If you're seeing this message, it means we're having trouble loading external resources on our website.

Եթե գտնվում ես վեբ զտիչի հետևում, խնդրում ենք համոզվել, որ *.kastatic.org և *.kasandbox.org տիրույթները հանված են արգելափակումից։

Հիմնական նյութ

Ծանոթացի՛ր Լարի Ջոյին

Ծանոթացի՛ր Լարի Ջոյին՝ մոլեկուլային կենսաբան և բասկետբոլի սիրահար։

Ողջույն, ես Լարի Ջոյն եմ։

Ինչի՞ վրա եք աշխատում։

Ես աշխատում եմ Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանի լաբորատորիայում՝ որպես մոլեկուլային կենսաբան: Մեր լաբորատորիան շահագրգռված է երկարացնել կյանքի տևողությունը և կանխել տարիքային հիվանդությունները: Մինչ այդ աշխատում էի Bay Area բիոտեխնոլոգիական ընկերությունում, որտեղ ես մշակում էի ԴՆԹ անալիզի գործիքներ և ռեագենտներ դատաբժշկական և գյուղատնտեսական նպատակներով: Իմ որոշ ապրանքներ կարող եք տեսնել «CSI» շոուներում կամ ֆիլմերում:
Իմ ամենասիրած գործը Յելոուսթոուն պարկում գորշ գայլերի փրկման նախագծին մասնակցությունն էր: Այդ պարկում կա կենդանիների տեսակների նուրբ հավասարակշռություն։ Յելոուսթոունում գայլերին որսացել էին մինչև դրանց անհետացումը: Գիշատչի անհետացումը խախտել էր այդ հավասարակշռությունը և բացասաբար ազդել կենդանիների մյուս պոպուլյացիաների վրա: Քսանմեկ գայլեր տեղափոխվեցին Կանադայից Յելոուսթոուն։ Մենք վերլուծեցինք այդ գայլերի նախնիների և նրանց սերունդների ԴՆԹ-ն, գայլերի ընտանիքի վարքագծի վերաբերյալ դաշտային կենսաբանների դիտարկումները հաստատելու համար, երբ գայլերը նորից բնակեցրին պարկը: Ծրագիրը մեծ հաջողություն ունեցավ, քանի որ այսօր գայլերը շարունակում են բազմանալ այնտեղ, և սա հանգեցրել է էկոհամակարգի հավասարակշռության վերականգնմանը:
Լարին Յելոուսթոունում

Ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել գիտությամբ և ի՞նչ եք սովորել։

Երբ ես երեխա էի, սիրում էի կենդանիներին և գիտությունը: Ես միշտ ցանկացել եմ այցելել Օքլենդի կամ Սան Ֆրանցիսկոյի կենդանաբանական այգիները, Էքսպլորատորիումը, Չաբոտի աստղադիտարանը կամ Գիտությունների ակադեմիան: Ինձ դուր էր գալիս նաև իրեր պատրաստել և պարզել, թե ինչպես են դրանք աշխատում: Քոլեջում սովորել եմ մանրէաբանություն և իմունոլոգիա: Մտածում էի, որ կարող եմ կարիերաս շարունակել առողջապահական մասնագիտություններից մեկում, բայց ի վերջո ինձ դուր եկավ որպես գիտնական փորձեր անելը:

Ինչո՞վ եք զբաղվում ազատ ժամանակ։

Իմ հիմնական հոբբիներն են ճամփորդությունը, արշավելը, փայտամշակումը, ընթերցանությունը, բնության մասին ֆիլմերի և շոուների դիտումը և այգեգործությունը: Ես սիրում եմ նաև բեյսբոլ խաղալ և դիտել: Ես և իմ եղբորորդին նպատակ ունենք այցելել Բարձրագույն լիգայի բեյսբոլի բոլոր մարզադաշտերը:

Ո՞րն է ձեր խորհուրդը կենսաբանությամբ հետաքրքրվող մարդկանց:

Երկու խորհուրդ ունեմ՝ 1. Մի՛ վախեցեք շատ հարցեր տալ։ Ինձ դուր է գալիս, երբ ուսանողներն ինձ հարցեր են տալիս, քանի որ դա ցույց է տալիս, որ նրանք հետաքրքրված են նախագծով, և ես հասկանում եմ, որ նրանք կարող են կատարել փորձի արձանագրությունը: 2. Փորձեք մենթոր գտնել: Մենթորները կարող են մեծ ռեսուրսներ լինել գիտնականի համար կարիերայի առաջադիմության ընթացքում: Նրանք կարող են օգնել ձեզ նախապատրաստվել տարբեր իրավիճակների և պատկերացում կազմել այն մասին, թե ինչ կարելի է սպասել տվյալ աշխատանքից: Շատ գիտնականներ վայելում են աշխատանքի մենթորական կողմը, ներառյալ ինձ:

Ուզո՞ւմ ես միանալ խոսակցությանը։

Առայժմ հրապարակումներ չկան։
Անգլերեն հասկանո՞ւմ ես: Սեղմիր այստեղ և ավելի շատ քննարկումներ կգտնես «Քան» ակադեմիայի անգլերեն կայքում: