If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

11-րդ դասարան. կենսաբանություն

Խորշեր և մրցակցություն

Ի՞նչ է էկոլոգիական խորշը։ Ինչպե՞ս են վրածածկվող խորշերի տեսակները մրցակցում ռեսուրսների համար։ Ռեսուրսների բաժանում՝ մրցակցությունը նվազեցնելու համար։

Հիմնական դրույթներ

  • Միջտեսակային մրցակցության ժամանակ երկու տեսակները օգտվում են միևնույն սահմանակ ռեսուրսներից։ Մրցակցությունը բացասական ազդեցություն է թողնում երկու տեսակների վրա (-/- փոխհարբերություն)։
  • Տեսակի էկոլոգիական դերը սահմանվում է դրան անհրաժեշտ պայմաններով, ռեսուրսներով և փոխհարաբերություններով։
  • Մրցակցային բացառման սկզբունքը փաստում է, որ երկու տեսակները չեն կարող միասին բնակվել, եթե դրանք ունեն ճիշտ նույն էկոլոգիական դերը (մրցում են միևնույն ռեսուրսների համար)։
  • Երկու տեսակները, որոնց էկոլոգիական դերերը համընկնում են կարող են զարգանալ բնական ընտրության շնորհիվ ՝ առաջացնելով ավելի բազմազան էկոլոգիական դերեր՝ հանգեցնելով ռեսուրսների բաժանման։

Ներածություն

Մարդիկ մշտապես պայքարում են միմյանց հետ աշխատանքի, սպորտային մրցանակների, ժամանդրությունների համար (այս ցուցակը շատ երկար կարելի է շարունակել)։ Բայց արդյո՞ք մենք մրցակցում ենք նաև այլ տեսակների հետ։ Եթե երբևէ գնացել ես քեմփինգի և որևէ կենդանի փախցրել է սնունդդ, ապա դու առընչվել ես միջտեսակային մրցակցության հետ։ Վերջինս մրցակցության ձև է, որը գործում է համընկնող, սահմանափակ ռեսուրսների համար պայքարող տարբեր տեսակների անդամների միջև։
Բնակելի միջավայրում ռեսուրսները սահմանափակ են և շատ տեսակներ կարող են մրցել դրանց համար։ Օրինակ՝ պարտեզի բույսերը կարող են մրցել միմյանց հետ հողի սննդանյութերի, ջրի և լույսի համար։ Միջտեսակային մրցակցության ընդհանուր ազդեցությունը երկու տեսակների վրա էլ բացասական ազդեցություն ունի (-/- փոխազդեցություն)։ Այսինքն տեսակներից յուրաքանչյուրը ավելի բարվոք կապրեր, եթե մյուսը այդ տարածքում չբնակվեր։
Այս հոդվածում մենք կուսումնասիրենք էկոլոգիական դերերի կոնցեպտը և կտեսնենք, թե ինչպես է միևնույն էկոլոգիական դերերն ունեցող տեսակների միջև առաջանում մրցակցություն։ Մենք նաև կտեսնենք, թե ինչպես են տեսակները զարգանում բնական ընտրության միջոցով ՝ հետևաբար գրավելով տարբեր դերեր՝ բաժանելով ռեսուրները և հնարավորինս նվազեցնելով մրցակցությունը։

Էկոլոգիական դեր հասկացությունը

Տեսակի էկոլոգիական դերը կամ <<ապրելակերպը>> սահմանում ենք դրա գոյատևման համար անհրաժեշտ պայմանների, ռեսուրսների և փոխհարաբերությունների միջոցով1։ Յուրաքանչյուր տեսակ իր յուրօրինակ ձևով է տեղավորվում էկոլոգիական համայնքում և յուրաքանչյուր էկոլոգիական գործոնի համար ունի իր սեփական տանելի տիրույթները։ Օրինակ՝ ձկների տեսակների էկոլոգիական դերը կարող է պայմանավորել աղիությամբ, pH-ով (թթվայնությամբ) և ջերմաստիճանով, որին այն կարող է հարմարվել, ինչպես նաև այն սնունդով, որով այն սնվում է։
Ինչպես կտեսնենք միևնույն էկոլոգիական դերն ունեցող երկու օրգանիզմները չեն կարող միասին գոյատևել միևնույն բնակելի միջավայրում (քանի որ դրանք կմրցակցեն միևնույն ռեսուրսների համար, հետևաբար դրանցից մեկը կտանի մյուսին դեպի կործանում)։ Բայց այն տեսակները, որոնց էկոլոգիական դերերը մասնակիորեն համընկնում են, կարող են միասին գոյություն ունենալ։ Բացի դրանից երկար ժամանակ անց դրանք կարող են զարգանալ և սկսել օգտվել այլ, այլևս չհամընկնող ռեսուրսների խմբից։

Մրցակցային բացառման սկզբունքը

Մրցակցային բացառման սկզբունքը թույլ է տալիս մեզ հասկանալ, որ այդ երկու տեսակները չեն կարող բնակելի միջավայրում ունենալ ճիշտ նույն էկոլոգիական դերը և կայուն կերպով միասին գոյատևել։ Դրա պատճառն այն է, որ միևնույն էկոլոգիական դերերն ունեցող տեսակները ունեն նաև միևնույն պահանջները, ինչն էլ նշանակում է, որ դրանք կմրցակցեն գրեթե միևնույն ռեսուրսների համար։
Մրցակցային բացառման սկզբունքի հայտնի օրինակը ներկայացված է ստորև նկարում, որում երևում են միաբջիջ միկրոօրգանիզմների երկու տեսակները՝ Paramecium aurelia և Paramecium caudatum։ Լաբորատորիայում առանձին աճեցվելու դեպքում, դրանք երկուսն էլ նորմալ աճում են։ Բայց երբ դրանց փորձենք աճեցնել միևնույն փորձանոթում (բնակելի միջավայրում) սննդանյութերի ֆիքսված քանակով, ապա երկու տեսակներն էլ ավելի վատ կաճեն, սակայն P. aurelia տեսակի աճը ի վերջո կգերազանցի P. caudatum տեսակին, և արդյուքնում P. caudatum's տեսակը կանհետանա։
a, b և c գրաֆիկները բոլորը ներկայացնում են բջիջների քանակի և ժամանակի (օրերով) կախվածությունը։ (a) գրաֆիկում աճում է միայն P. aurelia տեսակը։ (b) գրաֆիկում աճում է միայն P. caudatum տեսակը։ (c) գրաֆիկում երկու տեսակները միասին են աճում։ Առանձին աճեցվելու դեպքում երկու տեսակներն էլ ենթարկվում են լոգիստիկ աճի և աճում են մինչև հարաբերականորեն մեծ բջիջների խտության հասնելը։ Միասին աճելու ժամանակ P. aurelia տեսակը աճում է միևնույն լոգիստիկ եղանակով, միևնույն բջիջների խտությամբ, ինչպիսին կար երբ այն միայնակ էր աճում, բայց P. caudatum գրեթե աճ չի գրանում և պոպուլյացիայի քանակը ընկնում է մինչև զրո։
Նկարի աղբյուր՝ "Community ecology: Figure 7," ըստ OpenStax College, Concepts of Biology, CC BY 4.0.
Բնության մեջ շատ հազվադեպ է այնպես ստացվում, որ երկու տեսակները գրավում են ճիշտ նույն էկոլոգիական դերերը։ Բայց որքան մեծ է երկու տեսակի էկոլոգիական դերերի համընկնումը, այնքան ավելի ուժեղ կլինի նրանց միջև մրցակցությունը2։

Ռեսուրսների բաժանում

Մրցակցային վերացումից կարող ենք խուսափել, եթե մեկ կամ երկու տեսակներն էլ սկսեն օգտվել տարբեր ռեսուրսներից՝ գրավելով բնակելի միջավայրի տարբեր տարածք, կամ սնվեն օրվա տարբեր ժամանակահատվածներում։ Այս տեսակի էվոլյուցիայի արդյունքում երկու միանման տեսակները օգտագործում են մեծապես չհամընկնող ռեսուրսներ և, հետևաբար, ունեն տարբեր էկոլոգիական դերեր։ Սա կոչվում է ռեսուրսների բաժանում և այն օգնում է տեսակներին բնակվել միասին, քանի որ դրանց միջև ավելի քիչ անմիջական մրցակցություն կա։
Պուերտո Ռիկոյում հայտնաբերված անոլ մողեսների շրջանում առկա է ռեսուրսների բաժանման լավ օրինակ։ Այս խմբում բնական ընտրությունը հանգեցնում է տարբեր տեսակների էվոլյուցիայի, որոնք սկսում են օգտվել տարբեր ռեսուրսներից։ Ստորև նկարը ցուցադրում է անոլ մողեսների 11 տեսակների միջև ռեսուրսների բաշխումը։ Յուրաքանչյուր տեսակ ապրում է իր նախընտրելի բնակելի միջավայրում, որը սահմանում են մի շարք գործոններ, օրինակ՝ բուսականությունը (ծառերը, թփերը, կակտուսները և այլն), արևի լույսը, խոնավությունը և այլն։
Տրամագրում ներկայացված է անոլ մողեսների միջև ռեսուրսների բաժանումը։ Դրանցից որոշները ապրում են ծառի վրա վերևում, որոշները՝ միջնամասում, իսկ մյուսները ստորին հատվածում։ Անոլ մողեսների այլ տեսակներ ապրում են թփերում և կակտուսների վրա։ Բացի դրանից որոշ տեսակներ ապրում են ավելի արևոտ, ավելի չոր միջավայրում, մինչդեռ մյուսները ավելի ստվերոտ և խոնավ միջավայրում։ Նկարում պատկերված են 11 տարբեր տեսակներ, որոնից յուրաքանչյուրը գրավում է փոքր ինչ տարբեր տեսակի միջավայր։
Նկարի աղբյուր՝ "Community ecology: Figure 9, ըստ Eva Horne, modified from Williams et al.3, source article is CC BY 4.0.

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: