Քաղցրասե՞ր ես։ Իմացիր ավելին տարբեր շաքարային մոլեկուլների կառուցվածքի, քիմիական վարքագծի և այն մասին, թե ինչպես են դրանք շղթաներ կազմելու համար միավորվում։ Դրանցից են գլյուկոզը (արյան շաքար), սախարոզը (կենցաղում օգտագործվող շաքարավազ) և ֆրուկտոզը (մրգի շաքար):
Գիտե՞ս, որ ճարպերը փոքրիկ գեղեցիկ մոլեկուլներ են՝ ածխաջրածնային երկար պոչիկներով։ Սովորի՛ր ճարպերի և այլ լիպիդների՝ ներառյալ բջջաթաղանթի կազմության մեջ մտնող խոլեստերինի և ֆոսֆոլիպիդների կառուցվածքի ու գործառույթների մասին։
Հավանաբար լսել ես, որ շատերը ԴՆԹ-ն համարում են «գենետիկ նյութ»։ Բայց ի՞նչ է այն իրականում։ Սովորի՛ր ավելին ԴՆԹ-ի կառուցվածքի, հատկությունների, ինչպես նաև նրա զարմիկ նուկլեինաթթվի՝ ՌՆԹ-ի վերաբերյալ։
Սպիտակուցները բջջի հրաշալի մեքենաներն են։ Սովորի՛ր ավելին սպիտակուցը կազմող մոլեկուլների՝ ամինաթթուների, ինչպես նաև դրանցում առկա պեպտիդային կապերի վերաբերյալ։ Հատուկ նվեր՝ իմացիր, թե ինչպես են սպիտակուցներն ստանում իրենց ձևը, և ինչու է դա կարևոր նրանց գործառույթի համար։