If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Բաժին 1: Հոսուկներ

Այս բաժնի մասին

Մթնոլորտային ճնշումը անտեսանելի ընկեր է, որ միշտ ամուր գրկած ճզմում է ձեզ։ Սովորիր ավելին ճնշման, Արքիմեդյան ուժի, հոսող հեղուկների և գազերի մասին, որպեսզի կարողանաս արժանի կերպով գնահատել երբեմն անտեսանելի, սակայն շատ կարևոր ու անփոխարինելի երևույթները։
Այս տեսանյութերում և հոդվածներում կովորես խտության և հարաբերական խտության սահմանումները։ Նաև կսովորես ճնշման սահմանումը, ինչպես է ճնշումը կապված ուժի ու մակերեսի հետ, և ինչպես գտնել ճնշումը հոսուկում։ Կքննարկվի նաև բացարձակ և մանոմետրական ճնշումների տարբերությունը։
Այս տեսանյութերում և հոդվածներում կսովորես, թե ինչպես են ճնշման փոփոխությունները հանգեցնում ընկղմված մարմնի վրա ազդող արքիմեդյան ուժի առաջացմանը, և ինչպես հաշվել արքիմեդյան ուժը։ Նաև կսովորես Արքիմեդի օրենքի նշանակությունը։
Հոսող և անշարժ հեղուկների (գազերի) պահվածքը տարբերվում է։ Այս հոդվածներում ու տեսանյութերում կսովորես ծավալային ծախսի և անընդհատության հավասարման մասին։ Կսովորես նաև, թե ինչպես են Բեռնուլիի օրենքի ու Բեռնուլիի հավասարման միջոցով իրար կապվում ճնշումը և հոսուկի հոսքի արագությունը։ Այստեղ կքննարկվեն նաև տուրբուլենտության երևույթները և մածուցիկությունը։
AP® is a registered trademark of the College Board, which has not reviewed this resource.