If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

7-րդ դասարան. ֆիզիկա

Դասընթաց․ (7-րդ դասարան. ֆիզիկա)  > Բաժին 2

Դաս 3: Ճանապարհային արագություն

Ակնթարթային վեկտորական և ճանապարհային արագությունների որոշումը գրաֆիկներից․ համառոտ նկարագրություն

Վերանայիր շարժման գրաֆիկների վերլուծության հետ կապված հիմնական հասկացությունները և հմտությունները, ինչպիսիք են շարժման գրաֆիկներից արագության որոշումը և արագության գրաֆիկներից տեղափոխության որոշումը։

Հիմնական հասկացություններ

ԵզրույթՆշանակություն
Ակնթարթային արագությունԱրագությունը ժամանակի տվյալ պահին։ ՄՀ-ում չափման միավորը start fraction, start text, մ, end text, divided by, start text, վ, end text, end fraction-ն է։
Ակնթարթային ճանապարհային արագությունՃանապարհային արագությունը ժամանակի տվյալ պահին։ Հավասար է ակնթարթային արագության մեծությանը։ ՄՀ-ում չափման միավորը start fraction, start text, մ, end text, divided by, start text, վ, end text, end fraction-ն է։
ՀավասարումըՆշանակման բացատրությունըԲացատրությունը բառերով
v, with, \bar, on top, equals, start fraction, delta, x, divided by, delta, t, end fractionv, with, \bar, on top-ն միջին վեկտորական արագությունն է, delta, x-ը՝ տեղափոխությունը, իսկ delta, t-ն՝ ժամանակամիջոցը։Միջին վեկտորական արագությունը տեղափոխության և ժամանակամիջոցի հարաբերությունն է։
v, start subscript, start text, մ, ի, ջ, end text, end subscript, equals, start fraction, d, divided by, delta, t, end fractionv, start subscript, start text, մ, ի, ջ, end text, end subscript-ը միջին ճանապարհային արագությունն է, d-ն՝ անցած ճանապարհը, իսկ delta, t-ն՝ ժամանակամիջոցը։Միջին ճանապարհային արագությունը անցած ճանապարհի և ժամանակամիջոցի հարաբերությունն է։

Շարժման գրաֆիկների վերլուծումը

Արագությունը հավասար է շարժման գրաֆիկի թեքությանը

Շարժման գրաֆիկի թեքության հավասարումը ճիշտ և ճիշտ համընկնում է արագության սահմանման հետ։
Տրված են երկու փոխուղղահայաց սև առանցքներ։ Ուղղաձիգ առանցքը նշագրված է որպես «x (մ)», իսկ հորիզոնականը՝ որպես «t (վ)»։ Սկզբնակետը ստորին ձախ հատվածում է։ Դեպի վեր և աջ կապույտ գիծ է տարված։ Այս գծի վրա կան որպես «P_1» և «P_2» նշագրված երկու կետեր։ P_1-ը ավելի մոտ է սկբնակետին։ P_1-ից տարված է որպես «Delta x» նշագրված և դեպի վեր ուղղված կարմիր սլաք։ Այս սլաքի ծայրից տարված է որպես «Delta t» նշագրված երկրորդ կարմիր սլաքը, որը հորիզոնական ուղղությամբ ուղղված է դեպի P_2 կետը։ Ստորին աջ անկյունում կարմիր գույնով գրված է v = Դելտա x/Դելտա t հավասարումը։
start text, Թ, ե, ք, ո, ւ, թ, յ, ո, ւ, ն, end text, equals, start text, Ա, ր, ա, գ, ո, ւ, թ, յ, ո, ւ, ն, end text, equals, start fraction, delta, x, divided by, delta, t, end fraction
P, start subscript, 1, end subscript և P, start subscript, 2, end subscript կետերի միջև շարժման միջին արագությունը հաշվելու համար delta, x վերջնական և սկզբնական դիրքերի տարբերությունը բաժանում ենք delta, t ժամանակամիջոցին։
P, start subscript, 1, end subscript կետում ակնթարթային արագությունը հավասար է այդ կետում շարժման գրաֆիկի թեքությանը։

Տեղափոխությունը հավասար է արագության գրաֆիկով սահմանափակված պատկերի մակերեսին

Արագության ուրվագրի P, start subscript, 1, end subscript և P, start subscript, 2, end subscript կետերի միջև տեղափոխությունը գտնելու համար որոշում ենք այդ երկու կետերի միջև ուրվագրով սահմանափակված պատկերի մակերեսը։
Տրված են երկու փոխուղղահայաց սև առանցքներ։ Ուղղաձիգ առանցքը նշագրված է որպես «v (մ/վ)», իսկ հորիզոնականը՝ որպես «t (վ)»։ Սկզբնակետը ներքևի ձախ հատվածում է։ Ուղղաձիգ առանցքի գրեթե եզրից հորիզոնական ուղղությամբ դեպի աջ կապույտ գիծ է տարված։ Այս գծի վրա նշագրված են «P_1» և «P_2» երկու կետերը, որոնցից P_1-ն ավելի մոտ է ուղղաձիգ առանցքին։ Երկու կետերի միջև կապույտ գծով սահմանափակված պատկերը ստվերագծված է վարդագույնով և նշագրված է Մակերես=Դելտա x=v*Դելտա t հավասարումով։ P1 կետի անմիջապես ներքևում՝ հորիզոնական առանցքի վրա, «t1» նշագրումով կարմիր թռչնակ է պատկերված, իսկ P2-ի ներքևում՝ «t2» նշագրումով թռչնակ։ t1 նշագրումով թռչնակից դեպի t2 նշագրումով թռչնակը կարմիր սլաք է տարված, որը նշագրված է «Դելտա t=t2-t1» հավասարումով։
start text, Մ, ա, կ, ե, ր, ե, ս, end text, equals, start text, Տ, ե, ղ, ա, փ, ո, խ, ո, ւ, թ, յ, ո, ւ, ն, end text, equals, v, delta, t
delta, t ժամանակամիջոցը կլինի պատկերի լայնությունը, իսկ v բարձրությունը կորոշվի ուղղաձիգ առանցքից։

Հաճախ հանդիպող սխալներ

Որոշ մարդիկ կարծում են, որ ակնթարթային արագությունը և ակնթարթային ճանապարհային արագությունները նույնն են, ինչպես համապատասխանաբար միջին վեկտորական և ճանապարհային արագությունները։ Արագություն և ճանապարհային արագություն ասելով՝ մարդիկ սովորաբար նկատի են ունենում հենց ակնթարթային ճանապարհային և ակնթարթային արագությունները։ Միջին վեկտորական և ճանապարհային արագությունները վերաբերում են շարժման որոշակի ժամանակամիջոցի, իսկ ակնթարթային արագությունը և ակնթարթային ճանապարհային արագությունները՝ ժամանակի որոշակի պահի։

Իմանալ ավելին

Արագության և ճանապարհային արագության ավելի մանրամասն բացատրության համար տե՛ս ակնթարթային ճանապարհային արագություն և ակնթարթային արագություն ու շարժման ուրվագրեր տեսանյութերը։
Որպեսզի ստուգես, թե որքանով ես յուրացրել թեման, և աշխատես թեմայի հասկացությունները ավելի լավ յուրացնելու վրա, տե՛ս այս վերժությունները.

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: