Հիմնական նյութ
Բաժին 6: Երկրաչափական օպտիկա
Այս բաժնի մասին
Լույսի ճառագայթները կարող են բեկվել և անդրադառնալ՝ ձևավորելով նոր և երբեմն փոփոխված պատկերներ: Հասկանալով, թե ինչպես կարելի է լուսային ճառագայթները օգտագործել, մենք կարող ենք ստեղծել ավելի լավ ոսպնյակներ, օպտիկամանրաթելային մալուխներ և բարձր հզորությամբ աստղադիտակներ:Այս հոլովակների և հոդվածների միջոցով դուք կսովորեք, թե ինչպես որոշել անդրադարձման անկյունը և հայելային ու ցրիվ (դիֆուզ) անդրադարձման սահմանումը: Դուք նաև կսովորեք, թե ինչպես օգտագործել Սնելի օրենքը (բեկման օրենքը)՝ բեկված լույսի ճառագայթների անկյունը որոշելու համար: Լույսի ճառագայթների բեկման հետ կապված խնդիրների օրինակներ նույնպես կլուծվեն: Կքննարկվեն նաև ներքին լրիվ անդրադարձման, լույսի անդրադարձման սահմանային անկյան և դիսպերսիայի թեմաները:
Սովորել
Այս հոլովակների և հոդվածների միջոցով դուք կսովորեք, թե ինչպես են պատկերները ստացվում հարթ և կոր (գնդաձև) հայելիներում: Կքննարկվեն իրական և կեղծ պատկերների սահմանումները: Դուք նաև կսովորեք, թե ինչպես օգտագործել հայելու հավասարումը՝ որոշելու համար պատկերի հեռավորությունը, խոշորացումը, պատկերի բարձրությունը և մարմնի բարձրությունը, երբ գործ ունեք կոր հայելիների հետ: Կքննարկվեն մինչ պատկերը եղած հեռավորության, մինչ մարմինը եղած հեռավորության և կիզակետային հեռավորության դրական և բացասական նշանների կանոնները։
Սովորել
Կոր (գոգավոր) ոսպնյակներն օգնում են մարդկանց ավելի լավ տեսնելու: Այս բաժնում դուք կսովորեք, թե ինչպես կարելի է օգտագործել ճառագայթների ընթացքը և բարակ ոսպնյակների հավասարումը՝ կոր ոսպնյակների կողմից ստեղծված պատկերների տեղն ու չափը որոշելու համար:
Սովորել
AP® is a registered trademark of the College Board, which has not reviewed this resource.