Հիմնական նյութ
Բաժին․ Էներգիա և ֆերմենտներ
0
Այս բաժնի մասին
Այս հատվածը կենսաբանության գրադարանի մի մասն է։ Այստեղ ըստ թեմաների առանձնացված են տեսանյութեր, հոդվածներ և վարժություններ։Կարո՞ղ ես զգալ քո մարմնով անցնող էներգիան: Պատասխանը հավանաբար ոչ է (եթե վերջերս կոֆեին պարունակող ինչ-որ բան չես կերել կամ խմել), բայց դա ճիշտ է՝ էներգիան անընդհատ փոխակերպվում է քո մարմնում: Ծանոթացիր էներգիայի տարբեր տեսակներին, և թե ինչպես են դրանք միմյանց փոխակերպվում, բացահայտիր այն նյութափոխանակային «երթևեկությունը», որ տեղի է ունենում քո յուրաքանչյուր բջջում:
Սովորել
Պարապել
- ՆյութափոխանակությունՃիշտ պատասխանիր 4 հարցից 3-ին՝ մակարդակդ բարձրացնելու համար։
Թեև զվարճալի կլիներ ֆիզիկայի օրենքներին չենթարկվել (ո՞վ չի ուզում թռչել կարողանալ), պարզվում է, որ բջիջներն ու օրգանիզմները ևս ենթարկվում են այս օրենքներին, ինչպես ցանկացած նյութի տեսակ: Իմացիր ավելին թերմոդինամիկայի օրենքների մասին, և թե ինչպես են դրանք կապված կենսաբանական համակարգերում էներգիայի փոխանցումների հետ:
Սովորել
Պարապել
- Էներգիա և թերմոդինամիկաՃիշտ պատասխանիր 4 հարցից 3-ին՝ մակարդակդ բարձրացնելու համար։
Վստա՞հ չես, որ ինչ-որ քիմիական ռեակցիա ինքնաբուխ կընթանա (տեղի կունենա առանց ավելացված էներգիայի): Գիբսի ազատ էներգիան կօգնի քեզ: Ծանոթացիր Գիբսի ազատ էներգիայի փոփոխությանը (ΔG) և իմացիր, թե ինչպես կարելի է օգտագործել այն ռեակցիայի ինքնաբուխությունը կանխատեսելու համար:
Հավանաբար լսել ես ԱԵՖ-ի սահմանումը՝ որպես բջջի «էներգիայի արժույթ»: Բայց ի՞նչ է դա իրականում նշանակում: Իմացիր ավելին այն մասին, թե ինչպես է ԱԵՖ-ը էներգիա պահեստավորում, և ինչպես է դրա կապերի խզումը (հիդրոլիզ) ապահովում էներգիա պահանջող ռեակցիաները բջիջում:
Սովորել
Պարապել
- ԱԵՖ և ռեակցիաների զուգակցումՃիշտ պատասխանիր 4 հարցից 3-ին՝ մակարդակդ բարձրացնելու համար։
Յուրաքանչյուր վայրկյան ֆերմենտներ կոչվող փոքր մոլեկուլային մեքենաները քրտնաջան աշխատում են քո բջիջներում՝ կատալիզում և ուղղորդում են այն քիմիական ռեակցիաները, որոնք քեզ ողջ են պահում: Իմացիր ավելին այն մասին, թե ինչպես են ֆերմենտներն արագացնում ռեակցիաները և ուղղորդում նյութափոխանակային «երթևեկությունը» բջիջներում:
Սովորել
Պարապել
- Ֆերմենտներ և ակտիվացման էներգիաՃիշտ պատասխանիր 4 հարցից 3-ին՝ մակարդակդ բարձրացնելու համար։
Ֆերմենտները կարող են կառավարել քիմիական ռեակցիաներ, սակայն ի՞նչն է կառավարում ֆերմենտներին: Պարզվում է՝ ֆերմենտները կարող են «միացվել» և «անջատվել» տարբեր մոլեկուլների միջոցով, որոնց մի մասը սովորաբար բջիջներում է, իսկ մյուս մասը դրսից է ավելացվում: Իմացիր տարբեր ֆերմենտային կարգավորիչների մասին, որոնցից են նյարդային գազը, ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցները և նյութափոխանակային ուղիների վերջանյութերը:
Սովորել
Պարապել
- Ֆերմենտների կարգավորում և արգելափակումՃիշտ պատասխանիր 4 հարցից 3-ին՝ մակարդակդ բարձրացնելու համար։
Հաջորդը
Բարձրացրու մակարդակդ վերոնշյալ հմտություններում և 500 վարպետության միավոր հավաքիրԱմփոփիչ թեստ
Biology is brought to you with support from the Amgen Foundation