Հիմնական նյութ
Կենսաբանություն
Դասընթաց․ (Կենսաբանություն) > Բաժին 15
Դաս 2: Բջջային ցիկլ և միտոզԲջջային ցիկլի փուլերը
Բջջային ցիկլը կազմված է ինտերֆազից (G₁, S և G₂ փուլերով), որին հաջորդում է միտոտիկ փուլը (միտոզ և ցիտոկինեզ) և G₀ փուլը։
Ներածություն
Երբևէ տեսե՞լ ես՝ ինչպես է թրթուռը թիթեռ դառնում։ Եթե այո, ապա հավանաբար ծանոթ կլինես կյանքի, շրջափուլային լինելու մտքի հետ։ Թիթեռների կյանքի շրջափուլերը իսկապես զարմնահրաշ փոփոխություններ են։ Դրանք թրթուռանման օրգանիզմից վերածվելում են հարսնյակի, որից էլ ի վերջո վերածվում են չքնաղ արարածի, որը <<լողում>> է քամու մեջ։ Այլ օրգանիզմներ՝ մարդուց և բույսերից սկսած մինչև բակտերիաներ, ևս ունեն կյանքի շրջափուլեր՝ զարգացման քայլեր, որոնց միջով օրգանիզմն անցնում է ծնվելու պահից մինչև բազմացումը։
Բջջային ցիկլը կարող ենք պատկերացնել որպես բջջի կյանքի շրջափուլ։ Այլ կերպ ասած՝ աճի և զարգացման այն բոլոր փուլերը, որոնցով անցնում է բջիջը <<ծնվելու>> (մայր բջջի կիսման արդյունքում առաջանալու) պահից մինչև բազմացման (կիսում՝ երկու դուստր բջիջների առաջացմամբ) պահը։
Բջջային ցիկլի փուլերը
Կիսվելու համար բջիջը պետք է իրականացնի մի շարք կարևոր գործողություններ․ այն պետք է պատճենի իր գենետիկական նյութը (ԴՆԹ-ն) և ֆիզիկապես պետք է բաժանվի՝ առաջացնելով երկու դուստր բջիջներ։ Բջիջները կատարում են այս գործառույթները կարգավորված, կանխատեսելի քայլերի հերթականությամբ, որոնք էլ կազմում են բջջիային ցիկլը կամ շրջափուլը։ Բջջային ցիկլը համարվում է ցիկլ, այլ ոչ թե քայլերի շարան, քանի որ յուրաքանչյուր շրջափուլում երկու դուստր բջիջները այս նույն գործընթացը կարող են իրենց հերթին լիովին կրկնել։
Կորիզավոր բջիջների, կամ այն բջիջների, որոնք ունեն կորիզ կենսափուլը բաժանվում է երկու հիմնական փուլերի․ ինտերֆազի և բուն միտոզի։
- Ինտերֆազի ընթացքում բջիջն աճում է և առաջացնում է ԴՆԹ-ի պատճեններ։
- Միտոզի ժամանակ բջիջը բաժանում է իր ԴՆԹ-ն երկու ամբողջական հավաքակազմերի և կիսում է ցիտոպլազման՝ առաջացնելով երկու նոր բջիջներ։
Ինտերֆազ
Արի դիտարկենք բջջային ցիկլը այն պահից, երբ մայր բջջի կիսման արդյունքում ձևավորվում են նոր բջիջները։ Ի՞նչ պետք է անեն այս նորածին բջիջները հաջորդիվ, եթե ցանականում են ապրել և կիսվել։ Բջջը նախապատրաստվում է կիսմանը հետևյալ 3 փուլերով․
- Gstart subscript, 1, end subscript փուլ։ Gstart subscript, 1, end subscript փուլի ընթացքում բջիջը ֆիզիկապես մեծանում է, կրկնապատկում է օրգանոիդները և արտադրում է այն մոլեկուլային կառուցողական միավորները, որոնք իրեն պետք կգան հաջորդ փուլերում։
- S փուլը։ S փուլում բջիջը սինթեզում է իր կորիզում տեղակայված ԴՆԹ-ի ամբողջական պատճենը։ Այն նաև կրկնապատկում է միկրոխողովակ առաջացնող կառուցվածքը՝ ցենտրոսոմը։ Ցենտրոսոմները օգնում են առանձնացնել ԴՆԹ-ն բուն միտոզի փուլում։
- Gstart subscript, 2, end subscript փուլ։ Gstart subscript, 2, end subscript փուլում, բջիջն ավելի ինտենսիվ է աճում, արտադրում է սպիտակուցներ, բազմացնում է օրգանոիդները և սկսում է վերադասավորել բջջի պարունակությունը նախապատրաստուվելով բջջի միտոզի/կիսմանը։ Gstart subscript, 2, end subscript փուլն ավարտվում է այն ժամանակ, երբ սկսում է միտոզը։
Gstart subscript, 1, end subscript, S և Gstart subscript, 2, end subscript փուլերը միասին հայտնի են որպես ինտերֆազ։ Ինտեր նախածանցը նշանակում է միջև՝ նկատի ունենալով, որ ինտերֆազը տեղի է ունենում երկու բուն միտոզների փուլերի միջև։
Բուն միտոզ
Բուն միտոզի ընթացքում բջիջը բաժանում է արդեն պատճենված ԴՆԹ-ն և ցիտոպլազման՝ առաջացնելով երկու նոր բջիջներ։ Բուն միտոզում ներառված են բաժանմանը հարաբերվող գործընթացներ․ միտոզ և ցիտոկինեզ։
Միտոզի ընթացքում բջջի կորիզում առկա ԴՆԹ-ն կոնդենսանում է՝ դառնալով տեսանելի։ Այնուհետև բաժանման իլիկի թելերը (միկրոխողովակներից կազմված մասնագիտացված կառուցվածք) ձգում են դրանց դեպի բջջի հակառակ բևեռներ։ Միտոզը ընթանում է 4 փուլով․ պրոֆազ (երբեմն բաժանում են վաղ պրոֆազի և պրոմետաֆազի), մետաֆազ, անաֆազ և թելոֆազ։ Կարող ես այս փուլերի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալ հետևյալ տեսանյութից՝ միտոզ։
Ցիտոկինեզի ընթացքում բջջի ցիտոպլազման բաժանվում է երկու մասի՝ առաջացնելով երկու նոր բջիջներ։ Ցիտոկինեզը սովորաբար սկսվում է հենց այն պահին, երբ ավարտվում է միտոզը(որոշակի համընկնումով)։ Կարևորն է հիշել, որ ցիտոկինեզը կենդանական և բուսական բջիջներում տարբեր կերպ է տեղի ունենում։
- Կենդանական բջիջներում բջջի կիսումը իրականանում է, երբ բջջակմախքի թելիկների խումբը՝ կրճատող օղակը սեղմվում է դեպի բջջի ներս և դրանով բաժանում է բջիջը երկու մասերի։ Այս գործընթացը կոչվում է կրճատող ցիտոկինեզ։ Այն ներփքումը, որը ձևավորվում է օղակի դեպի ներս կծկման արդյունքում կոչվում է կիսման ակոս։ Կենդանական բջիջները կարող են բաժանվել այս մեխանիզմով, քանի որ դրանք հարաբերականորեն փափուկ են և ճկուն։
- Բուսական բջիջները շատ ավելի կոշտ են քան կենդանական բջիջները․ դրանք շրջապատված են կոշտ բջջապատով և ունեն բարձր ներքին ճնշում։ Այս ամենի պատճառով բուսական բջիջները կիսվում են՝ բջջի միջնամասով առաջացնելով նոր կառուցվածք։ Այս կառուցվածքը հայտնի է որպես բջջային թիթեղ կամ բջջային սկավառակ և կազմված է բշտիկներից, որոնք կրում են բջջաթաղանթի ու բջջապատի բաղադրիչները։ Դրանք բաժանում են բջիջը երկու բջիջների։
Բջջի ցիկլի ավարտ և Gstart subscript, 0, end subscript
Ի՞նչ է տեղի ունենում մի շրջափուլի արդյունքում առաջացած երկու դուստր բջիջների հետ։ Այս հարցի պատասխանը կախված է նրանից, թե ինչ տեսակի բջիջներ են դրանք։ Բջիջների որոշ տեսակներ անմիջապես ու շատ արագ են բաժանվում։ Այս դեպքերում դուստր բջիջները անմիջապես կարող են անցնել բջջի բաժանման ևս մի շրջափուլով։ Օրինակ՝ սկզբնական սաղմի բջիջների շատ տեսակներ, ինչպես նաև ուռուցքային բջիջները շատ արագ են բաժանվում։
Բջիջների որոշ տեսակներ էլ կա՛մ դանդաղ են բաժանվում, կա՛մ էլ առհասարակ չեն բաժանվում։ Այս բջիջները Gstart subscript, 1, end subscript փուլի ավարտից հետո անմիջապես անցնում են հանգստի Gstart subscript, 0, end subscript փուլին։ Gstart subscript, 0, end subscript փուլում բջիջը ակտիվ կերպով չի նախապատրաստվում կիսվելուն , այն պարզապես կատարում է իր գործառույթը։ Օրինակ՝ այն կարող է ազդանշաններ փոխանցել (ինչպես օրինակ՝ ստորև ցուցադրված նեյրոնը) կամ պահեստավորել ածխաջրեր (ինչպես օրինակ՝ լյարդի բջիջները)։ Gstart subscript, 0, end subscript-ն որոշ բջիջների համար հաստատուն, մշտական վիճակ է, սակայն որոշներն էլ կարող են վերսկսել բաժանումը համապատասխան ազդանշանն ու հրահանգը ստանալուց հետո։
Որքա՞ն է տևում բջջի ցիկլը
Տարբեր բջիջներին իրենց բջջային ցիկլն ավարտելու համար տարբեր ժամանակահատված է անհրաժեշտ։ Մարդու տիպիկ բջջի կիսման համար անհրաժեշտ է 24 ժամ, բայց կաթնասունների արագ կիսվող բջիջները (ինչպես օրինակ՝ այն բջիջները, որոնք պատում են բարակ աղիքը) արհեստական պայմաններում աճեցվելիս, կարող են բաժանվել 9-10 ժամի ընթացքում։
Բջիջների տարբեր տեսակներ նաև տարբեր կերպ են բաշխում բջջի կիսման փուլերին տրամադրվող ժամանակահատվածը։ Օրինակ՝ գորտի սաղմի զարգացման վաղ շրջանում, բջիջները գրեթե ժամանակ չեն ծախսում Gstart subscript, 1, end subscript և Gstart subscript, 2, end subscript փուլերի վրա, փոխարենը անմիջապես S փուլից հետո անցնում են բուն միտոզին՝ հանգեցնելով մեկ մեծ բջջի՝ զիգոտից ավելի փոքր բջիջների կիսմանն ու առաջացմանը։ start superscript, 2, comma, 3, end superscript Այստեղ կարող ես դիտել գորտի սաղմի բջիջների բաժանման գործընթացի արագացված տեսանյութը
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։