Նորմալ մարդու մարմնի բջիջներն ունեն քրոմոսոմների երկու ամբողջական հավաքակազմ, իսկ սերմնաբջիջը և ձվաբջիջը՝ միայն մեկ հավաքակազմ։ Ինչպե՞ս են մարմնական բջիջներից առաջանում սերմնաբջիջներ և ձվաբջիջներ։ Պատասխանը բաժանման երկփուլ գործընթացն է, որը կոչվում է մեյոզ։ Իմացի՛ր ավելին մեյոզի և մարդկանց մեջ (և սեռական ճանապարհով բազմացող այլ օրգանիզմներում) դրա միջոցով գենետիկ բազմազանություն առաջացնելու վերաբերյալ: