Հիմնական նյութ
7-րդ դասարան. ֆիզիկա
Դասընթաց․ (7-րդ դասարան. ֆիզիկա) > Բաժին 2
Դաս 1: Մեխանիկական շարժում, շարժման հարաբերականությունըՃանապարհ և տեղափոխություն․ համառոտ նկարագրություն
Վերանայիր ճանապարհի և տեղափոխության հետ կապված հիմնական հասկացությունները և հաճախ հանդիպող սխալները։
Հիմնական հասկացություններ
Եզրույթ | Նշանակություն | |
---|---|---|
Կոորդինատային համակարգ | Կորդինատային համակարգի միջոցով նկարագրում ենք մարմնի դիրքը։ Որպես սկզբնակետ նշում ենք զրո կետը: Կոորդինատային համակարգերով նաև որոշվում են դրական և բացասական թվերի ուղղությունները։ | |
Դիրք | Մարմնի հեռավորությունը սկզբնակետի նկատմամբ։ Դիրքը սովորաբար նշանակում ենք x֊ով։ | |
Տեղափոխություն | Մարմնի դիրքի փոփոխությունը։ Տեղափոխությունը նշանակում ենք delta, x-ով, որտեղ delta-ն նշանակում է «փոփոխություն»։ Վեկտորական մեծություն է start text, ճ, ա, ն, ա, պ, ա, ր, հ, ի, end text չափայնությամբ։ | |
Ճանապարհ | Մարմնի անցած ընդհանուր հեռավորությունը։ Ճանապարհը կախված է ոչ միայն սկզբնական և վերջնական դիրքերից, այլև շարժման ամբողջ հետագծից։ Անցած ճանապարհը միշտ դրական թիվ է։ Սկալյար մեծություն է։ | |
Հաշվարկման համակարգ | Համակարգ, որի նկատմամբ կարող են կատարվել չափումները։ Հաշվարկման բոլոր համակարգերը հավասարապես կիրառելի են։ |
Հավասարումներ
Հավասարում | Նշանակման բացատրությունը | Նշանակությունը բառերով |
---|---|---|
delta, x, equals, x, minus, x, start subscript, 0, end subscript | delta, x տեղափոխությունն է, x֊ը՝ վերջնական դիրքը, իսկ x, start subscript, 0, end subscript-ն՝ սկզբնական դիրքը | Տեղափոխությունը վերջնական և սկզբնական դիրքերի տարբերությունն է |
Հաճախ հանդիպող սխալներ
- Տեղափոխության հավասարման մեջ հաճախ շփոթում են սկզբնական և վերջնական դիրքերի տեղերը։ Հեշտ է շփոթելը և տեղափոխության հավասարման մեջ սկզբնական դիրքը առաջինը գրելը, որի հետևանքով delta, x-ի փոխարեն ստացվում է minus, delta, x։ Տեղափոխությունը հաշվելիս համոզվիր, որ վերջնական դիրքից ես հանում սկզբնական դիրքը։
- Հաճախ մտածում են, որ ճանապարհը և տեղափոխությունը պարզապես միևնույն մեծության տարբեր անվանումներ են։ Այնինչ ճանապարհը և տեղափոխությունը տարբեր ֆիզիկական մեծություններ են։ Տեղափոխությունը վեկտորական մեծություն է, իսկ ճանապարհը՝ սկալյար: Եթե շարժման ընթացքում մարմինը փոխի իր ուղղությունը, ապա անցած ճանապարհն ավելի մեծ կլինի, քան տեղափոխությունը սկզբնակետի և վերջնակետի միջև։
- Հաճախ չեն կողմնորոշվում՝ ինչպես ընտրել «ճիշտ» կոորդինատային համակարգ։ Բոլոր կոորդիանատային համակարգերը հավասարապես ճիշտ են, հետևաբար կարելի է ընտրել ցանկացած համակարգ։ Ընտրությունը կազդի հաշվարկի մեջ օգտագործվող թվերի վրա, բայց քանի դեռ կոորդինատային համակարգը շարունակաբար օգտագործում ենք, պատասխանի ֆիզիկական իմաստը չի փոխվի։
Իմանալ ավելին
Ավելի մանրամասն բացատրության համար տես մեր տեսանյութերը.
Որպեսզի ստուգես, թե որքանով ես հասկացել թեման, և աշխատես թեմայի հասկացությունները յուրացնելու ուղղությամբ, տե՛ս ուրվագրերից ճանապարհի և տեղափոխության որոշման վերաբերյալ վարժությունը:
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։