If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Բաժին 4: Մագնիսական ուժեր, մագնիսական դաշտեր և Ֆարադեյի օրենքը

Այս բաժնի մասին

Մագնիսական դաշտերը չափազանց օգտակար են: Երկրի մագնիսական դաշտը պաշտպանում է մեզ Արեգակի վնասակար ճառագայթներից, մագնիսական դաշտերը թույլ են տալիս մեզ ախտորոշել բժշկական խնդիրները՝ օգտագործելով ՄՌՏ, ինչպես նաև էլեկտրակայանների մեծ մասում նրանք էլեկտրաէներգիա արտադրելու հիմնական բաղադրիչն են: Այս թեմայում դուք կսովորեք այն ուժերի, դաշտերի և օրենքների մասին, որոնք հնարավոր են դարձնում այս և շատ այլ ծրագրեր:

Այս հոլովակների և հոդվածների միջոցով դուք կսովորեք, թե ինչպես է մագնիսական ուժի մեծությունը կախված լիցքից, արագությունից և մագնիսական դաշտից: Դուք նաև կսովորեք, թե ինչպես օգտագործել աջ ձեռքի կանոնը` մագնիսական ուժի ուղղությունը որոշելու համար: Ի վերջո՝ կբացատրվի, թե ինչպես կարելի է որոշել մագնիսական ուժը հաղորդալարի վրա, որով հոսանք է անցնում:
Այս հոլովակների և հոդվածների միջոցով դուք կսովորեք, թե ինչպես է երկար ուղիղ հաղորդալարի առաջացրած մագնիսական դաշտը կախված նրանով անցնող հոսանքից և հաղորդալարից ունեցած հեռավորությունից: Դուք նաև կսովորեք, թե ինչպես օգտագործել աջ ձեռքի կանոնը՝ մագնիսական դաշտի ուղղությունը որոշելու համար: Կքննարկվի երկու հոսանքատար հաղորդալարերի միջև մագնիսական ուժը, ինչպես նաև մագնիսական դաշտի միջով շարժվող հոսանքատար լարերում առաջացած մակածված հոսանքը:
Այս հոլովակների և հոդվածների միջոցով դուք կսովորեք, թե ինչպես է մագնիսական հոսքը կախված ինդուկցիայի վեկտորի մոդուլից, մակերեսից և անկյունից: Դուք նաև կսովորեք, թե ինչպես է Ֆարադեյի օրենքն ապացուցում, որ փոփոխվող մագնիսական հոսքը կարող է առաջացնել մակածման հոսանք: Ցույց կտրվի նաև, թե ինչպես կարող է Լենցի կանոնը թույլ տալ որոշել մակածման հոսանքի ուղղությունը: Խնդիրների օրինակներ նույնպես կքննարկվեն՝ ցույց տալու համար, թե ինչպես կիրառել Ֆարադեյի օրենքը և Լենցի կանոնը:
AP® is a registered trademark of the College Board, which has not reviewed this resource.