If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Վեկտորական և ճանապարհային միջին արագություններ․ համառոտ նկարագրություն

Ինչպես հաշվել տեքստային խնդիրներում հանդիպող վեկտորական և ճանապարհային միջին արագությունները ուղղագիծ շարժման դեպքում

Հավասարումներ

ՀավասարումՆշանակման բացատրությունըՆշանակությունը բառերով
v, with, \bar, on top, equals, start fraction, delta, x, divided by, delta, t, end fractionv, with, \bar, on top-ն միջին վեկտորական արագությունն է, delta, x-ը՝ տեղափոխությունը, իսկ delta, t-ն՝ տեղափոխությունը կատարելու ժամանակը։Միջին վեկտորական արագությունը տեղափոխության և տեղափոխությունը կատարելու ժամանակամիջոցի հարաբերությունն է։
v, start subscript, start text, մ, ի, ջ, end text, end subscript, equals, start fraction, d, divided by, delta, t, end fractionv, start subscript, start text, մ, ի, ջ, end text, end subscript-ը միջին ճանապարհային արագությունն է, d-ն՝ անցած ճանապարհը, իսկ delta, t-ն՝ ճանապարհը անցնելու ժամանակը։Միջին ճանապարհային արագությունը անցած ճանապարհի և ճանապարհը անցնելու ժամանակամիջոցի հարաբերությունն է։

Հաճախ հանդիպող սխալներ

  • Պարտադիր չէ, որ միջին ճանապարհային արագությունը հավասար լինի միջին վեկտորական արագությանը։ Մարդիկ գուցե մտածեն, որ միջին ճանապարհային արագությունը և միջին վեկտորական արագությունը պարզապես միևնույն մեծության տարբեր անվանումներն են, սակայն միջին ճանապարհային արագությունը կախված է անցած ճանապարհից, իսկ միջին վեկտորական արագությունը՝ տեղափոխությունից։ Եթե շարժման ընթացքում մարմինը փոխի իր շարժման ուղղությունը, ապա միջին ճանապարհային արագությունը միջին վեկտորական արագության մեծությունից մեծ կլինի։
  • Ճանապարհային արագությունը սկալյար մեծություն է, իսկ միջին վեկտորական արագությունը՝ վեկտորական։ Միջին վեկտորական արագությունն ունի ուղղություն և կարող է ընդունել բացասական արժեքներ այն պարագայում, երբ տեղափոխությունը բացասական ուղղությամբ է։ Միջին ճանապարհային արագությունը չունի ուղղություն, և նրա արժեքները կարող են միայն դրական լինել կամ հավասար զրոյի։

Իմանալ ավելին

Որպեսզի ստուգես, թե որքանով ես յուրացրել թեման, և աշխատես թեմայի հասկացությունները ավելի լավ յուրացնելու ուղղությամբ, տե՛ս մեր վերժությունները.

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: