If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Բաժին 2: Ջերմադինամիկա

Այս բաժնի մասին

Ջերմությունը կարող է օգտակար լինել, բայց այն կարող է նաև նյարդայնացնել: Ջերմության և ջերմության հոսքի հասկանալը թույլ է տալիս մեզ կառուցել ջերմամեկուսիչներ, որոնք կանխում են մեր համակարգիչների գերտաքացումը, կառուցում են ավելի լավ շարժիչներ և կանխում մայրուղու ցցաթմբերի ճաքը:

Այս հոլովակների և հոդվածների միջոցով դուք կծանոթանաք Ցելսիուսի և Կելվինի ջերմաստիճանային սանդղակներին։ Կտրվի նյութի մոլի սահմանումը։ Դուք նաև կսովորեք, թե ինչպես է իդեալական գազի վիճակի հավասարումը կապված ճնշման, ծավալի և գազի ջերմաստիճանի հետ։ Վերջապես՝ դուք կսովորեք, թե ինչպես է Մաքսվել–Բոլցմանի բաշխումը նկարագրում որոշակի արագությամբ շարժվող գազի մոլեկուլ գտնելու հավանականությունը։
Այս հոլովակների և հոդվածների միջոցով դուք կիմանաք, թե ինչ են տեսակարար ջերմունակությունն ու թաքնված ջերմությունը, և թե ինչպես կարելի է օգտագործել այդ մեծությունները խնդիրների լուծման ժամանակ։ Դուք կծանոթանաք նաև ջերմափոխանակության 3 տեսակներին՝ ջերմահաղորդականություն, կոնվեկցիա և ճառագայթում։ Վերջապես՝ մենք մանրամասն կուսումնասիրենք, թե ինչպես է նյութի ջերմահաղորդականությունը կախված նրա հաստությունից, ջերմահաղորդման հաստատունից, մակերեսից և ջերմաստիճանային տարբերությունից։
Այս հոլովակների և հոդվածների միջոցով դուք կսովորեք, թե ինչպես է ջերմադինամիկայի առաջին օրենքը կապված գազի ներքին էներգիայի փոփոխության, նրան տրված ջերմաքանակի և գազի վրա կատարած աշխատանքի հետ։ Կքննարկվեն PV գրաֆիկները, ինչպես նաև հայտնի չորս ջերմային գործընթացներ՝ իզոբար, իզոխոր, իզոթերմ և ադիաբատ։ Դուք նաև կսովորեք, թե ինչպես է ջերմադինամիկայի երկրորդ օրենքը էնթրոպիայի փոփոխությունը կապում միկրովիճակների բազմազանության և մակրոսկոպիկ համակարգ մտնող ջերմաքանակի հետ։ Ջերմային շարժիչի արդյունավետությունը նույնպես կբացատրվի։
AP® is a registered trademark of the College Board, which has not reviewed this resource.