If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Էլեկտրական լիցքի քննարկում

Էլեկտրական լիցքի հետ կապված հիմնական եզրույթների և հմտությունների ակնարկ, ներառյալ ընդհանուր լիցքի հաշվարկը:

Հիմնական հասկացություններ

ԵզրույթԲացատրություն
Տարրական լիցք (e)Լիցքի ամենափոքր հնարավոր միավորը։ Հավասար է մեկ պրոտոնի լիցքին կամ մեկ էլեկտրոնի լիցքի բացարձակ արժեքին, որը 1, comma, 6, times, 10, start superscript, minus, 19, end superscript, start text, Կ, end text, լ է: Նաև կոչվում է էլեկտրոնի լիցք։ Երբեմն օգտագործում են q, start subscript, e, end subscript նշանակումը։
Ընդհանուր լիցքՄարմնի լիցքերի գումարը։
Կուլոն (Կլ)ՄՀ-ում լիցքի միավորը։ Այն լիցքն է, որը հաղորդվում է 1, start text, վ, end text-ում 1, start text, Ա, end text հոսանքի դեպքում։

Ինչպես հաշվել ընդհանուր լիցքը

Գոյություն ունի լիցքի երկու տեսակ՝ դրական և բացասական։ Ատոմական մակարդակում պրոտոններն ունեն դրական, իսկ էլեկտրոնները՝ բացասական լիցք։
Չնայած պրոտոնի զանգվածը շատ անգամ ավելի մեծ է էլեկտրոնի զանգվածից, նրանց լիցքերի մեծությունները նույնն են։
Եթե մարմինն ունի ավելի շատ պրոտոն քան էլեկտրոն, ապա մարմնի ընդհանուր լիցքը դրական է։ Եթե այն ունի ավելի շատ էլեկտրոն, քան պրոտոն, ապա ընդհանուր լիցքը բացասական է։ Եթե պրոտոնների և էլեկտրոնների քանակները իրար հավասար են, ապա մարմինը էլեկտրաչեզոք է։
Երբ լիցք է փոխանցվում մեկ մարմնից մյուսին, միայն էլեկտրոններն են տեղաշարժվում։ Էլեկտրոնը չի կարող բաժանվել ավելի փոքր մասերի, հետևաբար լիցքը միշտ ստացվում է տարրական լիցքի բազմապատիկ։ Էլեկտրոնների այս հատկությունը նշանակում է, որ լիցքը քվանտացած է և մարմնի լիցքը պետք է լինի ամբողջ թվի և տարրական լիցքի բազմապատիկը։ Մարմնի լիցքը կարող է լինել 0, e, comma, 1, e, comma, minus, 1, e, comma, 2, e և այլն, բայց չի կարող լինել start fraction, 1, divided by, 4, end fraction, e, comma, start fraction, 1, divided by, 2, end fraction, e և այլն։

Իմանալ ավելին

Էլեկտրական լիցքի առավել խոր բացատրության համար կարող ես դիտել մեր հոլովակը՝ տրիբոէլեկտրական էֆեկտի և լիցքի մասին։
Որպեսզի ստուգես, թե որքանով ես յուրացրել թեման, և աշխատես թեմայի հասկացություններն ավելի լավ յուրացնելու վրա, տես մեր՝ լիցքի քվանտացման փորձնական տվյալների վարժությունը։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: