If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Բաժին․ Էներգիա և ֆերմենտներ

0

Հնարավոր վարպետության միավորներ
Կարո՞ղ ես զգալ քո մարմնով անցնող էներգիան: Պատասխանը հավանաբար ոչ է (եթե վերջերս կոֆեին պարունակող ինչ-որ բան չես կերել կամ խմել), բայց դա ճիշտ է՝ էներգիան անընդհատ փոխակերպվում է քո մարմնում: Ծանոթացի՛ր էներգիայի տարբեր տեսակներին, և թե ինչպես են դրանք միմյանց փոխակերպվում, բացահայտիր այն նյութափոխանակային «երթևեկությունը», որ տեղի է ունենում քո յուրաքանչյուր բջջում:

Պարապել

Թեև զվարճալի կլիներ ֆիզիկայի օրենքներին չենթարկվել (ո՞վ չի ուզում թռչել կարողանալ), պարզվում է, որ բջիջներն ու օրգանիզմները ևս ենթարկվում են այս օրենքներին, ինչպես ցանկացած նյութի տեսակ: Իմացիր ավելին թերմոդինամիկայի օրենքների մասին, և թե ինչպես են դրանք կապված կենսաբանական համակարգերում էներգիայի փոխանցումների հետ:

Պարապել

Հավանաբար լսել ես ԱԵՖ-ի սահմանումը՝ որպես բջջի «էներգիայի արժույթ»: Բայց ի՞նչ է դա իրականում նշանակում: Իմացիր ավելին այն մասին, թե ինչպես է ԱԵՖ-ը էներգիա պահեստավորում, և ինչպես է դրա կապերի խզումը (հիդրոլիզ) ապահովում էներգիա պահանջող ռեակցիաները բջիջում:

Պարապել

Յուրաքանչյուր վայրկյան ֆերմենտներ կոչվող փոքր մոլեկուլային մեքենաները քրտնաջան աշխատում են քո բջիջներում՝ կատալիզում և ուղղորդում են այն քիմիական ռեակցիաները, որոնք քեզ ողջ են պահում: Իմացիր ավելին այն մասին, թե ինչպես են ֆերմենտներն արագացնում ռեակցիաները և ուղղորդում նյութափոխանակային «երթևեկությունը» բջիջներում:

Պարապել

Ֆերմենտները կարող են կառավարել քիմիական ռեակցիաներ, սակայն ի՞նչն է կառավարում ֆերմենտներին: Պարզվում է՝ ֆերմենտները կարող են «միացվել» և «անջատվել» տարբեր մոլեկուլների միջոցով, որոնց մի մասը սովորաբար բջիջներում է, իսկ մյուս մասը դրսից է ավելացվում: Իմացիր տարբեր ֆերմենտային կարգավորիչների մասին, որոնցից են նյարդային գազը, ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցները և նյութափոխանակային ուղիների վերջանյութերը:

Պարապել

Բարձրացրու մակարդակդ վերոնշյալ հմտություններում և 500 վարպետության միավոր հավաքիր

Այս բաժնի մասին

Այս հատվածը կենսաբանության գրադարանի մի մասն է։ Այստեղ ըստ թեմաների առանձնացված են տեսանյութեր, հոդվածներ և վարժություններ։
Biology is brought to you with support from the Amgen Foundation