Հիմնական նյութ
Բաժին 3: Էլեկտրական լիցք, դաշտ և պոտենցիալ
Այս բաժնի մասին
Էլեկտրական ուժերը միասին պահում են ձեր աչքերը կազմող ատոմներն ու մոլեկուլները, որոնք թույլ են տալիս կարդալ այս նախադասությունը: Մի պահ կանգ առեք և իմացեք այն ուժի մասին, որը պահում է մեր մարմինները ամբողջական:Այս հոլովակներում և հոդվածներում կտրվի լիցքի սահմանումը, ինչպես նաև կքննարկվի լիցքի պահպանման օրենքը: Դուք կսովորեք, թե ինչպես է Կուլոնի օրենքը կապում էլեկտրական ուժը լիցքի և հեռավորության հետ: Նաև կքննարկվի էլեկտրահաղորդիչ և էլեկտրամեկուսիչ նյութերի միջև եղած տարբերությունը:
Այս հոլովակներից և հոդվածներից դուք կսովորեք, թե ինչ է էլեկտրական դաշտի լարվածությունը, և ինչպես հաշվարկել էլեկտրական դաշտի լարվածություն արժեքը կետային լիցքի և անվերջ երկար թիթեղի համար:
Սովորել
Այս հոլովակներում և հոդվածներում դուք կսովորեք էլեկտրաստատիկ դաշտի պոտենցիալի, էլեկտրաստատիկ դաշտում փորձնական լիցքի պոտենցիալ էներգիայի և լարման միջև տարբերությունը: Դուք նաև կսովորեք, թե ինչպես հաշվարկել էլեկտրաստատիկ դաշտի պոտենցիալը տարածության մի կետում, էլեկտրաստատիկ դաշտում պոտենցիալ էներգիան և լարումը:
AP® is a registered trademark of the College Board, which has not reviewed this resource.