If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Կարգաբաշխություն և կյանքի ծառ

«Կարգաբաշխություն» գիտությունը, և կյանքի ծառի վրա որտեղ են տեղակայված մարդիկ։ Հեղինակ՝ Սալ Քան։

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում:

Տեսանյութի սղագրությունը

Սա Կառլ Լանիուսի նկարն է, վստահ եմ, որ սխալ եմ արտասանում նրա անունը: Նա եղել է Շվեդ ազնվական, ով ապրել է 1700-ականներին: Նա հայտնի է որպես Ժամանակակից Դասակարգման Հայրը: Եթե դասակարգում բառը բաժանեք մասերի ապա կտեսնեք, որ այն իրոք իրերի դասակարգման գիտությունն է: Բայց, երբ մարդիկ խոսում են դասակարգման մասին, հատկապես Կառլ Լինեուսի դեպքում, նրանք խոսում են կենդանի իրերի դասկարգման մասին: Այսպիսով, օրգանիզմների դասկարգում...դասակարգում: Եվ նրա իրական նորամուծությունը, մինչ իր հայտնվելը, մարդիկ հասկացան, որ դուք ունեք կենդանու տեսակ որ, առյուծներն ունեն որոշ հատկանիշներ, որոնք դարձնում են նրանց առյուծ, որ նրանք կարող են խաչասերվել, որ կապիկն ու շիմպանզեները բոլորը կարող են խաչասերվել և դա դառնալու էր առանձին տեսակ, որ բևեռային արջերը առանձին տեսակ էին, և որ մարդիկ առանձին տեսակ էին: Բայց նրա իրական որոշումը հետևյալն էր. Թույլ տվեք ինձ չխմբավորել կենդանիներին առանձին տեսակների մեջ միգուցե ես կարող եմ խմբավորել կենդանիներին տարբեր ցեղերում: ահա, թե որտեղից է առաջացել ցեղը: Նմանատիպ տեսակներին խմբավորում են մի ցեղի մեջ: Այնուհետև նա շարունակեց, որովհետև տեսակներին մի ցեղի մեջ դասակարգելու միտքը շատ հիտն էր: Նա ասեց. <<Ինչու չխմբավորեմ նմանատիպ ցեղերը, կարգերի, կարգերն էլ դասերի, դասերն էլ թագավորության մեջ:>> Նա ասեց. Ես կարող եմ դասկարգել և ստեղծել մի ծառ: Ես կարող եմ ստեղծել կյանքի ծառը: Ես կարող եմ ստեղծել մի կառուցվածք, որպեսզի մենք տեսնենք, թե երկու օրգանիզմներ ինչքան հեռու են իրարից: Ահա, թե ինչու է նա Ժամանակակից Դասակարգման Հայրը: Եվ նա չուներ մեծ հնարավորություններ: Նա կարող էր հույս դնել միայն իր կարողությունների, հետազոտման կարողությունների վրա: <<Այսպիսի կենդանիները, ունեն մորթի և վերարտադրվում են նույն ձևով, կամ ձվադրում են, կամ չեն ձվադրում, կամ ունեն ողնաշար, կամ չունեն ողնաշար:>> Այսպիսով, սա լավագունն էր, երբ նա կատարեց իր դասակարգումը: Մինչ այդ եղել են բազմաթիվ նորամուծություններ, ինչպես ենք մենք ընկալում կենդանիներին, կամ բնությունը և մեր գործիքները նրանց ուսումնասիրելու համար: Բայց Կառլը չգիտեր էվոլյուցիայի մասին: Նույն նախնին ունենալու միտքը էվոլյուցիայի ընկալման մեջ, մեր կարողությունը անդրադառնալու բրածոներին, օգնում են մեզ ավելի ճշգրիտ հասկանալ, թե ինչ կապ կա կենդանիների միջև: Արդյոք նրանք ունեն նույն նախնին, Վերջերս, թե ավելի վաղ ժամանակահատվածում Նույնիսկ այն, որ Չարլզ Դարվինը չի ունեցել, և որը մենք օգտագործում ենք դասկարգման մեջ որպես գործիք գենետիկական ապացույցն է: Այժմ, մենք այլևս կարիք չունենք անդրադառնալու բրածոներին: Մենք կարող ենք նայել երկու տեսակների ԴՆԹ-ներին, և տեսնել, թե ինչքանով են ԴՆԹ-ները նման: Դա մեզ օգնում է իմանալ, թե նրանք երբ են ճյուղավորվել, եթե մենք կարողանաինք գտնել բրածոներում: Կամ, որքան վաղ ժամանակում են այդ երկու տեսակները դարձել տարբեր տեսակներ: Ես ցանկանում եմ սա դարձնել ավելի հասկանալի: Սա մի բան է, որ դուք գիտեք: Ինձ համար առաջին անգամ դասակարգումն ուսումնասիրելը շատ անորոշ էր: Դասակարգումն այնքան արվեստ է, որքան որ գիտություն է: Մինչև այսօր մարդիկ վիճում են, դասակարգման լավագույն տարբերակի մասին: ԻՆչպես նկատում եք մինչ այ-մ ԴՆԹ-ն եղել է լավագուն միջոցը մեզ տրամադրելու ավելի սիստեմատիկ և վերլուծողական մեթոդ որոշելու համար, թե ինչքան մոտիկ են երկու կենդանիները, Բայց դասակարգումն ունի ավելի մեծ մակարդակներ: Դրանք հետևյալն են թագավորություն, տիպ, դաս, կարգ, ընտանիք, ցեղ վերը թվարկվածները կամայական են և հիմնված են վաղ դասակարգողների, այդ թվում Կառլ Լինեուսի վրա <<Սրանք պետք է խմբավորել>> Բայց նրանք կարող էին խմբավորել ավելի լայն կամ ավելի խորը մակարդակներում: այնուամենայնիվ, այս դասակարգումները կամայական են Ավելի վերլուծողական կլինի տեսենլ, թե որքան նման ԴՆԹ կա հետո օգտագործել դա չափելու, թե ինչքան հեռու են երկու կենդանիները: Ավելի ճիշտ, երկու տեսակները, որովհետև դասակարգումը չգիտի, այն միայն կենդանիներին չի վերաբերում, այն վերաբերում է նաև բույսերին և բակտերաներին, արքեաներին և այլ բաներին: այն ավելի լայն է, քան միայն կենդանիները: Բացի այդ, մի բան, որ ես մտածեցի հետաքրքիր կլինի, որպեսզի մենք հասկանանք, թե, որտեղ է իրական դասակարգումը, որտեղ է այն ոլորտը, որի հայրը եղել է Կառլ Լինեուսը ինչպես ենք հասկանում, թե որտեղ են մարդիկ այդ մեծ նկարում: Իհարկե, ես նկարում եմ օրգանիզմների տիեզերքի մի փոքր մաս, որի մասին մենք հիմա գիտենք, բայց այն ամբողջացնում է նկարը, որպես մի բան, որ մենք հասկանում ենք, հատկապես մեզ, հատկապես մարդկանց: Հիմա, մենք մեզ անվանում ենք մարդիկ, բայց մենք բանական մարդիկ ենք, Sapiens-տեսակ Homo-ցեղ Եթե Homo-ցեղ-ն է, ապա ինչ տեսակներ են մտնում դրա մեջ և իրականությունն այն է, որ Homo-ի մեջ չկան կենդանի տեսակներ, հավանաբար մենք բոլորին սպանել ենք կամ ինչ որ ձևով խաչասերվել ենք նրանց հետ ինչը նշանակում է, որ նրանք տարբեր տեսակներ չէին այլ մրցում էին նույն էկոհամակարգում և նրանք շատ արագ դարձան վտանգված տեսակներ երբ մրցեցին մեր նախնիների հետ, բայց ցեղի վերջին տեսակները, որ մենք գիտենք Նեանդերթալցիներն են և տեսակի ճիշտ անունը Նեանդերթալենսիս է Հիմա, եթե բարձրանանք ծառի և դասակարգման վերին շերտերը դուք երբեմն կնկատեք ցեղի մեծությունը, երբեմն`ոչ: իսկ մենք գնալով փոքրանում ենք ավելի շատ ենք մոտենում մարդկանց, երբ գնում ենք ծառի հեռուն, մենք մի փոքր մեծանում ենք, սակայն միշտ չէ, որ այդպես է: Եթե մի փոքր վերև բարձրանանք, կհասնենք Hominini-ին: Վստահ եմ, որ սա նույնպես սխալ եմ արտասանում: բայց մեկ այլ տեսակ, որ Hominini-ի մեջ է, այլ ոչ Homo-ի մեջ, և իհարկկե ես չեմ նշում բոլորին և այդ պատճռով ցույց եմ տալիս բոլոր ճյուղերը, այստեղի բոլոր ճյուղերը դա տարածված շիմպանզեն է: ցեղ-Pan տեսակ- Troglodytes. Այսպիսով Pan troglodytes Կա ուրիշ տարբերակ, որին հանգել է Կառլ Լինեուսը, դա տեսակին նախ իր ցեղով անվանելն է, հետո իր տեսակներին, ցեղը գրվում է մեծատառով իսկ տեսակը` փոքրատառով: Մենք Homo sapiens ենք, սա Homo neanderthalensis է: Սա Pan troglodytes է, շատ հաճախ նաև շիմպանզեներ: Հիմա, եթե բարձրանանք մի մակարդակ վերև կհասնենք ընտանիքին մենք պատկանում ենք Hominidae, Hominidae ընտանիքին: և ես վստահ եմ, որ այն կրկին սխալ եմ արտասանում: Օրինակ` ինչի մասին, որ ես խոսել եմ մինչ այժմ, մտնում են այս ընտանիքի մեջ: Այս ընտանիքին չպատկանող կենդանին գորիլլան է: Այն կարող եք անվանել Gorillini, the Gorillini Gorillini gorilla, կամ G. gorilla, Դա տեսակի անվանումն է: Այս ընտանիքը երբեմն տարածված մեծ կապիկներն են, մեծ կապիկները: Մեկ մակարդակ վերևում ես փորձում եմ ցույց տալ ցեղից, ընտանիքինց, կարգից վերև, որ մարդու հետ ընդհանուր նախնին հասնում է մինչև վաղ ժամանակները, գենետիկական նմանությունները գնալով տարբերվում են, և նույնիսկ արտաքին տարբերությունները եթե նայենք մակերեսային մակարդակից, ապա, գնալով ավելի են տարբերվում: Ավելի վերևում պրիմատներն են մի բան, որի հետ դուք ծանոթ եք: Պրիմատ տերմինը ընդհանուր է, Այս իրար նման կենդանիները, ապրում են կամ ծառերում, կամ անձրևային անտառներում, կամ նրանք ծառում ապրողների հետնորդներն են: Նրանց մի մասը լավ է մագլցում: Մարդիկ, երևի ամենավատ պրիմատներն են, երբ բանը հասնում է մագլցելուն: Երբ մտածում ենք պրիմատի մասին, որը մեծ կապիկ չէ, պետք է մտածենք բաբունի մասին: Սա բաբունն է: Դա պրիմատ է, և ոչ մեծ կապիկ: Ամենայն հավանականությամբ հետնորդ է: Որոշ բաբուններ ծառերում չեն ապրում, բայց բոլորը երևի հետնորդներն են, ծառերի առաջին բնակիչների, այդ պատճառով նրանց ձեռքերն ու ոտքերը նման են: Այժմ հասնում ենք ավելի լայն դասակարգման` կաթնասուններին, տերմին, որին դուք արդեն ծանոթ եք: կաթնասունները շնչում են օդ: Սովորաբար պատված են մորթիով, կամ մազով: Նրանք իրենց ձագին կերակրում են կաթով: Նրանք ունեն կաթնագեղձեր: Կաթնասունի օրինակ, որը պրիմատ չէ, բևեռային արջն է, կամ վագրը, ընձուղտը, կամ ձին: Մենք արդեն Mammalia դասում ենք: Այժմ գնանք դեպի տիպ: Բոլոր կաթնասունները պատկանում են քորդավորների տիպին: Մենք ողնաշարավորներ ենք, այսինքն ունենք ողնաշար և քորդա: Քորդան մի տիպ է, որտեղ բերանը, մարսողական օրգանները, հետանցքը, ողնաշարը, ուղեղը, աչքերը, բերանը, բոլորը նույն տեղում են: Վերը թվարկվածները հիմնականում նույն կառուցվածքն ունեն: Դու ունես ողնաշար: Դու ունես ուղեղ: Դու ունես բերան: Բերանը տանում է դեպի մարսողություն, որի ծայրում հետանցքն է: Դու ունես աչքեր ուղեղի առջևում: Ահա, թե ինչպես են նկարագրում քորդավորներին: Մի քորդավոր, որը կաթնասուն չէ, ձուկն է կամ շնաձուկը: Սա ոչ կաթնասուն քորդավոր է: Սա մեծ սպիտակ շնաձուկ է: Ավելի բարձր մակարդակում մարդուց տարբեր օրգանիզմներն են: Այժմ մենք Animalia-ում ենք, կենդանիների թագավորությունում: Սա Կառլ Լինեուսի մտածած ամենալայն սահմանումն է: Երբ մտածում ես կենդանիների թագավորության մասին, մտածում ես ոչ քորդավոր օրգանիզմների մասին: Օրինակ միջատների մեդուզաների մասին: Ավելի հեռվում, Վերնաթագավորությունն է Էուկարիոտները: Սրանք այն օրգանիզմներն են, որոնք ունեն բջիջներ: Բջիջների ներսում կան ավելի բարդ կառույցներ: Այսինքն, եթե դու էուկարիոտ ես, դու ունես բջիջներ բարդ կառույցներով: Եթե դու պրոկարիոտ ես դու չունես բջջային բարդ կառույցներ: Կան էուկարիոտներ, որոնք կենդանիներ չեն, օրինակ` բույսերը: Կյանքի ծառը կարող է լինել շատ ավելի հարուստ, քան իմ նկարածն է: Սա ընդամենը մի փոքր մաս է: Եկեք գնանք ավելի հեռուն Որն է կյանքի այն ձևը, որը Էուկարիոտ չէ, չունի բջջային բարդ կառույցներ, ինչպիսիք են միտոքոնդրիումը, բջջակորիզը, Դա բակտերիան է: Ավելի հեռվում վիրուսներն են: կարելի է վիճել, թե նրանք արդյոք կյանքի ձևեր են, որովհետև նրանք կախված են կյանքի այլ ձևերից, վերարտադրողականության համար: Նրանք նույնպես ունեն գենետիկական նյութ, ինչպես մյուսները: Նայիր քո պարտեզի ծաղիկներին, ծառերին, բակտերիաներին կամ մեդուզաներին, կա մի ընդհանրություն, որ մենք բբոլորս ունենք ԴՆԹ: Այդ ԴՆԹ-ն կրկնապատկվում է նման ձևով: Մենք նույնիսկ ունենք նույն նախնին Պետք է գիտակցել, որ արժի ուսումնասիրել որովհետև մենք հասկանում ենք, թե որտեղ ենք գտնվում կենդանի օրգանիզմների տիեզերքում: Այս ամենը մի փոքր էլ արվեստ է, ինչպես դասակարգել, ինչի վրա կենտրոնանալ, ինչ հատկանիշների, ինչպես են նրանք վերարտադրվում, կամ ինչպես են կերակրում իրենց ձագերին կարող են շարժվել և այլն: