Հիմնական նյութ
8-րդ դասարան. քիմիա
Դասընթաց․ (8-րդ դասարան. քիմիա) > Բաժին 1
Դաս 1: Ատոմներ, միացություններ և իոններՄիատոմ իոնների և իոնային միացությունների անվանակարգումը
Սովորիր, թե ինչպես են անվանում միատոմ իոնները և միատոմ իոններ պարունակող իոնային միացությունները, ինչպես են որոշում միատոմ իոնների լիցքը և հասկանում բանաձևերը։
Ատոմներն էլեկտրաչեզոք են, քանի որ պարունակում են հավասար թվով պրոտոններ (ունեն 1+ լիցք և ատոմի միջուկում են) և էլեկտրոններ (ունեն 1- լիցք): Արդյունքում պրոտոնների ընդհանուր դրական լիցքը չեզոքացնում է էլեկտրոնների ընդհանուր բացասական լիցքը, և ատոմի գումարային լիցքը հավասարվում է զրոյի: Այնուամենայնիվ, ատոմների մեծ մասը կարող են կա՛մ ստանալ, կա՛մ կորցնել էլեկտրոն(ներ), և այդ դեպքում նրանցում էլեկտրոնների թիվը կտարբերվի միջուկում առկա պրոտոնների թվից: Արդյունքում առաջանում է լիցքավորված մասնիկ, որը կոչվում է իոն:
Կատիոններ և անիոններ
Երբ չեզոք ատոմը կորցնում է մեկ կամ ավելի էլեկտրոն, ապա էլեկտրոնների ընդհանուր թիվը պակասում է, իսկ պրոտոնների թիվը միջուկում մնում է նույնը: Արդյունքում ատոմը վերածվում է կատիոնի, որն ունի դրական լիցք:
Հակառակ գործընթացը նույնպես կարող է տեղի ունենալ: Երբ չեզոք ատոմը ստանում է մեկ կամ ավելի էլեկտրոն, էլեկտրոնների թիվը մեծանում է, իսկ պրոտոնների թիվը միջուկում մնում է նույնը: Ատոմը վերածվում է անիոնի: Անիոնն իոն է, որն ունի բացասական լիցք: Սա կարող ենք ավելի լավ նկարագրել՝ ուսումնասիրելով որոշ հասարակ կատիոնների և անիոնների օրինակներ, որոնք առաջանում են, երբ ջրածնի մեկ ատոմը կորցնում կամ ստանում է էլեկտրոն:
Նշում։ Ջրածնի դեպքն իրականում մի փոքր տարօրինակ է, քանի որ այն հեշտությամբ առաջացնում է և՛ անիոն, և՛ կատիոն: Տարրերի մեծամասնությունն ավելի շատ ձգտում է առաջացնելու դրանցից որևէ մեկը: Օգտվելով էլեկտրոնային բանաձևից՝ փորձիր բացատրել, թե ինչու ջրածինը կարող է առաջացնել և՛ անիոն, և՛ կատիոն: Պատասխանը կարող ես ավելացնել հոդվածի վերջում՝ մեկնաբանության տեսքով։
Մեջտեղի սյունակում ներկայացված է ջրածնի չեզոք ատոմի գծապատկերը: Այն պարունակում է մեկ պրոտոն և մեկ էլեկտրոն, հետևաբար նրա ընդհանուր լիցքը զրո է: Եթե ջրածինը կորցնում է իր էլեկտրոնը, առաջանում է կատիոն՝ start text, H, end text, start superscript, plus, end superscript (ձախ սյունակ)։ Առաջացած start text, H, end text, start superscript, plus, end superscript կատիոնն ունի 1+ լիցք, քանի որ միջուկում պարունակում է մեկ պրոտոն, և այլևս չկան էլեկտրոններ, որպեսզի չեզոքացնեն միջուկի դրական լիցքը։ Եթե չեզոք ջրածնի ատոմը ստանում է էլեկտրոն, առաջանում է անիոն՝ start text, H, end text, start superscript, minus, end superscript (աջ սյունակ): Առաջացած start text, H, end text, start superscript, minus, end superscript անիոնն ունի 1- լիցք, քանի որ առկա պրոտոնների ընդհանուր թվի հետ համեմատած՝ այն պարունակում է մեկ ավել էլեկտրոն:
Յուրացված գիտելիքի ստուգում: Տրված է իոն, որը պարունակում է 20 պրոտոն և 18 էլեկտրոն: Ո՞րն է այդ իոնը, և որքա՞ն է դրա ընդհանուր լիցքը:
Միատոմ (մոնոատոմ) կատիոնների և անիոնների լիցքի կանխատեսումը
Գիտեի՞ր արդյոք, որ կարող ես օգտագործել պարբերական աղյուսակը որոշ տարրերի ատոմների իոնացման հետևանքով առաջացող իոնների լիցքերը կանխատեսելու համար: Այն շատ օգտակար գործիք է և արժանի է ավելի մանրամասն ուսումնասիրման: Ստորև բերված աղյուսակն ամփոփում է տարածված լիցքերը պարբերական աղյուսակի գլխավոր ութ ենթախմբերում առկա տարրերի համար: Հիշի՛ր, որ պարբերական համակարգում խմբերը սյունակներն են, իսկ շարքերը հայտնի են որպես պարբերություններ: Նկատի ունեցիր, որ այս լիցքերը կիրառվում են միայն այն ժամանակ, երբ տարրերն առաջացնում են իոնային միացություններ, քանի որ կովալենտային միացությունները իոններ չեն պարունակում:
Որպես օրենք՝ հիմնական ենթախմբի տարրերը ստանում կամ կորցնում են էլեկտրոններ, որպեսզի ձեռք բերեն վալենտային էլեկտրոնների լրացված օկտետ: Որոշելով, թե քանի էլեկտրոն է տարրի ատոմին անհրաժեշտ ստանալ կամ կորցնել լրացված օկտետ ունենալու համար, կարող ենք կանխատեսել առաջացող իոնի լիցքը: Դրա համար նախ պետք է իմանալ, թե քանի վալենտային էլեկտրոն է պարունակում տվյալ տարրի չեզոք ատոմը:
Խորհուրդ: Չեզոք ատոմում վալենտային էլեկտրոնների թիվը հավասար է խմբի համարի՝ start color #11accd, 1, end color #11accd-ից հետո գրված թվին:
Տարրեր, որոնք առաջացնում են կատիոններ
1-ին, 2-րդ, 13-րդ և 14-րդ խմբերի տարրերի չեզոք ատոմները պարունակում են մեկից չորս վալենտային էլեկտրոն և սովորաբար կորցնում են այդ էլեկտրոնները՝ առաջացնելով իոններ: Ածխածինը երբեմն բացառություն է և չի ենթարկվում այս օրինաչափությանը. այն նաև կարող է ստանալ չորս էլեկտրոն՝ առաջացնելով start text, C, end text, start superscript, 4, minus, end superscript անիոնը: Քանի որ առաջացած իոնում պրոտոնների թիվն ավելին է, քան էլեկտրոնների թիվը, իոնի ընդհանուր լիցքը դրական է: Լիցքի մեծությունը հավասար է կորցրած էլեկտրոնների թվին, որն էլ իր հերթին հավասար է չեզոք ատոմում վալենտային էլեկտրոնների թվին:
Ինչպե՞ս կարող ենք կանխատեսել ալյումինի իոնի լիցքը: Ալյումինը 13-րդ կամ IIIA խմբի տարր է: Քանի որ խմբի համարը 1, start color #11accd, 3, end color #11accd է, տեսնում ենք, որ 1 թվից հետո գրված է start color #11accd, 3, end color #11accd թիվը (կամ այլ կերպ ասած՝ նայում ենք խմբի համարում միավորների կարգում գրված թվին), հետևաբար կարող ենք կանխատեսել, որ լիցքը start color #11accd, 3, end color #11accdstart color #11accd, plus, end color #11accd է, և կառաջանա start text, A, l, end text, start superscript, 3, plus, end superscript իոն: Կարող ենք նաև մտածել, որ ալյումինի չեզոք ատոմը կորցնում է իր երեք վալենտային էլեկտրոնները՝ առաջացնելով start text, A, l, end text, start superscript, 3, plus, end superscript, որն ունի լրացված օկտետ:
Տարրեր, որոնք առաջացնում են անիոններ
15-ից մինչև 17-րդ խմբերի տարրերից առաջացած իոնների լիցքը սովորաբար բացասական է, քանի որ այդ տարրերի ատոմների համար ավելի հավանական է էլեկտրոն ստանալը, քան կորցնելը: Հետևաբար իոնի լիցքը մեծությամբ հավասար է այն էլեկտրոնների թվին, որոնք ատոմը ստացել էին՝ օկտետը լրացնելու համար: Մաթեմատիկորեն կարող ենք հաշվել լիցքի մեծությունը՝ ութից հանելով չեզոք ատոմի վալենտային էլեկտրոնների թիվը: Կարող ենք նաև օգտագործել պարբերական աղյուսակը, որպեսզի հաշվենք, թե քանի սյունակ է անհրաժեշտ դեպի աջ տեղաշարժվել, որպեսզի հասնենք ազնիվ գազերին՝ 18-րդ խմբին: Դեպի աջ տեղաշարժվելիս յուրաքանչյուր հարակից սյունակ հաշվվում է որպես մեկ էլեկտրոն, որը պետք է ստանա ատոմը՝ լրացված օկտետ ձեռք բերելու համար:
Եթե մենք կիրառենք այս ուղեցույցները՝ 16-րդ խմբում գտնվող ծծմբից առաջացող իոնի լիցքը կանխատեսելու համար, ապա կարող ենք հաշվել, որ լիցքի մեծությունը 8, minus, 6, equals, 2 է, քանի որ ծծմբի չեզոք ատոմն ունի վեց վալենտային էլեկտրոն: Վալենտային շերտում էլեկտրոնների թիվը կարող ենք որոշել՝ նաև օգտագործելով խմբի համարը, որը, ինչպես արդեն նշվել էր, 16 է: Այստեղ 6 թիվը գրված է 1 թվից հետո (կամ այլ կերպ ասած՝ նայում ենք խմբի համարում միավորների կարգում գրված թվին), ինչը նշանակում է, որ ծծմբի չեզոք ատոմը պետք է ստանա երկու էլեկտրոն՝ լրացված օկտետ ձեռք բերելու համար: Հետևաբար մենք կանխատեսում ենք, որ ծծմբի իոնի լիցքը 2- է:
Յուրացված գիտելիքի ստուգում։ Ի՞նչ քիմիական բանաձևով իոնային միացություն կառաջանա մետաղական կալիումի և հեղուկ բրոմի փոխազդեցությունից:
Կատիոնների անվանակարգումը
Այժմ, երբ արդեն գիտենք, որ բազմաթիվ տարածված տարրերի ատոմներ ձեռք են բերում կանխատեսվող լիցքեր, եկեք ուսումնասիրենք, թե ինչպես կարող ենք անվանել առաջացող իոնները:
Առաջինն ուսումնասիրենք ալկալիական մետաղները և ջրածինը, որոնք պարբերական համակարգի առաջին խմբում են: Վերևում բերված նկարից կարող ենք նկատել, որ ալկալիական մետաղները և ջրածինը ձգտում են առաջացնելու 1+ լիցքով կատիոններ: Արդյունքում այդ կատիոններից են՝ start text, H, end text, start superscript, plus, end superscript, start text, L, i, end text, start superscript, plus, end superscript, start text, N, a, end text, start superscript, plus, end superscript, start text, K, end text, start superscript, plus, end superscript և այլն: Այս տեսակի կատիոնների անվանակարգումը հատուկ կանոններ չի պահանջում: Օրինակ՝ կարող ենք ջրածնի կատիոնին՝ start text, H, end text, start superscript, plus, end superscript-ին, պարզապես անվանել «start text, H, end text-պլյուս» կամ «ջրածնի իոն»: Նման ձևով նատրիումի կատիոնին՝ start text, N, a, end text, start superscript, plus, end superscript-ին՝ «start text, N, a, end text-պլյուս» կամ «նատրիում պլյուս» կամ ավելի հաճախ՝ «նատրիումի իոն»: Նկատենք, որ անհրաժեշտ չէ ասել «նատրիումի 1+ իոն», քանի որ նատրիումի իոնը սովորաբար ունի 1+ լիցք:
Նույն տրամաբանությունը վերաբերում է նաև բոլոր այլ տարրերին, որոնք առաջացնում են մեկ որոշակի լիցքով կատիոններ: Օրինակ՝ երկրորդ խմբի հողալկալիական մետաղներն առաջացնում են 2+ լիցքով կատիոններ, որոնցից են՝ start text, B, e, end text, start superscript, 2, plus, end superscript, start text, M, g, end text, start superscript, 2, plus, end superscript, start text, C, a, end text, start superscript, 2, plus, end superscript և այլն: Հաճախ իոնն անվանելիս, օրինակ՝ start text, M, g, end text, start superscript, 2, plus, end superscript-ը, ասում ենք «մագնեզիում երկու պլյուս», մինչդեռ կարող ենք պարզապես ասել «մագնեզիումի իոն», քանի որ հասկանալի է, թե ինչ լիցք ունի մագնեզիումի իոնը:
Նշում։ Այս հատվածի քննարկումը հիմնականում վերաբերում է ինքնին կատիոնների անվանակարգմանը, սակայն իոնային միացության բաղադրիչ լինելիս նրանք ստանում են փոքր-ինչ տարբերվող այլ անվանումներ: Իոնային միացությունների անվանակարգումը կքննարկվի առանձին ստորև:
Տարրեր, որոնք առաջացնում են տարբեր կատիոններ
Մինչև այժմ մենք ուսումնասիրել ենք տարրեր, որոնք առաջացնում են մեկ որոշակի լիցքով կատիոններ: Օրինակ՝ ալկալիական և հողալկալիական մետաղներն առաջացնում են համապատասխանաբար 1+ և 2+ լիցքով իոններ: Սակայն անցումային մետաղների մեծ մասը կարող է առաջացնել տարբեր լիցքերով կատիոններ: Ահա թե ինչու են պարբերական համակարգի d տարրերը վերը բերված նկարում նշված որպես «փոփոխական լիցքերով»: Օրինակ՝ երկաթը հաճախ առաջացնում է start text, F, e, end text, start superscript, 2, plus, end superscript և start text, F, e, end text, start superscript, 3, plus, end superscript և երբեմն նաև այլ լիցքերով կատիոններ: Հետևաբար երկաթը պոլիվալենտ (բազմավալենտային) է, որը բառացիորեն նշանակում է «շատ արժեքներ ընդունող», քանի որ այն կարող է առաջացնել տարբեր լիցքերով կատիոններ:
Բազմավալենտային մետաղների համար պետք է նշենք իոնի լիցքի մեծությունը: Օրինակ՝ start text, F, e, end text, start superscript, 2, plus, end superscript-ին մենք կարող ենք անվանել կա՛մ «երկաթ երկու պլյուս», կա՛մ «երկաթ երկու», քանի որ պարզապես «երկաթի իոն» ասելը բավարար չի լինի կատիոնի տեսակը հստակեցնելու համար: Անցումային մետաղների՝ պարբերական աղյուսակի կենտրոնում գտնվող d տարրերի մեծամասնությունը բազմավալենտային է: Քանի որ նրանք կարող են առաջացնել տարբեր լիցքերով կատիոններ, այդ լիցքերը պետք է նշվեն առանձին իոններն ու այդ իոնները պարունակող միացություններն անվանելիս:
Իոնային միացություններում անցումային մետաղի կատիոնի լիցքի մեծությունը սովորաբար գրվում է փակագծերում և հռոմեական թվանշանների միջոցով՝ մետաղի անվանումից հետո, ինչպես քրոմի(II) քլորիդը, որը պարունակում է start text, C, r, end text, start superscript, 2, plus, end superscript։ Անցումային մետաղի կատիոն պարունակող իոնային միացությունների անվանակարգումը կքննարկվի ավելի մանրամասն ստորև՝ առանձին բաժնում։
Միատոմ անիոնների անվանակարգումը
Շատ հաճախ մոնոատոմ անիոններն անվանելիս տարրի անվանմանն ավելացնում ենք -իդ վերջածանցը: Քանի որ տարրի խմբի համարին նայելով կարող ենք կանխատեսել պարզ կատիոնի կամ անիոնի լիցքը, ապա շատ հաճախ դրա մեծությունը նշելու կարիք չի լինում: Ստորև բերված աղյուսակը ցույց է տալիս, թե ինչպես է վերջածանց ավելացվում տարբեր տարրերի անիոններն անվանելիս:
Տարրի անվանումը | right arrow | Իոնի անվանումը | Իոնի բանաձևը |
---|---|---|---|
Ջրածին | Հիդրիդ | start text, H, end text, start superscript, minus, end superscript | |
Քլոր | Քլորիդ | start text, C, l, end text, start superscript, minus, end superscript | |
Բրոմ | Բրոմիդ | start text, B, r, end text, start superscript, minus, end superscript | |
Յոդ | Յոդիդ | start text, I, end text, start superscript, minus, end superscript | |
Թթվածին | Օքսիդ | start text, O, end text, start superscript, 2, minus, end superscript | |
Ծծումբ | Սուլֆիդ | start text, S, end text, start superscript, 2, minus, end superscript | |
Ազոտ | Նիտրիդ | start text, N, end text, start superscript, 3, minus, end superscript | |
Ֆոսֆոր | Ֆոսֆիդ | start text, P, end text, start superscript, 3, minus, end superscript | |
Ածխածին | Կարբիդ | start text, C, end text, start superscript, 4, minus, end superscript |
Հիմնական իոնային միացությունների բանաձևերն ու անվանակարգումը
Քանի որ մենք արդեն ծանոթացել ենք կատիոնների և անիոնների անվանակարգմանը, ապա կարող ենք քննարկել, թե ինչպես դրանք կիրառել պարզ իոնային միացություններն անվանելիս: Հաջորդող ուղեցույցը կարող է կիրառվել իոնային միացությունների անվանակարգման համար:
- Կատիոնը միշտ անվանիր անիոնից առաջ. քիմիական բանաձևում կատիոնը միշտ գրվում է սկզբում:
- Իոնային միացություններում կատիոնն անվանելիս չենք ներառում «իոն» բառը կամ լիցքը, եթե այն բազմավալենտային կատիոն չէ: Սա նշանակում է, որ պետք է անվանենք միայն այն տարրը, որից իոնն առաջացել է (տե՛ս ստորև բերված Օրինակ 2-ը:)
- Ցանկացած իոնային միացության ընդհանուր լիցքը զրո է: Այլ կերպ ասած՝ կատիոնը և անիոնը պետք է միանան այնպես, որ չեզոքացնեն միմյանց լիցքերը:
- Կատիոնների և անիոնների թիվը բանաձևում պետք է գրվի հնարավոր ամենափոքր ամբողջ թվով: Օրինակ՝ նատրիումի քլորիդի բանաձևը start text, N, a, C, l, end text է, այլ ոչ թե start text, N, a, end text, start subscript, 2, end subscript, start text, C, l, end text, start subscript, 2, end subscript կամ start text, N, a, C, l, end text-ի այլ բազմապատի, անգամ եթե լիցքերը միմյանց չեզոքացնում են:
Դիտարկենք ևս մի քանի օրինակ․
Օրինակ 1. Քիմիական բանաձևի դուրսբերումն անվանումից
Ո՞րն է կալիումի քլորիդի քիմիական բանաձևը:
Հիշի՛ր, որ կալիումն առաջին խմբի մետաղ է, որն առաջացնում է 1+ լիցքով իոն: Քլորիդը, ըստ սահմանման, անիոն է, որն առաջացել է քլորի ատոմից: Քանի որ քլորը 17-րդ խմբում է, այն առաջացնում է 1- լիցքով անիոն: Քանի որ նրանց լիցքերը մեծությամբ հավասար են, իսկ նշանով՝ հակառակ, մեկ start text, space, K, end text, start superscript, plus, end superscript իոնին կհամապատասխանի մեկ start text, space, C, l, end text, start superscript, minus, end superscript անիոն, և քիմիական բանաձևը կլինի start text, K, C, l, end text: Հիշի՛ր, որ որոշակի տեսակի մեկ ատոմի/իոնի դեպքում ինդեքս չի կիրառվում:
Օրինակ 2. Անվանման դուրսբերումը քիմիական բանաձևից
Ո՞րն է start text, M, g, end text, start subscript, 3, end subscript, start text, P, end text, start subscript, 2, end subscript քիմիական բանաձևով իոնային միացության անվանումը:
Մագնեզիումը՝ start text, M, g, end text, 2-րդ խմբի մետաղ է, որն առաջացնում է 2+ լիցքով կատիոններ: Քանի որ այն սովորաբար առաջացնում է միայն մեկ տեսակի կատիոն, լիցքը նշելու կարիք չկա: Իոնային միացության մեջ այդ կատիոնը կարող ենք պարզապես նշել որպես մագնեզիում: Ֆոսֆորը՝ start text, P, end text, 15-րդ խմբի տարր է և հետևաբար առաջացնում է 3- լիցքով անիոններ։ Քանի որ այն անիոն է, նրա անվանը ավելացնում ենք -իդ վերջածանցը, ինչի հետևանքով ստանում ենք ֆոսֆիդ անվանումը: Հետևաբար միացության անվանումն է մագնեզիումի ֆոսֆիդ:
Փորձիր ինքդ. իոնային միացությունների անվանումներն ու բանաձևերը
Բազմավալենտային կատիոններ պարունակող իոնային միացությունների անվանակարգումը
Եթե տարրն առաջացնում է մեկից ավելի կատիոններ, ապա մենք պետք է նշենք կատիոնի լիցքը: Անցումային մետաղի լիցքի մեծությունը սովորաբար գրված է մետաղի անվանումից հետո՝ փակագծերում, հռոմեական թվանշանների միջոցով: Դա նաև կոչվում է իոնի համակարգային անվանում: Ստորև բերված աղյուսակում ներկայացված են բազմավալենտային մետաղների ամենատարածված իոններից մի քանիսը: Բոլոր իոնների համակարգային անվանումները ներկայացված են: Որոշ իոնների համար նշված են նաև սովորական կամ տարածված անվանումները: Ներկայումս այդ անվանումները հնաոճ են համարվում, սակայն դեռ ունեն որոշակի կիրառություններ, հետևաբար դրանք իմանալը նույնպես օգտակար կլինի: Ուշադրություն դարձրու, որ փոքր լիցքով իոններն անվանելիս ստանում են -ային վերջածանցը, իսկ ավելի մեծ լիցքով իոնները՝ -ական վերջածանցը: Օրինակ՝ երկաթային քլորիդը start text, F, e, end text, start superscript, 2, plus, end superscript պարունակող start text, F, e, C, l, end text, start subscript, 2, end subscript -ի անվանումն է, մինչդեռ երկաթական քլորիդը՝ start text, F, e, end text, start superscript, 3, plus, end superscript պարունակող start text, F, e, C, l, end text, start subscript, 3, end subscript -ի անվանումը:
Տարր | Տարածված իոններ | Սիստեմատիկ անվանում | Տարածված (տրիվիալ) անվանում |
---|---|---|---|
Քրոմ | start text, C, r, end text, start superscript, 2, plus, end superscript | քրոմ(II) | քրոմային |
start text, C, r, end text, start superscript, 3, plus, end superscript | քրոմ(III) | քրոմական | |
Կոբալտ | start text, C, o, end text, start superscript, 2, plus, end superscript | կոբալտ(II) | |
start text, C, o, end text, start superscript, 3, plus, end superscript | կոբալտ(III) | ||
Պղինձ | start text, C, u, end text, start superscript, plus, end superscript | պղինձ(I) | պղնձային |
start text, C, u, end text, start superscript, 2, plus, end superscript | պղինձ(II) | պղնձական | |
Երկաթ | start text, F, e, end text, start superscript, 2, plus, end superscript | երկաթ(II) | երկաթային |
start text, F, e, end text, start superscript, 3, plus, end superscript | երկաթ(III) | երկաթական | |
Կապար | start text, P, b, end text, start superscript, 2, plus, end superscript | կապար(II) | |
start text, P, b, end text, start superscript, 4, plus, end superscript | կապար(IV) | ||
Անագ | start text, S, n, end text, start superscript, 2, plus, end superscript | անագ(II) | անագային |
start text, S, n, end text, start superscript, 4, plus, end superscript | անագ(IV) | անագական |
Կիրառելով այս աղյուսակը որպես օրինակ՝ եկեք նայենք, թե ինչպես կարող ենք անվանել բազմավալենտային մետաղներ պարունակող իոնային միացությունները:
Օրինակ 3․ Բազմավալենտային կատիոններ պարունակող միացությունների անվանակարգումը
Ի՞նչ է start text, P, b, C, l, end text, start subscript, 4, end subscript քիմիական բանաձևով միացության անվանումը:
Անցումային մետաղներ պարունակող իոնային միացություններն անվանելիս առաջին հերթին պետք է որոշենք անցումային մետաղի կատիոնի լիցքը: Այն կարող ենք դուրս բերել՝ հաշվելով միացության մեջ հայտնի լիցքով անիոնի կողմից տրված ընդհանուր լիցքը:
Մենք գիտենք, որ start text, C, l, end text-ը 17-րդ խմբի հալոգեն է, որն առաջացնում է քլորիդ՝ start text, C, l, end text, start superscript, minus, end superscript անիոն։ Տրված քիմիական բանաձևից (start text, P, b, C, l, end text, start subscript, 4, end subscript) կարող ենք տեսնել, որ միացության մեջ քլորիդ իոնների թիվը չորս է: Քլորիդ իոններով պայմանավորված ընդհանուր բացասական լիցքի հաշվարկը ներկայացված է ստորև․
start text, Ա, ն, ի, ո, ն, ն, ե, ր, ո, վ, space, պ, ա, յ, մ, ա, ն, ա, վ, ո, ր, վ, ա, ծ, space, ը, ն, դ, հ, ա, ն, ո, ւ, ր, space, լ, ի, ց, ք, ը, end text, equals, 4, dot, left parenthesis, 1minusright parenthesis, equals, 4minus
Էլեկտրաչեզոք միացություն ստանալու համար կապարի կատիոնը պետք է լինի start text, P, b, end text, start superscript, 4, plus, end superscript-ը, քանի որ այդ իոնի 4+ լիցքը կչեզոքացնի քլորիդ իոններով պայմանավորված 4- լիցքը:
Հետևաբար start text, P, b, C, l, end text, start subscript, 4, end subscript-ի անվանումը կլինի կապարի(IV) քլորիդ։
Փորձիր ինքդ. բազմավալենտային կատիոններ պարունակող իոնային միացություններ
Ամփոփում
Կատիոնները դրականապես լիցքավորված իոններ են, որոնք առաջանում են, երբ չեզոք ատոմը կորցնում է էլեկտրոն(ներ): Անիոնները բացասականապես լիցքավորված իոններ են, որոնք առաջանում են, երբ չեզոք ատոմը ստանում է էլեկտրոններ: Տարածված միատոմ իոնների լիցքերը հնարավոր է որոշել պարբերական համակարգի խմբերի համարների միջոցով: Այնուամենայնիվ, անցումային մետաղների մեծամասնությունը բազմավալենտային են, հետևաբար՝ նրանք կարող են առաջացնել տարբեր լիցքերով կատիոններ: Այդ կատիոնները կամ նրանցով կազմված միացություններն անվանելիս անհրաժեշտ է նշել կատիոնի լիցքը:
Իոնային միացություններն առաջանում են կատիոնների և անիոնների միացման հետևանքով: Իոնային միացություններն անվանելիս կատիոն անվանումը նշվում է սկզբում, իսկ անիոնը՝ վերջում: Նույն հաջորդականությամբ գրվում են դրանց քիմիական բանաձևերը: Իոնային միացությունները պետք է լինեն էլեկտրաչեզոք: Հետևաբար կատիոնները և անիոնները միանում են այնպես, որ կատիոնների ընդհանուր թվով պայմանավորված լիցքը չեզոքացնի անիոնների ընդհանուր թվով պայմանավորված լիցքը:
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։