Հիմնական նյութ
9-րդ դասարան. ֆիզիկա
Դասընթաց․ (9-րդ դասարան. ֆիզիկա) > Բաժին 2
Դաս 1: Մագնիսականություն- Լիցքի պահպանման օրենքի քննարկում
- Կոմնացույցի մարտահրավեր
- Լիցքի պահպանման օրենքի կիրառումը
- Մարտկոցը և էլեկտրամագնիսականություն
- Ի՞նչ է մագնիսական դաշտը։
- Մագնիսական դաշտ․ ներածություն
- Փորձ: Ի՞նչ տեսք ունի մագնիսական դաշտը։
- Աջ ձեռքի կանոնը
© 2023 Khan AcademyՕգտագործման պայմաններԳաղտնիության քաղաքականությունՔուքի (Cookie) ծանուցում
Լիցքի պահպանման օրենքի քննարկում
Լիցքի պահպանման օրենքի քննարկումը և լիցքի փոխանցման հնարավոր դեպքեր։
Հիմնական հասկացություններ
Եզրույթ | Բացատրություն | |
---|---|---|
Լիցքի պահպանման օրենք | Լիցքը ո՛չ ստեղծվում է, ո՛չ վերանում, այն կարող է միայն փոխանցվել մեկ համակարգից մյուսը։ | |
Հաղորդիչ | Նյութեր, որոնք թույլ են տալիս էլեկտրոններին ազատ տեղաշարժվել իրենց մեջ, ինչպես մետաղների մեծ մասը։ |
Ինչպես է մարմինը լիցքավորվում բացասական լիցքով
Չեզոք մարմինը կարող է լիցքավորվել բացասական լիցքով, եթե էլեկտրոնները տեղափոխվեն նրա վրա այլ մարմնից (տես Պատկեր 1)։
Պատկեր 1-ում բացասական լիցքավորված հաղորդիչ ձողը՝ ընդհանուր minus, 4, e լիցքով, հպվում է չեզոք հաղորդիչ գնդին։ Փոխազդեցության ընթացքում 2 էլեկտրոններ տեղաշարժվում են ձողից գնդի վրա, որովհետև էլեկտրոնները վանում են իրար և ուզում են իրարից հեռանալ։ Ապա ձողն ունի minus, 2, e, իսկ գունդը՝ minus, 2, e ընդհանուր լիցք։
Երկու մարմինների գումարային լիցքը minus, 4, e է փոխազդեցությունից առաջ և հետո, հետևաբար լիցքը պահպանվում է։ Էլեկտրոնները վերաբաշխվում են այնպես, որ ձողը դառնում է ավելի քիչ բացասական լիցքավորված, իսկ գունդը դառնում է բացասական լիցքավորված։
Ինչպես է մարմինը ձեռք բերում դրական լիցք
Չեզոք մարմինը կարող է լիցքավորվել դրական լիցքով, եթե էլեկտրոնները տեղափոխվեն նրանից այլ մարմնի վրա (տես Պատկեր 2)։
Պատկեր 2-ում դրական լիցքավորված հաղորդիչ ձողը՝ ընդհանուր plus, 4, e լիցքով, հպվում է չեզոք հաղորդիչ գնդին։ Փոխազդեցության ընթացքում 2 էլեկտրոններ տեղաշարժվում են չեզոք գնդից ձողի վրա, որովհետև էլեկտրոնները ձգվում են դրական լիցքի կողմից և ուզում են հեռու բաշխվել այլ էլեկտրոններից։ Ապա ձողն ունի plus, 2, e, իսկ գունդը՝ plus, 2, e ընդհանուր լիցք։
Երկու մարմինների գումարային լիցքը plus, 4, e է փոխազդեցությունից առաջ և հետո, հետևաբար լիցքը պահպանվում է։ Էլեկտրոնները վերաբաշխվում են այնպես, որ ձողը դառնում է ավելի քիչ դրական լիցքավորված, իսկ գունդը դառնում է դրական լիցքավորված։
Հաճախ հանդիպող սխալներ
Մարդիկ շփոթվելով մտածում են, որ դրական լիցքավորվելու ժամանակ մարմինները ստանում են լրացուցիչ դրական լիցք։ Պրոտոնները ունեն դրական լիցք և կապված են մարմնին, մինչդեռ էլեկտրոնները կարող են փոխանցվել մի մարմնից մյուսը։ Երբ մարմնի գումարային լիցքը դառնում է դրական, ուրեմն նա կորցրել է էլեկտրոններ։
Իմանալ ավելին
Լիցքի պահպանման օրենքի առավել հանգամանալից բացատրության համար կարող ես դիտել մեր՝ լիցքի պահպանման օրենքի մասին տեսահոլովակը։
Որպեսզի ստուգես, թե որքանով ես յուրացրել թեման, և աշխատես թեմայի հասկացություններն ավելի լավ յուրացնելու վրա, տես մեր վարժությունները.
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։