If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Աշխատանք և էներգիա․ ներածություն

Ուսումնասիրենք էներգիայի և աշխատանքի հիմնական հասկացությունները: & nbsp; Եկեք հասկանանք, թե ինչու է աշխատանքը հավասար ուժ-տեղափոխություն գրաֆիկի տակ գտնվող պատկերի մակերեսին, և ինչպես է ուժն ու տեղափոխոխությունը առաջացնում աշխատանք:

Հիմնական հասկացություններ

Եզրույթ (նշանակում)Բացատրություն
Էներգիա (E)Աշխատանք կատարելու ունակության չափը։ Միավորների ՄՀ-ում չափման միավորն է ջոուլը (start text, Ջ, end text
Աշխատանք (A)Մեկ համակարգից մյուսին փոխանցման պատճառով էներգիայի փոփոխություն։ Սկալյար մեծություն է, որ չափվում է ջոուլներով (start text, Ջ, end text
ջոուլ (start text, Ջ, end text)Էներգիայի միավորը միավորների ՄՀ-ում։ 1, start text, Ն, end text համազոր ուժ ազդելով մարմինը 1, start text, մ, end text-ով տեղափոխելու համար անհրաժեշտ է 1, start text, Ջ, end text էներգիա։ 1, start text, Ջ, end text, equals, 1, start text, Ն, end text, dot, 1, start text, մ, end text, equals, 1, start text, կ, գ, end text, dot, start fraction, start text, մ, end text, squared, divided by, start text, վ, end text, squared, end fraction

Հավասարումներ

ՀավասարումՆշանակման բացատրությունԲացատրություն
A, equals, F, S, cosine, thetaA - ուժի կատարած աշխատանք, F - ազդող ուժի մեծություն, S - մարմնի կատարած տեղափոխության մեծություն, և theta - F վեկտորի և S վեկտորի կազմած անկյունը։Կատարված աշխատանքը հավասար է մարմնի կատարած տեղափոխության և իր վրա ազդող ուժի՝ այդ տեղափոխությանը զուգահեռ բաղադրիչի արտադրայլին։
A, equals, delta, EA - աշխատանք, delta, E - էներգիայի փոփոխություն։Աշխատանքը համակարգի էներգիայի փոփոխությունն է։

Ինչպես որոշել աշխատանքը ուժի՝ տեղափոխությունից կախվածության ուրվագրից

Մարմնի վրա ազդող ուժը կարելի է պատկերել որպես մարմնի դիրքից կախված ֆունկցիա։ Աշխատանքը թվապես հավասար է այդ ֆունկցիայի գրաֆիկի տակ ընկած մակերեսին։ Կոորդինատների առանցքից վերև ընկած մակերեսը համապատասխանում է դրական աշխատանքին, իսկ ներքև ընկածը՝ բացասական։ Եթե ուժը հաստատուն չէ, մենք կարող ենք ուրվագիրը բաժանել մասերի, որպեսզի ստանանք ավելի պարզ պատկերներ և հետո գումարել այդ պատերների մակերեսները։ Որպեսզի որոշենք նկար 1-ում ընդհանուր աշխատանքը d, start subscript, 1, end subscript, plus, d, start subscript, 2, end subscript տեղափոխության համար, A, start subscript, 1, end subscript և A, start subscript, 2, end subscript մակերեսները պետք է գումարենք իրար։
Ուժի՝ տեղափոխությունից կախվածության ուրվագիրը։ F-ը ուղղաձիգ առանցքն է, իսկ x-ը՝ հորիզոնական։ F_o բարձրության վրա գրաֆիկի կապույտ գիծը հորիզոնական է մինչև d_1 հեռավորություն։ Այս հատվածից առաջանում է կարմիրով ներկված մակերեսը՝ A_1-ը, որը ուղղանկյուն է։ Հորիզոնական գծից հետո մեկ այլ կապույտ գիծ անկյունագծով ներքև է իջնում մինչ d_2 նշումը x առանցքի վրա։ Այս հատվածից առաջանում է մանուշակագույն գունավորված A_2 մակերեսը, որը եռանկյուն է։
Նկար 1. Աշխատանքը հավասար է ուժ-տեղափոխություն կախվածության ուրվագրի տակ ընկած մակերեսին։ Այս ուրվագիրը կարող է հետազոտվել որպես երկու առանձին մակերեսներ։
A, start subscript, 1, end subscriptF, start subscript, o, end subscript բարձրությամբ և d, start subscript, 1, end subscript լայնությամբ ուղղանկյուն է։ A, start subscript, 2, end subscriptF, start subscript, o, end subscript բարձրությամբ և d, start subscript, 2, end subscript հիմքով եռանկյուն է։ Ընդհանուր կատարված աշխատանքը d, start subscript, 1, end subscript, plus, d, start subscript, 2, end subscript տեղափոխության համար
Aընդ=A1+A2=Fod1+12Fod2\begin{aligned}A_{ընդ}&= A_1+A_2\\ \\\\ &= F_od_1 + \dfrac{1}{2}F_od_2\end{aligned}
Այս թեմայի լուծված օրինակներ տեսնելու համար կարող ես դիտել մեր ուժ-տեղափոխություն ուրվագրից աշխատանքը որոշելու մասին տեսանյութը։

Հաճախ հանդիպող սխալներ

1) Մարդիկ մոռանում են, որ տեղափոխությանը ուղղահայաց ուժերը աշխատանք չեն կատարում։ Քանի որ cosine, 90, degrees, equals, 0, աշխատանքը հավասար է 0-ի, երբ F ուժը և S տեղափոխությունը իրար ուղղահայաց են, չնայած ուղղահայաց ուժը կարող է փոխել շարժման ուղղությունը։ Օրինակ, եթե արկղը քաշում ենք ողորկ հատակի վրայով, հատակը աշխատանք չի կատարում, չնայած նրան, որ արկղը տեղափոխվում է։ Սրա պատճառը հակազդեցության ուժի և արկղի տեղափոխության փոխուղղահայաց լինելն է։
2) Մարդիկ մոռանում են, թե ինչ է ցույց տալիս աշխատանքի նշանը։ Դրական աշխատանքը նշանակում է, որ համակարգը ստանում է էներգիա իր շրջապատից։ Բացասական աշխատանքը նշանակում է, որ համակարգը տալիս է էներգիա իր շրջապատին։ Աշխատանքը ստացվում է բացասական, եթե ազդող ուժն ունի տեղափոխությանը հակադիր բաղադրիչ։

Իմանալ ավելին

Աշխատանքի առավել հանգամանալից բացատրության համար կարող ես դիտել աշխատանքի մասին խնդիրների օրինակների մեր տեսանյութը։
Եթե ուզում ես ստուգել, թե որքանով ես հասկացել այս թեման, և այն ավելի լավ յուրացնել, կարող ես փորձել այստեղ եղած վարժությունները. աշխատանքը ուժ-տեղափոխություն գրաֆիկից և աշխատանքի որոշումը ուժի միջոցով։