If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Պարզ մեխանիզմներ և ինչպես օգտվել այս ուսուցողական հոլովակից

Գոյություն ունեն վեց պարզ մեխանիզմներ։ Դրանք հետևյալն են. լծակ, անիվ, ճախարակ, թեք հարթություն, սեպ և պտուտակ։ Այս հոդվածում կքննարկենք դրանցից առաջին երեքը։
Պարզ մեխանիզմները կարող են տալ մեխանիկական առավելություն, այլ կերպ ասած՝ դրանք թույլ են տալիս ընդլայնել քո ազդեցությունը, որպեսզի տեղափոխես մարմինը որոշակի հեռավորություն։ Սա նշանակում է, որ նույն ուժը կիրառելով՝ կարող ես ավելի մեծ ուժ ստանալ կամ հեշտացնել աշխատանքը։ Պարզ մեխանիզմները հնարավոր են դարձնում բարձրացնելու կամ տեղափոխելու մարմիններ, որոնք բարձրացնելը դժվար կլիներ առանց դրանց։
Խորհուրդ ենք տալիս օգտվել այս հոդվածից հետևյալ հերթականությամբ.
1.    Նայիր, թե ինչ է կատարվում մասերի միջև անձայն տեսանյութերում։
2.     Նշումներ կատարի ընթացքի մասին։
3.     Ներկայացրու պարզ մեխանիզմի մասերը ու տես, թե ինչ է դրանց միջև կատարվում։
4.     Ամեն անձայն տեսանյութից հետո պատասխանիր հարցերին։
5.     Կատարիր մաթեմատիկական խնդիրները (հանրահաշիվ 1 և եռանկյունաչափություն ուսումնասիրողների համար)
6.     Կառուցիր և փորձարկիր քո սեփական ԼԵԳՕ պարզ մեխանիզմը և տես, թե ինչպես են մեխանիզմի աշխատանքի վրա ազդում շփումը, ճկունությունը, լարերի ձգվածությունը, օդի դիմադրությունը և այլ գործոններ։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: