Հիմնական նյութ
Կենսաբանություն
Դասընթաց․ (Կենսաբանություն) > Բաժին 22
Դաս 3: Տեսակառաջացում և էվոլյուցիոն ծառերՏեսակ
Ինչն է համարվում տեսակ, իսկ ինչը՝ ոչ։ Վագրառյուծներ (արու առյուծի ու էգ վագրի սերունդը), թիգլոններ (արու վագրի ու էգ առյուծի սերունդը), ջորիներ (արու ավանակի ու զամբիկի սերունդը), հիննիներ (հովատակի ու էգ ավանակի սերունդը) և շներ։ Հեղինակ՝ Սալ Քան։
Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։
Առայժմ հրապարակումներ չկան։
Տեսանյութի սղագրությունը
Մենք`մարդիկ, ցանկանում ենք ամեն ինչ իմանալ շրջապատի բարդ իրերի մասին` կատարելով դասակարգում: չկա դասակարգման հստակ առարկա ,քան մեզ շրջապատող կենդանի օրգանիզմներն են, մեզ շրջապատող կյանքը: Ես ուզում եմ խոսել, թե ինչպես ենք դասակարգում մեզ շրջապատող կյանքը, և սա կոչվում է դասակարգում (տաքսոնոմիա), բայց հիմանական հարցը, որն առաջանում է այս ամենին նայելիս, դու սկսում ես տեսնել կենդանի օրգանիզմների միջև նմանությունները: Օրինակ`սա ունի նմանություններ իրեն շրջապատող իրերի հետ հետևի խոտը կամ ծառը, և վերջապես առաջանում է միտք. խմբավորել այս ամենը: Հիմնականում, մենք այսպես ենք դասակարգում մեզ շրջապատող իրերը` որպես առանձին տեսակներ: Օրինակ` սա մի կենդանի է, բայց մենք տեսնում ենք րան նման այլ կենդանիների և մտածում ենք, որ նրանք բոլորը պատկանում են առյուծ տեսակին: Մի մասը կարող են լինել ավելի գեր, բարձրահասակ, նիհար, մուգ կամ բաց, բայց մենք բոլորին անվանում ենք վագր: Օրինակ, այս կենդանիներին մենք անվանում ենք ավանակներ: Սրանք ձիերն են: Բոլոր կենդանիները, որ նման են այս մեկին, կոչվում են առյուծներ: Բայց սա տեսակի համար լավ սահմանում չէ: Մենք կտեսնենք, որ կան տեսակներ, որոնք շատ տարբեր են արտաքինով կամ գործողություններով, բայց իրար հետ կապված են: Հետո մենք կտեսնենք կենդանիներ, որոնք շատ նման են, ունեն նույն կառուցվածքը, նույն վարքը, օրինակ չղջիկներն ու թռչունները, բայց նրանք շատ հեռու են իրարից,: Տեսակի ամենատիպիկ սահմանումը կենդանիներն են, որոնք կարող են խաչասերվել այսինքն ունենալ սերունդ, որը բեղուն է: Այսինքն այդ սերունդը ևս կարող է ծնել այլ սերունդ: Օրինակ, սա արու առյուծն է և կարող է սերունդ տալ էգ առյուծի հետ, և սերունդը կարող է խաչասերվել այլ առյուծների հետ`տալով նոր բեղուն սերունդ: Նույնը վերաբերում է վարգրերին: Արու առյուծն ու էգ վագրը կարող են խաչասերվել և տալ սերունդ: Նոր սերունդը կոչվում է liger: liger-ը հիբրիդ է, այն ավելի մեծ է, քան առյուծը կամ վագրը: Նրանք, մեր իմացած ամենամեծ կատուներն են, բայց նրանք չեն կազմում առանձին տեսակ, կամ որ առյուծն ու վագրը պատկանում են նույն տեսակին, քանի որ նրանց սերունդը բեղուն չէ: liger-ները չեն կարող խաչասերվել և տալ բողուն սերունդ: Ահա թե ինչու, մենք ասում ենք, որ առյուծն ու վարգրը տարբեր տեսակներ են: Իսկ liger-ները տեսակ չեն, նրանք ուղղակի երկու տեսակների հիբրիդ են: Սա վերաբերում էր արու առյուծին և էգ վագրին: Իսկ ինչ կլինի, եթե մենք խաչասեր ենք էգ առյուծ և արու վագր: Այս դեպքում կառաջանար Tiglon : Սա նույնպես հիբրիդ է և տարբերվում է liger-ից: Ավանակները կազմում են տեսակ, քանի որ արու ավանակը և էգ ավանակը վերարտադրվում են և տալիս են նոր սերունդ հետո այդ ավանակը կարող է խաչասերվել այլ ավանակի հետ և տալ նոր սերունդ Նույնը վերաբերում է ձիերին: Սակայն արու ավանակը և էգ ձին կարող են խաչասերվել`առաջացնելով mule: Ինչպես liger-ները, այնպես էլ mule-երը բեղուն չեն: mule-երը չեն կարող սերունդ տալ: Ահա թե ինչու ձիերն ու ավանակները չեն պատկանում նույն տեսակին: Իսկ mule-ը համարվում է հիբրիդ: Հիբրիդ բառն օգտագործվում է, երբ երկու տարբեր բան ինչ-որ ձևով միավորվում են: Նոյն կերպ էգ ավանակը և արու ձին կարող են խաչասերվել` առաջացնելով hinny: Բայց hinny-ին նման չէ mule-ին: mule-երը ծառայում են որպես աշխատուժ: hinny-ները չունեն լայն տարածում Եվ և ուզում եմ շեշտադրել սա, քանի որ երբ մենք սկսեցինք, մենք փորձեցինք մտածել, թե դասակարգումը հիմնված է արտաքին նմանությունների և վարքի վրա: Սակայն դա այդպես չէ: Կենդանիների խաչասերումը և բեղուն սերունդ տալը չի թվում այդքան կարևոր, որքան կենդանինեի միջև նմանությունը կամ նրանց վարքն է թվում: Ամենալավ օրինակը շներն են: Եվ ես ընտրել եմ տարբեր տեսակի շների, որոնք շատ տարբեր են երևում: Նայեք տարբերություններին chihuahua-ի և այս շան միջև: Նույնիսկ նրանց վարքն է տարբեր, ավելի տարբեր, քան այս ավանակի վարքը ձիու նկատմամբ, կամ այս առյուծի վարքը վագրի նկատմամբ: Եվ իհարկե նրանք ունեն շատ տարբեր տեսքեր և չափեր: Այս երկու տեսակները կարող են խաչասերվել, եթե չհաշվենք մեխանիկական դժվարությունները: և կարող են տալ բեղուն սերունդ: Սա հիմնականում մարդու կողմից է լինում: Մարդիկ խաչասերում են ստանալու տեսակի նոր գծեր: Բայց չնայած, որ նրանք արտաքինից շատ տարբեր են և ունեն տարբեր վարքեր, այնուամենայնիվ նրանք կարող են խաչասերվել և տալ բեղուն սերունդ, քանի որ պատկանում են նույն տեսակին: