Հիմնական նյութ
11-րդ դասարան. կենսաբանություն
Դասընթաց․ (11-րդ դասարան. կենսաբանություն) > Բաժին 2
Դաս 1: Էկոլոգիա- Ինչ է էկոլոգիան
- Էկոլոգիայի մակարդակները՝ առանձնյակներից մինչև էկոհամակարգեր
- Էկոլոգիա․ ներածություն
- Պոպուլյացիայի չափ, խտություն և ցրվածություն
- Կյանքի աղյուսակներ, գոյատևում և տարիքասեռային կառուցվածք
- Կյանքի պատմության ռազմավարություններ
- Պոպուլյացիոն էկոլոգիա
- Պոպուլյացիաների կարգավորում
- Պոպուլյացիայի աճ և կարգավորում
- Փոխազդեցությունները համակեցություններում
- Էկոլոգիական փոխազդեցություններ
- Խորշեր և մրցակցություն
- Գիշատչություն և բուսակերություն
- Համակեցության կառուցվածքը
- Ներխուժող տեսակներ
- Էկոլոգիական սուկցեսիա
- Համայնքի կառուցվածքն ու բազմազանությունը
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Ինչ է էկոլոգիան
Էկոլոգիա․ ակնարկ: Բիոտիկ և աբիոտիկ գործոններ: Էկոլոգիայի տարբեր մակարդակները
Հիմնական դրույթներ
- Էկոլոգիան գիտություն է, որը ուսումնասիրում է, թե ինչպես են օրգանիզմները փոխհարաբերվում միմյանց ու իրենց ֆիզիկական միջավայրի հետ։
- Երկիր մոլորակի վրա օրգանիզմների բաշխումն ու բազմազանությունը պայմանավորված է և՛ բիոտիկ՝ կենդանի օրգանիզմների հետ հարաբերվող, և՛ աբիոտիկ՝ ոչ կենդանի, ֆիզիկական գործոններով։
- Էկոլոգիան ուսումնասիրվել է մի շարք մակարդակներում՝ ներառյալ օրգանիզմային, պոպուլյացիոն, համայնքային, էկոհամակարգային և կենսոլորտային։
Բարի գալուստ էկոլոգիա
Երբևէ անտառային տարածքում գտնվելով նկատե՞լ ես դրանում բնակվող օրգանիզմների մեծ բազմազանությունը՝ պտերներից մինչև ծառեր և ճաշի ափսեի չափսերով սնկեր։ Կամ ավտոմեքենայով մի հեռու տեղ գնալիս երբևէ պատուհանից դիտե՞լ ես բնապատկերների փոփոխությունները՝ թխկու ծառերով առատ անտառներից մինչև սոճու բարձր ծառեր և առատ խոտածածկույթ։ Եվ եթե այդ ամենը տեսե՞լ ես, ապա դու ականատես ես եղել դասական էկոլոգիայի՝ կենսաբանության մի ճյուղի, որը ուսումնասիրում է օրգանիզմների փոխհարաբերությունները միմյանց և ֆիզիկական միջավայրի հետ։
Էկոլոգիան միայն տարբեր տեսակների օրգանիզմներով հարուստ անտառները, անաղարտ անապատներն ու գեղատեսիլ տեսարանները չի ուսումնասիրեում։ Երբևէ տեսե՞լ ես, օրինակ՝ խավարասերներ, որոնք բնակվում են անկողնուդ տակ, կամ ցնցուղի վրա աճող մամուռներ կամ նույնիսկ մարդկանց ոտքերն ախտահարող սնկերի։ Եթե հաջողացրել ես այս օրինակները տեսնել, ապա ականատես են եղել իր գործունեության մեջ գտնվող էկոլոգիայի վավեր օրինակների։
Բիոտիկ և աբիոտիկ գործոններ
Էկոլոգիայի հիմնական նպատակներից մեկը ֆիզիկական միջավայրում կենդանի օրգանիզմների տարածվածությունն ու բազմազանությունը հասկանալն է։ Օրինակ՝ քո հարևանությամբ գտնվող այգում աճող բույսերը, կենդանիներն ու սնկերը հավանաբար տարբերվում են մոլորակի մյուս կիսագնդում բնակվող <<Քան>> ակադեմիայի ընթերցողի հարևանությամբ այգում աճող օրգանիզմներից։ Բնության այս օրինաչափությունները իրականացվում են օրգանիզմների միջև, ինչպես նաև օրգանիզմի և շրջակա միջավայրի փոխհարաբերությունների միջոցով։
Որպես օրինակ արի վերադառնանք մեր ցնցուղի բորբոսին։ Բորբոսը ավելի հաճախ հանդիպում է ցնցուղի վրա, քան, օրինակ՝ գուլպաների գզրոցի։ Իսկ ինչու՞ է դա այդպես։
- Միգուցե բորբոսին աճելու համար անհրաժեշտ է հստակ որոշակի քանակով ջուր և ջրի այդ քանակը առկա է միայն ցնցուղում։ Ջրի հասանելիությունը աբիոտիկ կամ ոչ կենդանի գործոնի օրինակ է, որը կարող է ազդել օրգանիզմների բաշխվածության վրա։
- Միգուցե բորբոսները սնվում են ցնցուղի վրա առկա մահացած բջիջներով, որոնք գզրոցում առկա չեն։ Այլ օրգանիզմների կողմից տրամադրված սննդանյութերի հասանելիությունը բիոտիկ կամ օրգանիզմներին առընչվող, գործոնի օրինակ է, որը կարող է ազդել բաշխվածության վրա։
Դեպքի ուսումնասիրություն․ կարմիր պանդա
Արի բիոտիկ և աբիոտիկ գործոնների գաղափարը կիրառենք մեկ այլ այնպիսի օրգանիզմի օրինակով, որը կկարողանար ուսումնասիրեր դաշտային բնապահպանը։ Կարմիր պանդաները հանդիսանում են ջրարջերի հեռավոր ազգակիցները։ Դրանք հայտնաբերվել են միայն Արևմտյան Հիմալայներում։ Դրանք իրենց կյանքի հիմնական մասը անցկացնում են ծառերի վրա և հանդիսանում են առաջնային բուսակերներ։ Վերջին տարիներին կարմիր պանդաների պոպուլյացիայում օրգանիզմների քանակը բավականին նվազել է։ Արդյունքում բնապահպանական խմբերը դասակարգել են դրանց որպես վտանգված և անհետացման եզրին գտնվող տեսակներstart superscript, 1, comma, 2, end superscript։
Որո՞նք են բազմազանության փոփոխությունը պայմանավորող հիմնական գործոնները։ Բնապահպանները հայտնաբերել են, որ բիոտիկ գործոնները, ինչպիսիք են ծառերի հատումն ու տնային շներից հիվանդությունների ներմուծումը, մեծ դեր են խաղացել կարմիր պանդաների պոպուլյացիայի քանակի կրճատման մեջsquared։ Աբիոտիկ գործոնների փոփոխությունը տվյալ պահին ավելի քիչ դեր է ունենում , սակայն ջերմաստիճանի փոփոխությունը կարող է ապագայում հանգեցնել բնակելի միջավայրի կորստի։
Կարմիր պանդաների քանակների նվազման համար պատասխանատու հիմնական գործոնները հայտնաբերումը օգնել է բնապահպաններին տեսակների պաշտպանության համար ձևավորել բնապահպանական ծրագրեր։
Ինչպե՞ս են բնապահպանները հարցեր տալիս
Բնական աշխարհի մասին հարցեր տալու համար (օրինակ <<ինչու՞ է կարմիր պանդաների քանակը նվազում>>) բնապահպանները գծապատկերի վրա ներկայացնում են կենսաբանության շատ ոլորտներ և դրանց հետ փոխկապակցված առարկաներ, ինչպիսիք են՝ կենսաքիմիան, ֆիզիոլոգիան, վարքագծային ու մոլեկուլային կենսաբանությունը, ինչպես նաև աշխարհագրությունը, քիմիան և ֆիզիկան։
Բնական պատմաբանները վիճելիորեն համարվում էին առաջին բնապահպանները՝ վերադառնալով հույն փիլիսոփա Արիստոտելին։ Բայց այսօրվա բնապահպանները ճշգրիտ, քանակական գիտնականներ են։ Նրանք իրականացնում են վերահսկվող փորձեր, վիճակագրության միջոցով տվյալների մեծ հավաքածուի մեջ գտնում են օրինաչափություններ և կազմում են էկոլոգիական փոխազդեցությունների մաթեմատիկական մոդելներ։
Էկոլոգիան՝ տարբեր մասշտաբներով
Էկոլոգիայի առարկաներում հետազոտողները աշխատում են 5 ընդարձակ մակարդակներով՝ երբեմն միմյանցից առանձին, երբեմն էլ համընկնումներով․ դրանք օրգանիզմային, պոպուլյացիոն, համայնքային, էկոհամակարգային և կենսոլորտային մակարդակներներն են։
Արի առանձին-առանձին ուսումնասիրենք բոլոր մակարդակները։
- Օրգանիզմային մակարդակ․ Այս մակարդակում բնապահպանները ուսումնասիրում են հարմարվածությունները՝ բնական ընտրության արդյունքում զարգացող արդյունավետ հատկանիշները, որոնք թույլ են տալիս օրգանիզմներին բնակվել իրենց հատուկ բնակելի միջավայրերում։ Այս հարմարվածությունները կարող են լինել մորֆոլոգիական, ֆիզիոլոգիական կամ վարքագծային։
- Պոպուլյացիոն մակարդակ․ Պոպուլյացիան միևնույն տեսակին պատկանող օրգանիզմների խումբ է, որոնք միևնույն ժամանակաշրջանում բնակվում են միևնույն տեղամասում։ Պոպուլյացիոն բնապահպանները ուսումնասիրում են պոպուլյացիաների չափը, խտությունն ու կառուցվածքը, որոնք ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել։
- Համայնքային մակարդակ․ Կենսաբանական համայնքը կազմված է տարբեր տեսակների բոլոր պոպուլյացիաներից, որոնք բնակվում են տրված տարածքում։ Համայնքային բնապահպանները կենտրոնանում են պոպուլյացիաների միջև առկա փոխհարաբերությունների և այդ փոխհարաբերությունների արդյունքում համայնքի ձևավորման վրա։
- Էկոհամակարգային մակարդակ․ Էկոհամակարգը կազմված է տվյալ տարածքում բնակվող բոլոր օրգանիզմներից, համայնքից և վերջինիս վրա ազդեցություն ունեցող բոլոր աբիոտիկ գործոններից։ Էկոհամակարգային բնապահպանները հաճախ կենտրոնանում են էներգիայի հոսքի և սննդանյութերի շրջապտույտի վրա։
- Կենսոլորտային մակարդակ․ Կենսոլորտը Երկիր մոլորակն է, որը դիտարկվում է որպես էկոլոգիական համակարգ։ Այս մակարդակով աշխատող բնապահպանները կարող են ուսումնասիրել այնպիսի գլոբալ օրինաչափություններ, ինչպիսիք են՝ կլիմայի կամ տեսակների բաշխումը, էկոհամակարգերի միջև առկա փոխհարաբերությունները և ֆենոմենները, որոնք ազդում են ողջ մոլորակի վրա, ինչպիսին է կլիմայի փոփոխությունը։
Վերևում փոքրից մեծ հաջորդականությամբ թվարկված են էկոլոգիայի 5 մակարդակները։ Դրանք աստիճանաբար են առաջանում՝ պոպուլյացիաները կազմված են առանձնյակներից, համայնքները՝ պոպուլյացիաներից, էկոհամակարգերը՝ համայնքներից և նրանց միջավայրերից և այսպես շարունակ։ Կազմավորման յուրաքանչյուր մակարդակը ունի առաջացող հատկություններ՝ նոր հատկություններ, որոնք չկան նախորդում, սակայն առաջանում են տվյալ մակարդակում դրանց բաղկացուցիչ մասերի միջև փոխազդեցությունների և փոխհարաբերությունների արդյունքում։
Էկոլոգիական հետազոտությունների մակարդակները առաջարկում են տարբեր տեսակետներ այն մասին, թե ինչպես են օրգանիզմները փոխհարաբերվում միմյանց և շրջակա միջավայրի հետ։ Դրանց կարող եք պատկերացնել որպես տարբեր խոշորացմամբ խոշորացույցեր։ Եվ եթե իսկապես ցանկանում ես հասկանալ, թե ինչ է կատարվում տվյալ էկոհամակարգում, ապա քեզ պետք կգան մեկից ավելի <<խոշորացույցեր>>։
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։