնվող սնկերի հիֆերն են, որոնք փոխհարաբերվում են բույսի արմատների հետ։ Նկարի աղբյուր՝ Mycorhizes ըստ André Picard, Ph. D., CC BY-SA 3.0

Կոմենսալիզմ

Կոմենսալիզմի ժամանակ երկու տեսակների միջև գործում է երկարատև փոխհարաբերություն, որը շահավետ է մի տեսակի համար, սակայն մյուս տեսակի համար չունի ո՛չ դրական, ո՛չ բացասական ազդեցություն (+/0 փոխհարաբերություն)։ Օրինակ՝ մեր օրգանիզմում բնակվող բակտերիաների հիմնական մասի հետ մենք ունենք կոմենսալիստական փոխհարաբերություններ։ Դրանք օգուտ են ստանում մեզանից որպես <<բնակավայր>>, սննդանյութերի դոնոր, բայց մեզ վրա ակնհայտ օգտակար կամ վնասակար ազդեցություն չեն թողնում։
Կարևոր է նշել, որ երբ ավելի խորությամբ ենք ուսումնասիրում պարզվում է շատ թվացյալ կոմսնալիստական փոխհարաբերություններ իրականում փոքր ինչ մուտուալիստական կան մակաբուծային են (վնասակար կողմերից մեկի համար, տես ստորև)։ Օրինակ՝ կենսաբանները շատ ու շատ ավելի ապացույցներ են գտնում այն փաստի վերաբերյալ, որ մեր օրգանիզմի նորմալ մանրէ բնակիչները առանցքային դեր են խաղում մեր առողջության պահպանման հարցում։

Մակաբուծություն

Մակաբուծության ժամանակ երկու տեսակների միջև գործում է սերտ, երկարատև փոխհարաբերություն, որը օգտակար է մի տեսակի՝ մակաբույծների, և վնասակար մյուս տեսակի՝ տիրոջ համար (+/- փոխհարաբերություն)։
Որոշ մակաբույծներ մեզ հայտնի հիվանդությունների հարուցիչներն են։ Օրինակ՝ մարդկանց բարակ աղիքները կարող է մակաբուծել եզան երիկզորդը։ Այդ պարագայում երիզորդը կհանդիսանա մակաբույծ, իսկ մարդը՝ տեր։ Տվյալ մարդը նպաստում է երիզորդի կյանքի որակի բարելավմանը, սակայն հակառակը չի գործում։
Հասուն երիզորդ։ Դրա չափերը հասկանալու համար տես նկարի նկարի վերևում ցուցադրված քանոնը։ Սա բավականին երկար երիզորդ է։ Նկարի աղբյուր՝ Taenia saginata adult by CDC Public Health Library, public domain

Միջտեսակային փոխհարաբերությունների ամփոփումը

ԱնվանումՆկարագրությունԱզդեցություն
ՄրցակցությունԵրկու տարբեր տեսակների օրգանիզմները օգտագործում են միևնույն սահմանափակ ռեսուրսները և միմյանց վրա ունեն բացասական ազդեցություն։- / -
ԳիշատչությունՄի տեսակի առանձնյակը (գիշատիչ) սնվում է մյուս տեսակի օրգանիզմով (զոհ)+ / -
ԲուսակերությունԳիշատչության յուրահատուկ տեսակ, որի ժամանակ որպես զոհ հանդես են գալիս բույսերը։+ / -
ՄուտուալիզմԵրկու տեսակների միջև երկարատև, սերտ փոխհարաբերություն, որի ժամանակ երկու տեսակներն էլ օգուտ են ստանում։+ / +
ԿոմենսալիզմԵրկու տեսակների միջև երկարատև, սերտ փոխհարաբերություն, որի ժամանակ օրգանիզմներից մեկը օգուտ է ստանում, իսկ մյուսի վրա ազդեցություն չկա։+ / 0
ՄակաբուծությունԵրկու տեսակների միջև երկարատև, սերտ փոխհարաբերություն, որի ժամանակ օրգանիզմներից մեկը օգուտ է ստանում, իսկ մյուսը վնաս է կրում։+ / -

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: