If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Շեղումներ Մենդելի օրենքներից (ակնարկ)

Այս օրենքների ընդլայնումները, բացառությունները և վերանայումները։ Պատկերացում կազմիր Մենդելի օրենքներից շեղումների վերաբերյալ՝ ներառյալ բազմակի ալելները, ոչ լրիվ դոմինանտությունը, կոդոմինանտությունը, պլեոտրոպիան, մահացու ալելները, սեռի հետ շղթայակցումը, գենետիկ փոխազդեցությունները, բազմագեն հատկանիշները և շրջակա միջավայրի ազդեցությունները։

Ակնարկ․ Մեդնելի հիմնական մոդելը

Գրեգոր Մենդելի ժառանգականության մոդելի հիմնական դրույթները ուժի մեջ էին գրեթե մեկ դար շարունակ։ Դրանց միջոցով կարող ենք բացատրել, թե քանի տարբեր հատկանիշներ են ժառանգվել մի շարք օրգանիզմների՝ այդ թվում նաև մարդկանց շրջանում։
Մենդելի նախնական մոդելի որոշ տարրերն էին․
  1. Ժառանգվող հատկանիշները պայմանավորված էին ժառանգման գործոններով, որոնք այժմ կոչվում են գեներ։ Գեները հանդես են գալիս զույգերով (այն է՝ օրգանիզմում առկա են դրանցից յուրաքանչյուրի երկուական պատճեններ)։
  2. Տարբրում ենք գենի այլընտրանքային ձևեր, որոնք կոչվում են ալելներ։ Եթե օրգանիզմը կրում է երկու տարբեր ալելներ, ապա դրանցից մեկը (դոմինանտ ալել) կքողարկի մյուս (ռեցեսիվ ալելի) ներկայությունը և կպայմանավորի հատկանիշը։
  3. Գամետների առաջացման ժամանակ յուրաքանչյուր ձվաբջիջ կամ սերմնաբջիջ ստանում է գենի երկու պատճեններից միայն մեկը։ Պատճենների տեղաբաշխումը գամետներում պատահական բնույթ ունի՝ (ճեղքավորման օրենք
  4. Տարբեր հատկանիշներ պայմանավորող գեները միմյանից անկախ են ժառանգվում՝ (անկախ բաշխման օրենք)
Այս կանոնները մինչ այժմ համարվում են ժառանգականության հիմքը, այն է՝ ինչպես են փոխանցվում հատկանիշները և ինչպես է օրգանիզմի գենոտիպը (ալելների հավաքականը) պայմանավորում դրա ֆենոտիպը (տեսանելի հատկանիշները)։ Բայց այժմ բացահայտվել են որոշ բացառություններ, հավելումներ և շեղումներ, որոնք պետք է կցվեն մոդելին, որպեսզի ժառանգակնության մեխանիզմները ունենան ամբողջական բացատրություն։

Միայնակ գեներով պայմանավորված շեղումներ

Մենդելի կանոնների որոշ շեղումներ պայմանավորված են 1 գենով։ Դրանք են․
  • Բազմակի ալելներ։ Ոլոռների փորձում Մենդելը ուսումանսիրեց դրանց գեների միայն 2 ալելներ, բայց իրական պոպուլյացիաներում գեները ունեն ավելի շատ՝ բազմակի ալելներ։
  • Ոչ լրիվ դոմինանտում։ Երկու ալելների համադրման արդյունքում կարող է առաջանալ միջանկյալ ֆենոտիպով առանձնյակ։
  • Կոդոմինանտում։ Օրգանիզմում առկա երկու ալելներն էլ կարող են միաժամանակ արտահայտվել։
  • Պլեյոտրոպիա։ Որոշ գեներ կարող են պայմանավորել ոչ թե մեկ, այլ մի քանի հատկանիշներ։
  • Լետալ ալելներ։ Որոշ գեներ ունեն ալելներ, որոնց ժառանգման պարագայում հոմոզիգոտ կամ հետերոզիգոտ առանձնյակը չի կարող գոյատևլ և մահանում է։
  • Սեռին շղթայակցում։ Այն գեները, որոնք տեղակայված են սեռական քրոմոսոմների վրա, ինչպես օրինակ՝ մարդկանց X քրոմոսոմի վրա, ժառանգվում են ոչ սեռական քրոմոսոմներից՝ աուտոտոսոմներից տարբերվող օրինաչափություններով։
Այս թեմաներն ավելի մանրամասն ուսումնասիրելու համար տես հետևյալ հոդվածներն ու տեսանյութերը․

Մի քանի գեներով պայմանավորված շեղումներ

Մենդելի կանոնների մյուս շեղումները ներառում են գեների զույգերի (կամ հնարավոր է ավելի մեծ քանակով գեների) փոխազդեցություններ։ Շատ հատկանիշներ պայմանավորվում են մեկից ավելի գեներով, և երբ երկու գեները ազդում են միևնույն գործընթացի վրա, դրանք կարող են փոխազդել մի շարք տարբեր եղանակներով։ Օրինակ՝
  • Կոմպլեմենտար գեներ։ Երկու տարբեր գեների ռեցեսիվ ալելները կարող են պայմանավորել միևնույն ֆենոտիպը։
  • Էպիստազ։ մեկ գենի ալելը կարող է քողարկել կամ թաքցնել մյուս գենի ալելները։
Ի հավելումն նշենք նաև, որ որոշ գեներ գտնվում են միևնույն քրոմոսոմի վրա և տեղակայված են միմյանց շատ մոտ։ Դրանք գենետիկորեն շղթայակցված են, ինչը նշանակում է, որ դրանք անկախ չեն բաշխվում։

Պոլիգենային ժառանգականություն և շրջակա միջավայրի ազդեցությունները

Շատ հատկանիշներ, որոնք կարևոր են մեր առօրյա կյանքում, ինչպես օրինակ՝ հասակը, մաշկի գույնը, աչքերի գույնը, շաքարային դիաբետի առաջացման նախատրամադրվածությունը կարգավրվում են մի շարք գործոններով։ Այս գործոնները կարող են պայմանավորված լինել գենետիկայով, միջավայրով կամ երկու գործոններով էլ։
  • Պոլիգենային ժառանգում։ Որոշ հատկանիշներ պոլիգենային են, ինչը նշանակում է, որ դրանց պայմանավորում են մի քանի տարբեր գեներով։ Պոլիգենային ժառանգման ժամանակ շատ հաճախ հստակ միմյանցից տարբերակված մի քանի ֆոնոտիպերի փոխարեն առաջանում է հատկանիշնրի ֆենոտիպային սպեկտ։
  • Միջավայրի ազդեցությունները։ Այժմ մեզ հայտնի հատկանիշների հիմնական մասը պայմնավորվում է ոչ միայն տվյալ օրգանիզմի գենոտիպով, այլ նաև միջավայրի գործոններով, որոնք ազդում են գենոտիպից ֆենոտիպի <<թարգմանության>> գործընթացի վրա։
Գենետիկական նախատրամադրվածությունն ու միջավայրը կարող են հանգեցնել ոչ ամբողջական պենետրանտության, որում ոչ բոլոր առանձնյակների ֆենոտիպն է համապատասխանում դրանց գենոտիպին և փոփոխական արտահայտչականության, որում միևնույն գենոտիպով առանձնյակների շրջանում կարող են լինել տվյալ ֆենոտիպի ուժեղ կամ թույլ արտահայտումներ։
Այս թեմաներն ավելի մանրամասն ուսումնասիրելու համար տես հետևյալ հոդվածը․

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: